Monday, 6 May 2013

Առողջագիտության տնային առաջադրանք


Արևային այրվածք. ի՞նչ անել
Գրգռվածություն, ցավ, կարմրություն և թեփոտում՝ ահա արևահարության ամենաանմեղ հետևանքները: Արևի ճառագայթների ներգործությամբ մեր մաշկում արտադրվում են քիմիական որոշակի նյութեր: Եթե դրանց քանակն անցնում է թույլատրելի սահմանը` սկսում են ի հայտ գալ բորբոքման նշաններ: ժողովուրդն ասում է՝ «արևը գլխին է խփել»: Բայց սա դեռ ընդամենը սառցաբեկորի գագաթն է: «Արևի չարաշահումն» ունի նաև հեռահար ներգործություն՝ ԴՆԹ-ի վնասվածք և նույնիսկ քաղցկեղ: Այնպես որ պետք չէ թերագնահատել արևահարության վնասակարությունը:

Մածուն կքսեմ, ու ամեն ինչ կանցնի. այսպես են մտածում լողափերում հանգստացողներից շատերը: Մինչդեռ արևային այրվածքը բուժելն այնքան էլ հեշտ չէ, և միայն մածուն քսելով հարցը չի լուծվի: Ինչպես պաշտպանվել նենգ արևից և գեղեցիկ արևայրուք ձեռք բերել` առանց առողջությունը վնասելու: Եվ ի՞նչ անել, եթե այնուամենայնիվ արևային այրվածքներ եք ստացել: Այս հարցերին անդրադառնանք հաջորդականությամբ:
Կանխարգելիչ միջոցներ
Ո՞վ է ռիսկի խմբում
Ոմանք ավելի զգայուն են արևային ճառագայթման հանդեպ, որովհետև մաշկի մելանին կոչվող պիգմենտի պակաս ունեն: Մեր օրգանիզմում արտադրվող այս նյութը մաշկին ու մազերին մուգ երանգ է հաղորդում: Մելանինն ունի նաև պաշտպանական գործառույթ՝ այն կանխում է ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ներգործությունը: Ուստի որքան շատ է մելանինի քանակը՝ այնքան մենք պաշտպանված ենք:
Եզրակացությունը շատ պարզ է՝ հենց սպիտակ մաշկ ունեցողները պետք է ավելի զգոն լինեն և արևային լոգանքների հարցում չափավորություն պահպանեն: Նույնը վերաբերում է նաև շիկահերներին ու կարմրահերներին, քանի որ մազերի գույնը նույնպես վկայում է պաշտպանական պիգմենտի պակասի մասին:
Ինչպե՞ս որոշել, որ «բավական է»
Ընդհանրապես մաշկաբանները խորհուրդ չեն տալիս արևի ուղիղ ճառագայթների տակ 25-30 րոպեից ավելի գտնվել: Եթե դուք օգտագործել եք արևից պաշտպանող քսուք՝ թույլատրվում է արևի տակ մնալ 1-2 ժամ, բայց պետք չէ գերագնահատել կոսմետիկական միջոցները: Դրանց ներգործությունը մեծամասամբ պայմանավորված է ձեր մաշկի որակով՝ որքան սպիտակ է այն, այնքան քիչ կարող է դիմագրավել արևային գրոհին: Բացի դրանից՝ մի մոռացեք, որ սովորական քսուքները լողանալիս մաքրվում են, իսկ ջրադիմացկուններն էլ սրբվելիս են մաքրվում: Այնպես որ քսուքը պետք է օրական մի քանի անգամ թարմացնեք:
Եվս մեկ կանոն՝ այս հարցում ոչ մի դեպքում աչքերին մի վստահեք: Չէ՞ որ այրվածքների առաջին նշանները կարող են հայտնվել արևի տակ գտնվելուց 6-10 ժամ հետո, իսկ մինչ այդ դուք չեք էլ կռահի, որ այրվել եք:
Մարմնի ո՞ր մասն է ամենաարագն այրվում
Ուսերը և կուրծքը. դրանք արևի ներգործությանը ենթարկվում են մշտապես և ամենուրեք և ոչ միայն լողափում գտնվելիս:
Ձեռքերի դաստակները. դրանց մասին պարզապես մոռանում ենք և արևից պաշտպանող քսուք չենք քսում, իսկ եթե նույնիսկ քսում էլ ենք, այն արագ մաքրվում է` մնալով սրբիչների, պայուսակների և այլ առարկաների վրա:
Քիթը. այն դեմքի ամենացցված մասն է, բացի դրանից՝ քթի մաշկը շատ նուրբ է: Ոտնաթաթերի վերնամասը. դուք երբևէ դրանց քսուք քսե՞լ եք: Գրեթե ոչ ոք չի քսում, մինչդեռ այդ հատվածում մաշկն ի տարբերություն ներբանների՝ շատ բարակ է և զգայուն:
Առաջին օգնություն
Եթե հանկարծ գլխի եք ընկել, որ արդեն հատել եք սահմանը և արևահարվել եք, դեղերը կօգնեն նվազագույնի հասցնել հետևանքները: Խմեք սովորական ցավազրկողներ, որոնց մեջ կա ասպիրին կամ իբուպրոֆեն, դրանք խոչընդոտում են թունավոր նյութերի գոյացումը, որոնցից մաշկը կարմրում է և այտուցվում:
Եվ իհարկե՝ բացառեք արևի տակ կրկին մնալը: Նույնիսկ եթե նորից արևից պաշտպանող քսուք քսեք՝ այն կարող է միայն վնասել գրգռված մաշկը և վատացնել վիճակը:
Նախևառաջ պետք է մաշկը խոնավացնել: Խոնավացնող թեթև միջոցները քսեք փափուկ սպունգով կամ կտորով, որպեսզի ավելորդ անգամ մաշկը չվնասեք: Դեղատանը վաճառվում են նաև հատուկ հեղուկներ և լոսյոններ, որոնք շատ նուրբ են և չեն ցավեցնում, բացի դրանից՝ սառեցնող ներգործություն ունեն: Միայն թե դրանք չշփոթեք այրվածքների դեմ սովորական դեղամիջոցների՝ փրփուրների և քսուքների հետ: Դրանք նախատեսված են բարձր ջերմաստիճանի ներգործությունից և ոչ թե արևի ճառագայթներից առաջացած այրվածքների համար: Եթե դեղատուն գնալու ժամանակ և հնարավորություն չունեք՝ օգտագործեք ձեռքի տակ եղած ցանկացած խոնավեցնող միջոց: Հարմար են դեմքի և ձեռքերի քսուքները: Հատկապես հարմար են աչքերի շրջակա մաշկի խնամքի միջոցները, քանի որ դրանք նախատեսված են շատ նուրբ մաշկի համար: Իսկ ամենաարդյունավետը հալվեի, երիցուկի, վաղենակի և վիտամին E-ի պարունակությամբ քսուքներն են, որովհետև այդ բաղադրիչները նպաստում են, որպեսզի մաշկը ներծծի և երկար պահպանի խոնավությունը: Ցավն ու ջերմությունը կօգնի իջեցնել նաև սովորական սառը ջուրը: Արևահարության ախտանիշներն առաջանում եմ արյան ներհոսքի հետևանքով, որն էլ իր հերթին պայմանավորված է բորբոքման առկայությամբ: Հետևաբար սառը ջուրը կնեղացնի անոթները և մի քիչ կթեթևացնի արևահարվածի վիճակը: Միայն թե մի շտապեք ցնցուղի տակ մտնել՝ ջրի շիթերը նոր վնասվածքներ և ցավ կպատճառեն:
Հետևանքների վերացում
Արևահարությունից 12-14 ժամ անց ցավն ու այրոցը հասնում են գագաթնակետին և կարող են օրերով շարունակվել: Բայց ամենացավալին այն է, որ այդ փուլում արդեն հնարավոր չէ ցավից ամբողջովին ազատվելը: Շարունակեք քսուք օգտագործել ու սառը լոգանքներ ընդունել, նաև պատրաստվեք հաջորդ անխուսափելի անախորժությանը՝ թեփոտմանը, որն անհնար է կանխել: Թեփերը հենց մաշկի այն մահացած բջիջներն են, որոնք ենթակա չեն վերականգնման, այդ պատճառով էլ դրանք ոչ միայն կարելի է, այլև պետք է հեռացնել: Միայն թե զգույշ եղեք՝սպիտակ թեփերի պլոկվելուց հետո մակերեսին կհայտնվեն ավելի նուրբ ենթամաշկային շերտեր, որոնց հատուկ խնամք ու խոնավացում է պետք: Եվ իհարկե՝ դրանք արդեն չի կարելի արևի ևս մեկ ներգործության ենթարկել:
Խորհուրդներ մազերի ամառային խնամքի վերաբերյալ
Եթե մտադիր եք լողափ գնալ՝ անպայման մազերին քսեք արևից արդյունավետ պաշտպանող (10-ից ավելի SPF-ով) կոսմետիկական միջոցներ: Մազերի ամառային խնամքի շատ միջոցներ արևից պաշտպանող զտիչներ են պարունակում, պարզապես պետք է ուշադիր կարդալ բաղադրությունը: Բացի դրանից՝ օգտագործեք փրփրօճառներ և բալզամներ, որոնց փաթեթների վրա կա թեկուզ աննկատելի մի տեղում գրված «Su» բառը, ինչը նշանակում է, որ այդ միջոցը հատուկ ստեղծված է մազերի ամառային խնամքի համար:
Շոգ օրերին պետք է խուսափել մազերը ներկելուց կամ քիմիական այլ միջամտությունից:
Շոգին պետք չէ նաև ֆեն օգտագործել, այն զգալիորեն չորացնում է մազերը: Նաև պետք է ուշադրություն դարձնել սննդին՝ այն պետք է լիարժեք լինի: Մազերը մեր ամբողջ օրգանիզմի նման վիտամինների կարիք ունեն, և եթե դուք սննդակարգ եք պահում կամ ախորժակ չունեք` հատուկ եղունգների և մազերի առողջության համար մշակված վիտամինային խառնուրդներ խմեք:
Եթե ծովում լողանալիս մազերը թրջվել են՝ պետք է դրանք ողողել սոդայի լուծույթով (մեկ ճաշի գդալ սոդա՝ 1 լ ջրին) կամ սովորական հանքային ջրով: Դրանից հետո անպայման արևի ճառագայթներից պաշտպանող միջոց քսեք:


Ժամանակից շուտ չծերանալու մասին
Պետք է ամբողջ կյանքի ընթացքում ձգտել պահպանել մարմնի այն քաշը, որն ունեցել եք 25 տարեկանում, որպեսզի երիտասարդ տեսք ունենաք:
Քիչ մտածեք կամ խոսեք ձեր հիվանդությունների ու թուլությունների մասին:
Լավատեսորեն վերաբերվեք կյանքի տարբեր իրավիճակներին: Մտածեք, որ միշտ էլ կարելի է ելք գտնել` խելքի ու հնարամտության շնորհիվ:
Եղեք հետաքրքրասեր, որպեսզի չձանձրանաք:
Ցանկացած տարիքում պետք է քիչ ապրել հիշողություններով և ավելի շատ մտածել ծրագրերի մասին:
Ձգտեք շատ շփվել մարդկանց հետ` հատկապես երիտասարդների:
Մահվան մասին մածել կարելի է, քանի որ այն անխուսափելի է, բայց կարևորը՝ մտածեք, որ այն շատ ուշ է լինելու: Ֆիզիկական աշխուժություն՝ ցանկացած տարիքում:
Կարողացեք վերահսկել ձեր զգացմունքները:
Ամրապնդեք սեփական ուժերի հանդեպ հավատը:
Կարողացեք հանգստանալ, ձգտեք ավելի շատ լինել բնության գրկում:
Պահպանեք քնելու ժամերը:
Ծերությանը վերաբերվեք որպես բնականոն ու ֆիզիոլոգիական երևույթի:
Ձեր ապրած կյանքը հետաքրքիր և ոչ անիմաստ համարեք:
Դիմադրեք ծերությանը, ձգտեք ավելի հաճախ ծիծաղել: «Ծիծաղը սպանում է ծերությունը»,– ասել է Ստենդալը:
Ի դեպ
Ծիծաղը լավ է անդրադառնում սրտի աշխատանքի վրա: Նման եզրակացության են եկել Բալթիմորի բժշկական կենտրոնի սրտաբանները: Գիտնականները համեմատել են առողջ մարդկանց՝ սրտային հիվանդություններ ունեցողների հետ: Պարզվել է, որ սրտանոթային հիվանդություններով տառապողների 40 տոկոսը ավելի քիչ է ծիծաղել, քան այդ տարիքի մյուս մարդիկ, ովքեր սրտանոթային հիվանդություններ չունեն:
Ամերիկացի գիտնականները բացահայտում են արել. երբ մարդը սրտանց ժպտում է, ծիծաղում՝ սրտի աշխատանքը լավանում է, արյունը հագենում է թթվածնով, իսկ ավելորդ կալորիաներն ավելի արագ են այրվում:
Ամառային արևի ճառագայթները բացասական են ազդում հայերին բնորոշ մաշկի տեսակների համար: Մեր ազգաբնակչության մեջ հիմնականում հանդիպում է մաշկի 4 տեսակ` սպիտակից մինչև մուգ թուխ երանգներ: Որքան մաշկի գույնը մուգ է, այնքան այն պաշտպանված է արևի ճառագայթներից: Ամռանը, հիմնականում, խնդիրներ են առաջանում մաշկի արևայրուքների հետ կապված: Արևից վնասվում է  մաշկը, իսկ որքան մաշկը վնասվում է արևից, այնքան մեծանում է մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, ուլտրամանուշակագույն ճառագայթները հանդիսանում են մաշկի քաղցկեղի առաջացման պատճառներից մեկը:
Խորհուրդ է տրվում ամռանը մաշկի ճիշտ խնամք իրականացնել  պահպանելով մաշկի մաքրությունը, ապա խոնավեցումը: Առողջ մաշկ ունենալու համար շատ կարևոր է, որպեսզի օրգանիզմը բավականաչափ հեղուկ ստանա: Ընդհանրապես խորհուրդ է տրվում խմել օրվա ընթացքում 2-2.5լ ջուր, բացի ջրից կարելի է ընտրել նաև այլ բնական հեղուկներ, սակայն կախված սեռից, տարիքից, ֆիզիկական ակտիվության աստիճանից կամ արտաքին ջերմաստիճանիցջրի քանակը կարող է փոփոխվելՄաշկի առողջությունը էականորեն կախված է օրգանիզմի ջրային բալանսից: Երբ մաշկը բավականաչափ խոնավ է, ավելի ճկուն է, հետևաբարավելի պաշտպանված է ցանկացած արտաքին վնասակար գործոններից, ինչպես օրինակ մաշկային ինֆեկցիաներից: Կրեմները և մաշկի խնամքի համար նախատեսված այլ միջոցները նույնպես անհրաժեշտ են մաշկին, սակայն առավել կարևոր է մարսողության հետևանքով ներսից ստացված հեղուկը: Դա բացատրվում է նրանով, որ երբ որևէ բան ենք խմում, դրա մեջ պարունակվող ջուրը արյունատար անոթներով ստամոքսից տարածվում է դեպի տարբեր օրգաններ, այդ թվում նաև դեպի մաշկ: Իսկ երբ օրգանիզմը չի ստանում բավականաչափ հեղուկ, առաջ են գալիս տարբեր խախտումներ և մաշկը դառնում է անպաշտպան: Դրա հետևանքով կորցնում է ճկունությունը, փափկությունը, տոնուսը և դառնում չոր և վնասված:
Մաշկին առանձնահատուկ ուշադրություն դարձրեք ամռանըկախված բարձր ջերմաստիճանի և արևի ազդեցության հետ: Պետք է նաև հիշել, որ ճիշտ հիդրատացիան օգնում է մարմնի ջերմաստիճանի կարգավորմանըմի բան, որը նպաստում է մաշկային բջիջների ճշգրիտ աշխատանքին: Դեմքը, պարանոցը, ձեռքերը և նախաբազկի շրջանը ամենաշատն են տուժում ջրի պակասությունից:
Ամռանը խուսափեք արևի տակ գտնվելուց ժամը 12-4-ը, քանի որ դա արևի ամենաակտիվ  ժամանակն է և կարող է վնասել ձեր մաշկը:
Միշտ օգտագործեք արևից պաշտպանվելու համար նախատեսված քսուկներ պաշտպանիչ ֆակտրը (SPF) 35-ից ոչ պակասորպեսզի խուսափեք արևային ճառագայթների վնասից և մաշկի վաղաժամ ծերացումից: