Մի հին առասպել կա հիդրայի՝ մի քանի գտլխանի սարսափելի հրեշի,
մասին: Նրան հաղթելն անհնար էր, որովհետև կտրված գլուխների փոխարեն իսկույն նորորն
էին աճում: Բայց ի՞նչ կապ կա այդ հրեշի և այն փոքրիկ, մինչև 1 սմ էակի միջև: Ինչո՞ւ
սա նույնպես հիդրա է կոչվում:Բանն այն է, որ այդ էակը, հեքիաթային հիդրայի նման, ունի
<վերածնվելու> զարմանալի
հատկություն: Այս հիդրայի կտրած գլուխների փոխարեն նորերը չեն աճում, անշուծտ, նա նույնիսկ
գլուխ չունի: Բայց եթե նրան կտրատեն անգամ շատ մանր մասերի, ապա յուրաքանչյուր մասը
կվերածվի նոր հիդրայի:
Հիդրային հեշտությամբ
կարելի է գտնել ջրային բույսերի լողացող տերևների տակ: Ամուր կառքելով տերևի ստորին
մասին, նա տարածում է իր նուրբ շոշափուկները՝ նմանվելով փոքրիկ ուռոտանու: Նրա շոշափուկները
եղինջի պես այրում են, իսկ թույնը կարող է կաթվածահար անել նույնիսկ փոքրիկ ձկներին:
Բայց հիդրան որսում է, սովորաբար, մանրիկ խեցգետնիկներ, մոծակի թրթուրներ, որդեր, որոնց
ճանկում է շոշափուկներով, սպանում է և ակնթարթորեն կուլ տալիս: