Sunday, 30 November 2014

Հետաքրքիր փաստեր Իտալիայի մասին

  1. Իտալիայում կա 20 մարզ: Ամեն մի մարզ ունի իր բարբառը, և հարևան մարզերի բնակիչները կարող են չհասկանալ միմյանց:
  2. Ընտանեկան կյանքում տղամարդիկ վախենում են իրենց կանանցից:
  3. Եթե սրճարանում սուրճը պատվիրում են անգլերեն, ապա այն կարող է 2 անգամ թանկ գնով մատուցվել:
  4. Իտալերեն բոլոր բառերը վերջանում են ձայնավորով:
  5. Aosta մարզում բնակիչները գրեթե չեն հասկանում և չեն խոսում իտալերեն. այնտեղ հիմնական լեզուն գերմաներենն է:
  6. Իտալացիները հյութեր գրեթե չեն խմում, դուք շատ ռեստորաններում չեք գտնի հյութ: Իտալիան միատարր երկիր է, բնակչության 95%-ը իտալացիներ են:
  7. Իտալիայի տարածքում գոյություն ունի 2 այլ պետություն՝ Սան-Մարինոն և Վատիկանը:
  8. Իտալիայում արգելված է գիշերը լինել լողափում, դրա համար մինչև 1000 եվրո տույժ է նախատեսվում: Արգելվում է նաև տուն տանել ծովի ջուրը:
  9. Իտալիայի տարածքի 80%-ը զբաղեցնում են լեռները:
  10. Պետական համալսարաններ ընդունվելուց իտալացիները քննություն չեն հանձնում, ընդունվում են բոլորը անխտիր:
  11. Իտալիայում արգելված է կավիճով նկարել ասֆալտի վրա:
  12. Շատ մարզերում ուրբաթը ընդունված է որպես տղամարդկանց օր, և ուրբաթ օրերին ռեստորաններում միայն տղամարդկանց կարելի է հանդիպել:
  13. Հարգելի մարդուն դիմելիս նրա ազգանվան դիմաց կարող են ավելացնել «Բժիշկ» բառը, որը սակայն չի նշանակում, որ նա ինչ-որ կապ ունի բժշկության կամ գիտական աստիճանի հետ:
  14. Իտալացիները երաժշտության և թատրոնի մեծ երկրպագուներ են: