Մենք արդեն ավարտում ենք ևս մեկ տարի: Մենք այս տարի շատ բաներ սովորեցինք, որոնք ես չգիտեի: Ավարտում ենք 6-րդ դասարանը: Եվս մեկ տարով մեծացանք: Ինչպես 12-րդ դասարանցիները, այնպես էլ մենք` 6-էրս, ունենք վերջին զանգ: Այն վաղն է` 24.05.2013թ.-ին: Պարելու ենք վերջին զանգին ընդառաչ: Պարելու ենք զույգերով` աղջիկ-տղա: Ոչ-ոք չի դժգոհում իր թե´ զույգից, թե´ պարից: Այն շատ հետաքրքիր է անցնում: Աղջիկները պետք է հագնեն սպիտակ շապիկներ և ջինսից կամ շորտիկ, կամ կիսաշրջազգեստ: Տղաները` ջինսից տաբատ և սպիտակ շապիկներ: Մի խոսքով հագնվելու ենք սպիտակ և կապույտ (ջինս): Անհամբեր սպասում եմ վաղվան: Իսկ վաղվանից հետո 4 օր տանն ենք: Չորեքշաբթի օրվանից ճամբար է... Ուռաա~~աաաաա.......