Wednesday, 7 January 2015

Մի քիչ դպրոցիս մասին

  Երբ արձակուրդ էր, ու նոր էինք իմացել, որ համակարգիչներով ենք դաս անելու, շա~տ էինք ուրախացել: Բորորին պատմում էինք, ու նրանք էլ էին ուզում գալ մեր դպրոցում սովորել: Երբ արդեն սկսվեցին դասերը, մի քանի օրից սկսեցինք դժգոհել, որովհետև չէինք կարողանում արագ դաս անել… Հիմա արդեն վարժ ենք, արդեն կարողանում ենք արագ գրել, արագ լուծել մաթեմատիկական վարժություններն ու խնդիրները: Դպրոցի իմ ամենասիրելի անկյունը մարմարյա սրահն է: Սիրում եմ ազատ ժամանակ այնտեղ նստել: Այնտեղ կարծես այլ միջավայր է: Այնքան եմ սիրում մաթեմատիկայի ժամին աշխատել գրիչներով ու հեռակառավարման վահանակներով, ու ուզում եմ, որ ավելի հաճախ աշխատենք դրանցով: