Այսօր Կանանց միջազգային օրն է: Կանանց տոնը նշելու միտքը առաջացել է 20-րդ դարի սկզբին, երբ աշխարհը ինդուստրալացվում էր, ու կանայք պայքարում էին աշխատանքի և ընտրության իրավունքի համար:
1910 թ. Կոպենհագենում կանանց միջազգային կոնֆերանսի ժամանակ գերմանացի սոցիալիստ Կլարա Ցետկինը առաջարկեց պաշտոնապես տոնել Կանանց միջազգային օրը: ԱՄՆ-ում այն սկսեց տոնվել 1977 թվից, երբ ՄԱԿ-ը մարտի 8-ը հայտարարեց Կանանց իրավունքների և խաղաղության օր:
Խորհրդային Միությունում Լենինը մարտի 8-ը պաշտոնապես տոն հռչակեց հոկտեմբերյան հեղափոխությունից հետո: Սակայն այն ոչ աշխատանքային էր: 1965 թ. մայիսի 8-ին ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահությունը որոշում ընդունեց այն դարձնել պետական տոն և ոչ աշխատանքային օր:
Անկախ Հայաստանում 1996 թվականին մարտի 8-ը հանվեց պետական տոնացույցից` փոխարենը ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության և գեղեցկության օր: Այս տոնը քրիստոնեական ծագում ունի և կապված է Մարիամ Աստվածածնի հղիանալու հետ:
2001 թ. տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենքով մարտի 8-ը վերականգնվեց պետական տոնացույցում: