***
Դեռևս շատ վաղուց մարդիկ սկսել են ուսումնասիրել, նկարագրել և օգտագործել կենդանի օրգանիզմները: Հազարավոր տարիներ առաջ հնագույն, քարանձավային մարդիկ իրենց գոյությունը պահպանելու համար պետք է լավ իմանալ իրենց շրջաատող բուսական և կենդանական աշխարհը: Դրա վառ ապացույցն են աշխարհում, ինչպես նաև Հայատնի տարածքում հայտնաբերված հնագույն ժայռապատկերները, որոնց վրա պատկերված են տարբեր բույսեր և կենդանիներ:
***
Կենսաբանությունը որպես համակարգված գիտություն ձևավորվել է Հին Հունաստանում, այնուհետև Հին Հռոմում: Այդ ժամանակաշրջանում մեծ թվթվ բույսեր և կենդանիներ են նկարագրվել, ուսումնասիրվել է նաև մարդու մարմինը: Մասնավորապես, 2-րդ դարում Գալենը նկարագրել է մարդու մարմնի ներքին կառուցվածքը և շուրջ 1 հազարամյակ եղել է մեծագույն հեղինակություն այդ ոլորտում:
***
4-6-րդ դարերում հայ գիտնականները տեղեկություններ են տրվել բույսերի, կենդանիների և մարդու կառուցվածքի, զարգացման մասին: Բույսերի դասակարգում հանդիպում է Ագաթանգեղոսի աշխատություններում: 12-րդ դ. մեծ հեղինակություն էր վայելում Մխիթար Հերացին կամ Մեծ Մխիթարը, ով իրավամբ համարվում է հայոց բժշկապետ: Նա նկարագրել է բույսեր, որոնք կիրառվում են տարբեր հիվանդությունների բուժման նպատակով: Գրիգոր Տաթևացին (Տաթևի համալսարանից) բացատրում էր, թե ինչու, օրինակ, սերմերը չեն ծլում ձմձանը և ամռանը, ինչպես են առաջանում համը, հոտը, գույնը և այլն: Նա խմբավորել է Հայաստանի բույսերը, ինչպես նաև ձկները և թռչունները: Բժշկապետ և բուսաբան Ամիրդովլաթ Ամասիացին (15-րդ դ.) նկարագրել է բազմաթիվ դեղաբույսեր, տվել դրանց տարածման շրջանները:
***
19-րդ դարում Չ. Դարվինի կողմից բացահայտվեցին օրգանական աշխարհի պատմական զարգացման օրինաչափությունները, որոնք հիմք հանդիսացան կենդանի աշխարհի հիմնարար ուսումնասիրությունների համար:
***
Գիտե՞ք արդյոք, որ տնային ճանճի մարմնի մակերեսին բնակվում է մոտ 6 000 000 բակտերիա, իսկ մարդու ձեռքերի ափերի մակերեսին՝ 10 000-ից մինչև 10 000 000 բակտերիա:
***
Գիտե՛ք արդյոք, քր աշխարհում մեծ պահանջարկ ունեցող <Նարինե>-ի հեղինակը հայազգի գիտնական, պրոֆեսոր Լ. Երզնկյանն է: Նա հատուկ թթվային բակտերիանների միջոցով կաթից ստացել է շատ օգտակար, բուժիչ հատկություններով օժտված այդ հրաշք սննդային հավելումը: