Monday, 6 May 2013

Եղիշե Չարենցի բանաստեղծություններից


Այսօր մենք գնացել էինք ճամփորդության մեր ընտանիքով: Գնացել էինք Գառնու Գեղարդ: Առաջին անգամ չէ, որ գնում եմ Գառնի Գեղարդ: Ամեն անգամ երբ գնում եմ, այնքան տպավորված եմ տուն վերադառնում: Ամեն անգամ ես ինչ որ նոր բան եմ սովորում այդ ճամփորդությունից:
Առաջին կանգառը Չարենցի կանգառն էր: Կանգնեցինք կամարի տակ, հիացանք բացվող տեսարանով, ընտանիքով Չարենց կարդացինք: Շատ տպավորիչ էր:

Մեր հաջորդ կանգառը անհայտ զինվորի հուշարձանն էր: Ինչ դաժան ճակատագիր է բաժին հասել այդ մարդկանց: Հայրս ասաց, որ հիմա էլ շատ մարդիկ կան, որոնք անհայտ կորած են:Ես տխրեցի,ու որոշեցի ,որ նրանց փրկության համար էլ կխնդրեմ Աստծուն, երբ հասնենք Գեղարդ:
Հասանք Գեղարդ: Սաստիկ քամի էր, և եկեղեցի մտնող ճանապարհը շատ դժվար էր բարձրանալ: Մոմ վառեցինք, այդտեղի սուրբ և առողջարար ջրով լվացվեցինք: Այնտեղ բազմաթիվ օտարերկրացի զբոսաշրջիկներ կային, որոնք զարմացած ու հիացած շրջում էին վանքի տարածքով: Ես ինձ շատ հպարտ զգացի, որ ես հայ եմ ու այս ամենի տերը, ու նաև մտածեցի որ դա շատ պատասխանատու բան է` ,,տեր,, լինելը:
Շրջելուց հետո գնացինք ջրվեժի մոտ, իջանք հասանք ջրին: Մի լա~վ լուսանկարվեցինք և նստեցինք մեքենա:
Այնուհետև գնացինք Գառնու տաճար:
301 թ., երբ քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն, Տրդատ թագավորի հրամանով քանդվեցին բոլոր հեթանոսական տաճարները: Պահպանվեց միայն Գառնին, որը այսօր հուշարձան թանգարան է բաց երկնքի տակ:
Իսկ ետ գալու ճանապարհին իջանք ձնծաղիկ հավաքելու:
Ահա թե ինչպիսինն էր մեր ճամփորդությունը: