Monday, 6 May 2013

Շուշիում. Օր 1


Մենք Մայիսի 1-ին, աշխատավորների միջազգային տոնի օրը, մենք գնացինք Շուշի: Մենք առավոտյան ժամը 8:00 հավաքվեցինք «Սուրբ երրորդություն» եկեղեցու բակում: Մտանք եկեղեցի, աղոթեցինք, և շարժվեցինք դեպի Շուշի: Ունեցանք 6 կանգառ: Առաջին կանգառը Աղավնաձորի «Առփա» գետի դիմաց էր: Կանգնեցինք հաց կերանք, ժարժվեցինք: 2-րդ կանգառը «Ձանգեզուր» եկեղեցու դարպասների դիմաց: Կանգնեցինք 2-3 ժամ հետո: Մտանք ներս, երգեցինք մի քանի հոգևոր երգեր, աղոթեցինք և շարժվեցինք:
Այդպես անցավ մի քանի կանգառ: Չեմ հիշում որտեղ էինք հասել, բայց մի մեծ դեպք պատահետ Մարիամի, Միքայելի ու Էդգարի հետ: Կարծում եմ կռահեցիք: Էդգարը մեղմ ասած «բղկաց» ուղիղ Մարիամի ու միքայելի ճամպրուկների վրա: Սերժը մի մեծ տարրայով ջուր էր բերել, որով այն մաքրեցինք: Շա~տ զզվելի էր: Վերջապես հասավ 6-րդ կանգառը: Դա Շուշին էր: տանք մեր սենյակ և սկսեցինք տեղավորվել: Տեղավերելուց հետո գնացինք ընթրելու: Ընթրեցինք, ու սկսեցինք զննել տարածքը: Ժամը 10:00 էր: Պառկեցինք քնելու: Մեր քունը չէր տանում: Խոսում էինք իրար հետ: Էլի չէինք կարողանում քնել: Դիանան իր համակարգչով ֆիլմ դրեց: Նայեցինք: Այն ավարտվելուն պես բոլորը քնեցին: Սենյակը շատ լուռ էր: Արթուն էինք միայն ես ու Քիսոն: Սկսեցինք խոսել իրար հետ: Նա էլ քնեց: Միայն ես արթուն մնացի: Ոչինչ չէի կարող անել: Ստիպված աչքերս պինդ փակեցի ու փորձում էի քնել: 10 րոպե անց ես արդեն քնած էի: