
Հոկտեմբերյան հեղաշրջման հաղթանակով սկսվում է Ռուսաստանի խորհրդային պատմության ժամանակաշրջանը։ Հեղափոխության հաղթանակից
հետո
ընդունվեցին
հաշտության
և
հողի
մասին
դեկրետներ
(օրենք),
կազմվեց
բանվորագյուղացիական
կառավարություն՝
ժողովրդական
կոմիսարների
խորհուրդ՝
Վ.
Ի.
Լենինի
գլխավորությամբ։
Հոկտեմբերյան հեղափոխությունը Անդրկովկասում ընդունվեց
ոչ
միանշանակ։
Անդրկովկասի
քաղաքական
ազդեցիկ
շրջանները
հիմնականում
բացասաբար
ընդունեցին
Հոկտեմբերյան
հեղաշրջումը։
1917թ.
նոյեմբերի
15-ին
երկրամասի
ամենաազդեցիկ
երեք
կուսակցությունները՝
վրաց
մենշևիկները,
հայ
դաշնակցականները
և
ադրբեջանական
մուսաֆաթականները,
հեղինակազրկված
ՕԶաԿոմ-ի փոխարեն
ստեղծեցին
իշխանության
նոր
մարմին՝
Անդրկովկասյան
կոմիսարիատ։
Անդրկովկասյան
կոմիսարիատը
ժամանակավորապես
ստանձնեց
երկրամասի
կառավարումը։
Գործադիր
մարմնից
զատ՝
որոշվեց
ստեղծել
նաև
օրենսդիր
մարմին։
1918թ.
փետրվարին
բազմակուսակցական
սկզբունքով
ձևավորվեց
Անդրկովկասյան
սեյմը
(խորհրդարանը),
որը
փաստորեն
վարում
էր
Անդրկովկասը
Ռուսաստանից
անջատելու
քաղաքականություն։
Տարածաշրջանում Հոկտեմբերյան հեղափոխությունը պաշտպանեցին
միայն
տեղի
բոլշևիկյան
կազմակերպությունները
և
նրանց
ազդեցության
տակ
գտնվող
զինվորական
կայազորները։
1917թ.
դեկտեմբերի
կեսերին
խորհրդային
կառավարության
ղեկավար
Վ.
Ի.
Լենինի
հանձնարարականով
ականավոր
բոլշևիկ
Ստ.
Շահումյանը
(1878-1918թթ.)
նշանակվեց
Կովկասյան
գործերի
արտակարգ
կոմիսար։
Բոլշևիկները
այստեղ
ևս
վերցրին
Կովկասի
խորհրդայնացման
գիծ,
որը,
սակայն,
հաջողվեց
իրականացնել
միայն
բանվորաշատ
Բաքվում։
Աղբյուրը՝ findarmenia.org