Monday, 2 September 2013

Սեպտեմբերի 2-ը միջին դպրոցում

Այսօր ես շատ հետաքրքիր անցկացրեցի իմ օրը քանի որ այն անցկացվել էր Միջին դպրոցում: Առավոտյան ես մասնակցեցի տողանին իսկ հետո գնացի դասի: Առաջին և երկրորդ ժամերը ինձ մոտ կենսաբանություն էր: Դրան հաջորդեց երկու ժամ ֆիզիկան, իսկ դրանից հետո շատ հետաքրքիր զրույց մեր դասղեկի` ընկեր Լուսինեի հետ:
Կենսաբանությունը շատ հետաքրքիր դաս էր: Նույնիսկ ավելի հետաքրքիր քան ես պատկերացնում էի: Այդ դասի շնորհիվ մենք ծանոթացանք տարբեր բույսերի հետ, որոնք ստվերադիմացկուն են քանզի մենք կատարում ենք նախագիծ «Մարմարյա սրահի կանաչապատում»: Նաև իմացանք, թե ինչու են տերևները կանաչ, և ինչի պատճառով են նրանք դեղնում: Իմացանք, թե ինչպես է պետք փրկել այն բույսը, որը վնասված է: Եվ շատ ուրիշ հետաքրքիր բաներ:
Հետո մենք գնացինք ֆիզիկայի սրահ: Նույնպես հետաքրքիր երկու դասաժամ անցկացրեցինք: Խոսեցինք ֆիզիկոսների, երևույթների, զանգվածների մասին: Ֆիզիկոսներից օրինակ շատ խոսեցինք Արքիմեդի մասին: Իմացանք, որ Արքիմեդը մի անգամ ոսկերիչին մինչև կախաղան հասցրեց ապացուցելով, որ թագավորի թագը իսկական ոսկուց չէր: Հետո զանգվածների մասին: Զանգվածների խոսակցության մեջ էլ կար Արքիմեդը: Չէ որ նա պարզել էր, որ երբ մարմինը մտնում է ջրի մեջ իր զանգվածի չափով ջուր է թափվում: Իսկ հետո սկսեցինք քննարկել թե ինչ է երևույթը: Երևույթ է օրինակ սառույցը, ձյունը, տաք ջուրը, սառը ջուրը և այլն:
Ամենավերջում եկավ մեր դասղեկը և մենք ծանոթացանք ավելի մոտիկից: Հետո ընկեր Լուսինեն գրանցեց մեր ընտրությունները ու ֆիզկուլտուրաները: Ընտրությունը ես ընտրեցի անգլերեն, իսկ ֆիզկուլտուրան՝ բասկետբոլ:
Մոռացա նշել, որ այսօր մեզ մոտ հյուր էր ՊՆ նախարարը: Մենք նրա հետ առավոտյան պարապմունք արեցինք, իսկ ավարտվելուց առաջ նախարը շատ լավ կարծիք կազմեց մեր դպրոցի մասին:
Ահա այսքանը իմ այսօրվա մասին: