Այս օրերին մասնակցում էինք Երևանի լողափնյա վոլեյբոլի մրցումներին:
Հանդես էինք գալիս Մալաթիա Սեբաստիա համայնքի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի անվան
ներքո: Ներկայացնում էինք մեր համայնքն ու մեր կրթահամալիրը: Մրցումներին մասնակցում
էին նաև Երևանի մյուս՝ 11 համայնքները (Աջափնյակ, Ավան,
Արաբկիր, Դավիթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Նոր Նորք, Նորք Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ,
Քանաքեռ-Զեյթուն): Հաղթելով բոլոր
համայնքներին, վերջապես հասանք եզրափակիչ փուլ, որտեղ հաղթանակը 2:0 հաշվով զիջելով
Հայաստանի բազմակի չեմպիոն՝ Ավան լողափնյա վոլեյբոլի աղջիկների թիմին, զբաղեցրինք
2-րդ պատվավոր հորիզոնականը: Ուրախ ենք մեր հաղթանակի համար: Հետագայում ինքներս մեզանից
ակնկալում ենք ավելի լավ արդյունքներ: