Լինում է արդյոք, թռչնի կաթ: Դուք, անշուշտ, կպատասկանեք, թե չի լինում:
Չէ որ թռչնի կաթը հիշատակվում է իփրև անհնարին մի բան: Եվ այնուամենայնիվ, թռչնի կաթ կա: Երբ աղավնիները ձագեր են ունենում, նրանց կտնառքում (զոբում) գոյանում է թանձր կաթի կամ ջրիկ կաթնաշոռի նման մի զանգված: Այդ «կաթով» էլ հենց նրանք կերակրում են աղունիկներին
Բայց աղավնին հռչակված է ճանապարհը ճիշտ գտնելու և, նույնիսկ, շատ հեռավոր (500 կմ և ավելի) վայրերից վերադառնալու կարողությամբ:
Փոստային աղավնին հարյուրավոր տարիներ ծառայել է մարդկանց: Այժմ, երբ լուրերը տեղ են հասնում ռադիոյի և հեռագրի, գնացքների ու ինքնաթիռների միջոցով, աղավնային փոստը կորցրել է իր նշանակությունը: Սակայն հենց վերջերս, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, աղավնիներին օգտագործում էին տեղեկությունները տեղ հասցնելու համար: Ճապոնիայում բուծել էին, անգամ, նոր ցեղի աղավնիներ, որոնք ընդունակ էին թռչելու գիշերը. թշնամին չէր կարող տեսնել, և սպանել օդային փոստատարին, նա չէր դառնում նաև ցերեկային գիշատիչ թռչունների զոհը:
Փոստային, դեկորատիվ, մսատու աղավնիները մարդը բուծել է արհեստական ճանապարհով. սրանքընտանի թռչուններ են: Բայց քիչ չեն նաև վայրի աղավնիները: Սովետական Միության անտառներում, օրինակ, ապրում են հոբալներ, անտառաղավնիներ, տատրակներ, որոնք նույնպես աղավնիներ են: Նրանք տարբեր գույն ունեն, տարբեր չափսեր, բայց նման են օրգանիզմի կառուցվածքով ու ապրելակերպով: Նրանք բոլորն էլ իրենց ձագերին կերակրում են «թռչնի կաթով», բոլորն էլ հատիկակեր փռչուններ են, թռչում են հոյակապ և լավ քայլում գետնին: