Monday, 27 May 2013

Այս կիրակի էլ պարապ չէինք :ՃՃՃ

Այս կիրակի գնացել էինք Արզաքան` ծաղիկ հավաքելու: Գնացինք մի գետի բերան հասանք:  Մենք երեխաներով իջանք ջրի մոտ, մինչև մենք կնայեինք, մայրիկը սեղան գցեց: Կերանք ու անցանք խաղի: Ափսոս որ գնդակ չունեինք, բայց եթե ունենայինք էլ տուն չէր հասնի... Ունեինք թղթային խաղեր: Խաղացինք տարբեր խաղեր` ընթացքում քաղցրավենիք ուտելով: Հետո մեզ միացան մայրիկն ու հայրիկը: Միասին «Դուռակ» էինք խաղում, մեկ հաղթում, մեկ պարտվում: Ժամանակ էր լինում որ ես երեխաների հետ խաղալիս հաղթում էի` մայրիկն էր հուշում:
Հայրիկը գնացել էր ծաղիկ հավաքելու: Խաղից հոգնեցինք, գնացել էինք նկարվելու: Ուզում էի ոտքս դնեի կոտրված ծառի վրա, ու բարձրանայի վրան: Մեկ էլ տեսնեմ ոտքիս տակ օձ կա: Վախեցա...
Մենք միևնույն է շարունակեցինք նկարվել: Հայրիկը եկավ, և ասաց որ ոչ մի ծաղիկ էլ չկար, և նա ոչ մի ծաղիկ չի բերել: Մայրիկը տխրեց, իսկ ես չհավատացի նրան: Գնացի մեքենայի մոտ, բացեցի բեռնածցիկը, ու ինչ տեսնեմ???? Ամբողջբեռնախցիկը «Ջանգլուլում»-ով էր լցված: Դա մի ծաղիկ է, որի և´ գույնը, և´ հոտը ես շատ եմ սիրում: Կանչեցի մայրիկիս: Նա տեսավ, ու միանգամից տրամադրությունը բարձրացավ:  Իսկ մինչև հայրիկի գալը մենք մայրուղիի վրա քարերով «Կլաս» էինք գծել, և խաղում: Շատ լավ անցավ: Երեկոյան արդեն շարժվեցինք դեպի Երևան: Հասանք տուն, երբ արդեն մութ էր.......