
Շնաբուծության համար գլխավորապես որսում էին գայլեր, երբեմն նաև շնագայլեր: Որսած գայլին պահում էին բնական պայմաններին մոտ պայմաններում՝ խոր և երկար այրերում և քարանձավներ ունեցող ժայռերում, ուր կային որսալու և բզկտելու հարմարություններ: Գայլն իր բնական քարանձավում որսում էր նապաստակ, աննկատելի կերպով գայլաբուն էին ուղարկում որսորդները գետնուղիներով, տեսնում ու հալածում էր աղվեսներ, կաքավներ և նույնիսկ արջեր: Հայկական լեռնաշխարհում բուծված շները, բաժանվում էին հինգ առանձին խմբերի. հոտապահ շուն կամ Գելխեղդ, բակապահ շուն կամ ուղղակի գամփռ, արջի որսի շուն կամ Արջաշուն, Փոթորկաշուն և բարակ կամ Թազի:
Գայլխեղդ
Այս շների դերը հոտերը և նախիրները գայլերից ու գողերից պահպանելն է: Շան մականունն է գայլխեղդ: Ահա այդ շան նկարագրությունը: Գլուխը մեծ է, շրթունքը
հաստ,
քիթը
կարճ,
կուրծքը
լայն:
Ուժեղ
է
ու
աներկյուղ,
հավատարիմ,
բայց
ոչ
այնքան
ուշիմ:
Շատ
հավատարիմ
է
իր
տիրոջը,
ամեն
վտանգ
կընդունի
տիրջը
պահպանելու
համար»:
Մարմնով
խոշոր
են
և
զորեղ՝
կարճ
դունչ,
բարձր
ճակատ,
արմատից
քիչ
վերև
կտրված
ականջներ,
բրդոտ
ու
հաստ
վիզ,
մկանուտ
բարձր
ոտքեր,
ամուր
գավակ:
Սովորություն
ունի
պոչը
ոլորելու
և
դնելու
մեջքին:
Քայլում
է
հանդարտ,
ինքնավստահ
և
վեհ:
Անհարկի
չի
հաչի:
Իր
անսխալ
բնազդով
իսկույն
որոշում
է
թշնամին
ու
բարեկամը
և
այնպես
էլ
վարվում
հետը:
Առանձնահատուկ
երանգավորում
չունեն:
Գայլխեղդ
շները
բաժանվում
են
երկու
ենթախմբի՝
գայլաշան
և
շնագայլի:
Գայլաշուն
անվանվում
է
այն
շունը,
որի
հայրը
գայլն
է,
իսկ
մայրը՝
գայլի
կաթով
սնված
շունը:
Շնագայլը
այն
շունն
է,
որի
հայրը
գայլի
կաթով
սնված
շունն
է,
իսկ
մայրը՝
էգ
գայլը:
Շան
և
գայլի
բեղմնավորումից
ծնված
լակոտները
անվախ,
հանդուգն,
բզկտող,
բայց
իրենց
տիրոջը
հավատարիմ
շներ
են,
մանավանդ
նույնն
ցեղին
պատկանող
էգ
շունը,
որոնց
անվանում
են
տելե
և
քելփ:
Երբ
շունը
գայլ
է
խեղդում,
ավագ
հովվի
պարտականություննէր
իր
ձեռքով
ճմուռ
շինել
և
գելխեղդ
շան
ճակատը
համբուրելուց
ու
գլուխը
շոյելուց
հետո,
անձամբ
կերցներ
նրան,
շունը
զգալով
այդ
առանձնահատուկ
վերաբերմունքը՝
նախ
լիզում
է
ավագ
հովվի
ձեռքերը,
այնուհետև
ուտում
ճմուռը:
Իսկ
մեկից
ավել
գայլ
խեղդող
շանը
պատվելու
իրավունքը
վերապահված
է
տան
մեծին՝
ընտանիքի
պապին
կամ
տատին:
Եթե
նրանցից
մեկն
ու
մեկը
սարում
չէ,
շունը
արոտավայրից
գյուղ
է
գալիս
և
քծնելով
պապի
ոտքերի
առջև,
երեք
անգամ
հաչում
է,
պապը
կամ
տատը,
առանց
հովիվներից
տեղեկություն
ստանալու
պատահածի
կամ
կատարվածի
մասին,
անմիջապես
հասկանում
են,
որ
շունը
մեկից
ավելի
գայլ
է
խեղդել,
անմիջապես
գրկում
և
ճակատը
համբուրում
են,
գգվում,
ապա
իրենց
ձեռքվ
պատրաստված
ճմուռով
կերակրում:
Շունը
լավ
կշտանալուց
հետո,
առանց
որևէ
ցուցմունքի
կամ
նշանի,
վերադառնում
է
հոտի
մոտ:
Արջաշուն
Արջաշունը, որը գամփռի մեկուկես արժեքը ուներ, խիստ հազվագյուտ էր: Օգտագործվում էր միայն
վարպետ
գազանորսների
կողմից՝
արջի
որսի
ժամանակ:
Արջից
ավելի
ուժեղ
էր,
երբ
մանավանդ
զինված
էր
լինում
պողպատե
ցցերով:
Որսաշուն «Բարակ»
Այս շունը օգտագործվում էր աղվես, վայրի կատու, լուսան որսալու համար: Նա թեթևոտն և արագավազ էր: Քարայծ, եղջերու հալածելու և քարայրներից դուրս բերելու համար օգտագործում էին բարակի և գայլաշան զուգավորումից սերած և միայն
Դրսիմ
կամ
Մնձուր
լեռնաշխարհին
հատուկ
մի
տեսակ
որսի
շուն,
որը
քարայծի
ամենաթեթև
հետքերից
կարողանում
էր
հայտնաբերել
նրա
թաքստոցը
և
առաջնորդել
այն
ուղղությամբ,
ուր
թաքնված
էր
որսը:
Այս
կարգի
շները
թե՛
հոտառությամբ,
թե՛
հաչելու
ձևով
տարբերվում
էին
մյուս
շներից:
Սրանք
մարդկանց
վրա
չէին
հաչում,
շատ
ուշիմ
էին
և
նվիրված
իրենց
տիրոջը:
Վիրավոր
որսին
հետապնդելու,
նրա
թաքնված
տեղը
գտնելու
և
հաչելով
որսորդին
իրենց
մոտ
կանչելու
առանձին
հատկություն
ունեին: