Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի
Երևանի Նորք թաղամասի բարձունքին կանգուն է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին (սկզբում կոչվել է Սուրբ Մարինոս): Այն գտնվում էր Երևանի նշանավոր ձեռնարկատեր Տեր-Ավետիքյանների ամառանոցային այգու կողքին: Եկեղեցին Նորքի այլ հուշարձանների նման ավիրվել է 1679թ. աղետալի երկրաշարժից: XX-րդ դարի սկզբին այն վերաշինվել է Տեր-Ավետիքյան եղբայրների միջոցներով: XX դարի 30-ական թվականներին Սբ. Աստվածածին եկեղեցին, Հայաստանի շատ եկեղեցիների պես, դարձավ կրոնահալած քաղաքականության զոհը: Նույնիսկ ավերակ վիճակում, Մարիամ Աստվածածնի տոներին եկեղեցի էին այցելում բազմաթիվ ուխտավորներ ոչ միայն Նորքից, այլև Հայաստանի այլ բնակավայրերից:
Հայաստանի վերանկախացումից հետո՝ 1991թ.-ից սկսած, Նորքի բնակիչները, Նորք-Մարաշ հայրենակցական միության հանգանակած միջոցներով, ձեռնամուխ եղան եկեղեցու վերակառուցմանը և 1995թ. եկեղեցին իր դռները բացեց հավատացյալ ժողովրդի առջև: