Sunday 9 July 2017

Մեկ օր Շուշիում

Ճամբարային երկրորդ օրը սկսեցինք Հունոտի կիրճում նախաճաշով: Ճամբարային երկրորդ օրը հագեցած էր նախագծային աշխատանքներով՝ պարերով, երգերով, ընթերցումներով և պրեզենտացիաներով:







Օրվա մեծ մասն անցկացրինք Շուշիի «ՆԱՄ»-ում (Նարեկացի արվեստի միություն): Արժանացանք շատ ջերմ ընդունելության: Միասին երգեցինք, պարեցինք, ճաշեցինք, ընթերցեցինք հակաբացիլ Տերյան և Թումանյան: Իսկ Դիանան և Արփին խաղացին իրենց մոնոներկայացումը: 

 
Այցելեցինք նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարան: Եղանք իրենց լաբորատորիայում, որտեղ մեզ ներկայացրեցին իրենց սարքերը, պատրաստած դեղաբույսերը: Շրջեցինք համալսարանում, եղանք գրադարանում, և ներկայացանք «Գեղարվեստը կրթահամալիրում» պրեզենտացիայով:

 
Համալսարանի լսարաններից մեկում, որտեղ ներկայացրել էինք պրեզենտացիան, Դիանան և Արփին խաղացին իրենց մոնոներկայացումները:











Հաջորդ կանգառը Մարտիրոս Մարուխանյանի տուն-թանգարանն էր:










Շուշիի փողոցներով թափառելիս շուրջ բոլորդ կիսաքանդ շինություններ ու փլուզված շենքեր են, սակայն բնությունը չի դադարում ծաղկել, հմայել և դյութել: 






«Գեղարվեստը կրթահամալիրում» պրեզենտացիան ներկայացրեցինք նաև «ՆԱՄ»-ում:



Իսկ երեկոյան, երբ վերջացրինք մեր անելիքը, շրջեցինք «Քարին տակ» գյուղում: