Կոկա-Կոլան Ամերիկայի յուրօրինակ սիմվոլն է: Այս ըմպելիքը Ատլանտայի դեղագործ Ջոն Պեմբերտոնի գյուտն է: Իր գործը նա արտոնագրել էր դեռ 1886 թ. և սկզբնապես Կոկա-Կոլան վաճառվում էր որպես դեղ` նյարդային խանգարումների և իմպոնտենցիայի
դեմ:
Կոկա-Կոլայի
տոնուսը
բարձրացնող
ազդեցությունը
պայմանավորված
էր
նրա
մեջ
ներառվող
բաղադրամասերով՝
կոկա
բույսերի
տերևների
էքստրակտով
և
կոլա
բույսի
պտուղների
հանուկով:
Կոկա բույսը ոչ այլ ինչ է, եթե ոչ հումք կոկաինի արտադրման համար: Զարմանալի է, որ XIX դարում կոկաինը դեղ էր համարվում: Կոկաինի օգտագործման արգելքը կիրառության մեջ մտավ ավել ուշ՝ 1903 թ.: Այդ պահից սկսած Կոկա-Կոլայի բաղադրությունը փոխվեց, կոկաին նրա մեջ այլևս չկար, բայց ըմպելիքի բնական համեմունքների հստակ բանաձևը գաղտնի դարձրին: Այդ բանաձևը փորձել են վերծանել շատերը, բայց` ապարդյուն:
Վստահությամբ մի բան կարելի է ասել՝ Կոկա-Կոլայի մեջ կոկաին չկա, բայց այդ դեպքում ինչու՞մ է կայանում Կոկա-Կոլայի վնասը: Քիմիական անալիզը ցույց է տալիս, որ հայտնի գազով այդ ըմպելիքի մեջ կա ոչ պակաս վտանգավոր բան, այն է՝ օրթոֆոսֆորային թթու: Այս քիմիական միացությունը արդյունաբերության մեջ օգտագործվում է մետաղից ժանգի հեռացման համար: Օրթոֆոսֆորային թթուն մտնում է նաև ֆրեոնների կազմի մեջ` արդյունաբերական սառցախցիկների համար:
Դժբախտաբար, օրթոֆորսֆորային թթուն սննդի արդյունաբերության մեջ թույլատրվել է կիրառել, ներկայանում է E338 սննդային հավելման անվան տակ: Այս հավելումը որպես թթվայնության կարգավորիչ օգտագործվում է գազային ըմպելիքներ արտադրող շատերի կողմից: Բացառություն չէ նաև Կոկա-Կոլա ընկերությունը:
Վերջերս անց է կացվել փորձ. օրթոֆոսֆորային թթվի մեջ մտցրել են մարդկային ատամ: Որոշ ժամանակ անց ատամը քայքայվել է: Իսկ այժմ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ձեր ատամների հետ, եթե մշտապես օգտագործեք այդ ըմպելիքը:
Բայց օրթոֆոսֆորային թթուն հռչակավոր է դարձել ոչ միայն նրանով, որ քայքայում է ժանգը, թեյնիկների նստվածքը, զուգարանակոնքի կրային փառը և մեր ատամները: Պարզվում է, որ այն կործանարար ազդեցություն ունի նաև ոսկրային համակարգի վրա, քանի որ ոսկերից լվանում է կալցիումի աղերը:
Ոսկրերից լվացված կալցիումի աղերն արյան միջոցով հասնում են երիկամներ և բյուրեղների տեսքով նստվածք առաջացնում, որն էլ հանգեցնում է քարերի առաջացմանն ու պատճառ դառնում դժվար բուժման ենթարկվող միզապարկի հիվանդությունների ձևավորմանը:
Կոկա-Կոլայի բաղադրության մեջ մտնում է նաև ազորուբին և կարմաուզին՝ արհեստական սննդային ներկանյութեր, որոնք արտադրողները ծածկագրել են E122 և E124 կոդերով: Ինչպես ցույց են տալիս եվրոպացի գիտնականների հետազոտությունները, այս ներկանյութերը վնասում են երիկամների կեղևային շերտը: Հենց այդ պատճառով ազորուբինը և կարմաուզինը արգելված են Եվրոպայում: Դժբախտաբար, Ռուսաստանում այդ ներկանյութերի օգտագործումն օրինականացված է:
Կոկա-Կոլայի բաղադրության մեջ օգտագործվում է բոլորին հայտնի կոֆեինը: Կոֆեինը խթանող ազդեցություն է ունի նյարդային համակարգի վրա։ Նրա ազդեցությամբ արագանում է սրտի աշխատանքը, բարձրանում արյան ճնշումը: Սակայն մոտ 3-6 ժամ անց կոֆեինի խթանող ազդեցությունն անցնում է, որին փոխարինելու են գալիս հոգնածությունը, թուլությունը, աշխատունակության անկումն ու դեպրեսիան:
Կոկա-Կոլայի ավանդական բաղադրատոմսում կա մեծ քանակությամբ
շաքարավազ՝
1 բաժակ
ըմպելիքին`
5 ամբողջական
թեյի
գդալ:
Կասկածամիտները
կասեն,
որ
կա
առանց
շաքարի
դիետիկ
Կոկա-Կոլա:
Այդ
դեպքում`
ի՞նչն
է
ապահովում
դիետիկ
Կոկա-Կոլայի
քաղցր
համը:
Ահա`
ևս
մի
սննդային
հավելում,
E951 կամ`
ասպարտամ:
2005 թ.
իտալացի
գիտնականները
կենդանիների
վրա
փորձարկել
են
ասպարտամը
և
եկել
այն
եզրակացության,
որ
այդ
սննդային
հավելումը
հրահրում
է
չարորակ
ուռուցքների
գոյացումը:
Դիետիկ
Կոկա-Կոլան
չպետք
է
խմեն
նաև
դիաբետով
տառապող
հիվանդները,
քանի
որ
ասպարտամը
շաքարի
մակարդակն
արյան
մեջ
դարձնում
է
անվերահսկելի:
Դիետիկ
Կոկա-Կոլան
չի
օգնի
նաև
նիհարել
ցանկացողներին՝
ասպարտամը
հրահրում
է
բարձր
ախորժակ:
Կարևոր է: Ասպարտամը բացարձակապես հակացուցված է այնպիսի հիվանդության ժամանակ, ինչպիսին է ֆենիլկետոնուրիան:
Չնայած Կոկա-Կոլայի վնասակարության վերաբերյալ գիտնականների զգուշացումներին, այն առաջվա պես շարունակում է մնալ ամենահայտնի ըմպելիքը Երկրի վրա: Այս երևույթը բացատրել դժվար է: Հնարավոր է այս ըմպելիքի հաջողությունը գրագետ գովազդի մեջ է,միգուցե նաև` օգտագործողների կոֆեինային կախվածության մեջ: Այս հոդվածն ընդամենը մտածելու առիթ է տալիս՝ խմե՞լ, թե՞ չխմել այս ըմպելիքը. որոշողը դուք եք
Կարևոր է: Ասպարտամը բացարձակապես հակացուցված է այնպիսի հիվանդության ժամանակ, ինչպիսին է ֆենիլկետոնուրիան:
Չնայած Կոկա-Կոլայի վնասակարության վերաբերյալ գիտնականների զգուշացումներին, այն առաջվա պես շարունակում է մնալ ամենահայտնի ըմպելիքը Երկրի վրա: Այս երևույթը բացատրել դժվար է: Հնարավոր է այս ըմպելիքի հաջողությունը գրագետ գովազդի մեջ է,միգուցե նաև` օգտագործողների կոֆեինային կախվածության մեջ: Այս հոդվածն ընդամենը մտածելու առիթ է տալիս՝ խմե՞լ, թե՞ չխմել այս ըմպելիքը. որոշողը դուք եք