Հեքիաթներում աղվեսը միշտ խելացի է, խորամանկ, ճարպկորեն խաբում է մարդկանց ու գազաններին: Բայց այդպես է, արդյոք, իրականում: Եթե պետք է փրկել սեփական կյանքը կամ սնունդ հայթհայթել, աղվեսն իր հնարամտությամբ, իհարկե, գերազանցում է շատ կենադանիների, բայց, այնուամենայնիվ, նա ամենախորամանկ և, նույնիսկ, ամենազգույշ գազանը չէ:
Աղվեսը շատ հետաքրքրասեր է, նրան ամեն ինչ հետաքրքրում է: Երբեմն, հետաքրքրասիրությունից դրդված նույնիսկ արհամարհում է զգուշությունը: Եվ եթե չլիներ նրաքողարկվելու հմտությունը, սուր լսողությունը, տեսողությունն ու հոտառությունը, վատ կլիներ շեկլիկի բանը: փորձանքից նրան հեռու է պահում հատկապես հոտառությունը. թշնամու հոտը նա զգում է դեռ հեռվից և հասցնում ժամանակին փախչել, կամ թաքնվել: Իսկ լսողությունն օգնում է կեր հայթհայթելու: Ձմռանն աղվեսն զբաղվում է մկներ որսալով` քայլում է ետևի թաթերին հենված, ցատկոտում պտույտներ գործում: Նաղողին թվում է, թե աղվեսը պարում է: Իրականում նա ականջ է դնում ձյան տակ վազվզող մկներին: Ամենաթույլ ծվծվոցից էլ աղվեսը գտնում է մկանը:
Աղվեսը դժվարությամբ է հետապնդում ու հասնում նապաստակին, և այն կարծիքը, թե, իփր, աղվեսը շատ նապաստակներ է ոչնչացնում, չիշտ չէ, թերևս միայն հանկարծակի դեմառդեմ դուրս գա շլդիկի հետ, կամպատահաբար գտնի նրա թաքստոցը, կամ էլ անսպասելի հանդիպի փոքրիկ նապաստակի: Աղվեսն ուտում է թե´ գորտեր ու մողեսներ, թե´ խոշոր միչատներ, կարող է ավերել գետնին ապրող թռչնի բույնը: Սակայն նրա հիմնական կերը դաշտամկներն ու մկներն են: Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար մուկ, իսկ իր ձագուկների հետ` երկու-երեք անգամ ավելի: Դրանով նա մեծ օգուտ է բերում, որովհետև այդ կրծողներըմեծապես վնասում են գյուղատնտեսությանը:
Աղվեսի ձագուկները, որ լինում են 3-ից մինչև 10 հատ և ավելի, ծնվում են գարնանը, կամ ամռան սկզբին: Նման ընտանիքը կերակրելը հեշտ չէ, և երկու ծնողներն էլ անդադրում «աշխատում են»: Չորս ամսականում արդեն աղվեսի ձագուկները դառնում են ինքնուրույն և հեռանում ծնողներից: Այդ պահից թե´ ջահել և թե´ ծեր աղվեսներն սկսում են ապրել միայնակ, թափառական կյանքով, մինչև հաջորդ գարուն, եթե, իհարկե, ձմռանը չեն ընկնում որսորդի ձեռքը. չէ որ աղվեսը գեղեցիկ ու թանկարժեք մորթի ունի:
գազանաբուծական սովետական տնտեսություններում բուծում են արհեստական ճանապարհով ստացված սև-արծաթափայլ աղվեսներ: Նման տնտեսություն կա նաև Հայաստանում (Գուգարքի շրջանում):