Monday, 6 May 2013

Շուշիում. Օր 2


Առավոտյան պետք էր ժամը 7:30 արթնանալ, մինչև ժամը 8:00 հագնվել, ատամները լվանալ, և մազերը հարդարել, քանի որ ժամը 8:00 պետք է նածաճաշեինք:

 Նախաճաշեցինք, մի քիչ նստեցինք, ու գնացինք պտտվելու, Շուշիին ծանոթանալու, ավերակները տեսնելու: Վերադառցանք շատ հոգնած, և իմացանք, որ այդ օրը մենք բասկետբոլի մրցումների ենք: Ինչպես պետք է խաղաինք այդքան հոգնած: Բայց մինչև խաղը սկսելը դեռ 2 ժամ կար, մենք կհասցնեինք հանգստանալ: Անցավ 2 ժամը, և մենք գնացին Շուշիի թիվ 2 դպրոցի նորակառույց դաշտ: Այնտեղ շատ էր առձագանքը: Բայց դա մեզ չէր խանգարում խաղալ: Մենք սկզբում մարզվեցինք, շիթ քցեցինք, իսկ երբ եկավ տ. Բլեյանը, խաղը սկսվեց: Խաղն ավարտվեց 31:42 հաշվով, որտեղ մենք պարտություն տարանք:         Մենք շատ չնեղվեցինք, քանի որ դա պարզապես ընկերական խաղ էր: Դրանից հետո տղաները պիտի ֆուտբոլ խաղային: Այն սկսելու էր ժամը 2:00, բայց ինչ-ինչ պատճառներով սկսվեց ժամը 4:00:  Խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Այն նույնպես ընկերական խաղ էր: Իմ կարծիքով եթե ևս 1 րոպե ավելացնեին, մեր տղաները գոլ կխփեին, քանի որ նրանք շատ մոտիկ էին դրան: այն տևեց 45 րոպե: Էլի չնեղվեցինք: Մենք որոշեցինք տղաներից գաղտնի պաղպաղակ գնել, և ճաշից հետո տալ, որը կհամարվեր մեր նվերը տղաների լավ խաղի համար: Այդպես էլ արեցինք: Ամենաշուտը հասան Էմիլն ու Արմենը, որոնք իմացան դրա մասին, և խոստացան, որ չեն ասի մյուսներին այդ անակնկալի մասին: Ճաշեցին, և հետո մենք տվեցինք նրանց իրենց պաղպաղակները: Իմ կարծիքով նրանք ուրախացան, երբ տեսան...  Չեմ հիշում ինչ էինք անում, բայց հաստատ գիտեմ, որ ժամը 8:00 հաց էինք ուտում, ու ժամը 10:00 պառկել էինք: Այսպիսին էր մեր 2-րդ օրը Շուշիում: