Tuesday, 10 December 2013

Խաղ Մանեի ու Արփիի գլխին

Մի անագամ, երբ Մանեն ինձ նեղացրել էր, որոշեցի նրա գլխին խաղ խաղալ:
Նրա տան և պահարանի բանալիները վերցրեցի ու գցեցի Արփիի պայուսակի մեջ:
 Ոչ Մանեն գիտեր դրա մասին, ոչ էլ Արփին: Դասերից հետո մտքիցս թռել էր... Ես պատրաստվում էի տուն գնալ, մեկ էլ տեսա Մանեին լացելիս: Գնացի մոտը ու հարցրի, թե ինչո՞ւ է լաց լինում: Նա պատասխանեց «տան բանալիներս կորցրել եմ, ես չեմ կարող տուն գնալ, հայրիկս եթե հայրիկս իմանա, շատ կբարկանա»: Ես հիշեցի, ու արագ զանգեցի Արփիին, ասելով, որ շատ շտապ ետ գա դրպոց, շա՜տ կարևոր դեպք է պատահել: Նա արագ եկավ: Ես բացեցի իր պայուսակը, և տվեցի Մանեի բանալիները: Ներողություն խնդրեցի և Մանեից, և Արփիից: