Sunday, 25 May 2014

Պատմություն

1. Նկարագրել մոնղոլական արշավանքները
Մոնղոլական արշավանքները սկսվում են 20-ական թվականներին:
Միջնադարում գլխավոր հարստությունը մարդուն կերակրելու համար դա հողն էր, քանի որ մարդկանց կարող էին կերակրել միայն հողից: Հողից ստանում էին մթերք, որը ուտում էին, իսկ մնացածից ստանում էին թել, կաշի, որը հագնում էին: Այսինքն հողն էր մարդուն սնում, պահում: 
Արևմտյան Եվրոպայում իշխանները սկսեցին հզորանալ և չենթարկվել թագավորին, ասելով, որ ինքն էլ հավասար ծագում ունի թագավորի, և ինքն էլ թագավորի չափ իշխանություն ունի: Նրանք ասում էին, որ պարզապես թագավորը առաջինն է հավասարների մեջ: Այդպես նրանք ցույց էին տալիս անհնազանդություն: 
Ամբողջ Եվրոպան մասնատվեց, իսկ Մոնղոլիայում այդ ժամանակ հակառակ պրոցեսն էր սկսվել: Մոնղոլները շատ հետամնաց ժողովուրդ էին: Նրանք նոր սկսել էին կազմավորվել՝ հանրությունը սկսում էր համախմբվել: Նրանք միավորվեցին Թիմունչի իշխանի շուրջը, որին հետագայում անվանեցին Չինգիշխան անունը: Չինգիշխան նշանակում է Աստծո տված, Աստվածային:
Չինգիշխանը Մոնղոլական ահռելի բանակը ուղղորդեց դեպի նորանոր հողեր յուրացնելու​, ոչ թե իրար դեմ կռվացնելու: Նրանք միավորվեցին և արշավեցին հարևաններին զավթելու: Գրավեցին շատ պետություններ, այդ թվում նաև Հայաստանը: Հայաստանը ավելի քան 200 տարի մնաց Մոնղոլների տիրապետության տակ: Նորավանքը միակ վանքն է, որտեղ եկեղեցու պատի վրա քանդակված է Աստծո պատկերը Մոնղոլների դեմքով, որը մինչև այսօր պահպանվում է: Միայն դա օգնեց փլկել եկեղեցուն քանդվելուց: Մոնղոլական արշավանքները Ռուսաստանում տևեց 300 տարի: Նրանք գրավեցին շատ երկրներ: Ռուսաստանից հետո նրանք թուլացան, և առաջ չգնացին և հաստատվեցին Ռուսաստանում: Գրավելով Ռուսաստանը ստեղծեցին Ոսկե Հորդայի կայսրություն: 
2. Համեմատել սելջուկյան և մոնղոլական տիրապետություները
Ի տարբերություն Սելջուկների, Մոնղոլական տիրապետությունը չէր ստիպում կրոնափոխություն անել, Մոնղոլի համար կապ չուներ, թե դիմացինը ինչ կրոնի էր, նա ջախջախում էր բոլորին:​
3. Ապացուցել, որ հայ-վրացական դաշինքն անխուսափելի էր և շահավետ երկու կողմերին
4. Պատմել հայկական վերածննդի մասին
Վերածնունդը սկսվում է 5-րդ դարից, որտեղ զարգանում է լեզուն, նկարչությունը, գրականությունը, գիտությունը պատմագրությունը, այբենարանն են ստեղծում:
5. Համեմատել եվրոպացիների կենցաղն ու գիտությունը խաչակրաց արշավանքներից առաջ և հետո
Արևելքից շատ բան վերցրեցին խաչակիրները: Արևելքը շատ զարգացած էր այդ ժամանակ: Խաչակիրների շփումը Եվրոպայի, Ասիայի հետ առաջ տարավ նրանց, տեխնիկապես զարգացան ու շատ բաներ սովորեցին ասիացիներից