Saturday, 15 March 2014

Հավեր

Գիտե՞ք արդյոք, թե քանի՜-քանի՜ հեռու-մոտիկ <<ազգականներ>> ունի գյուղական սովորական աքաղաղը: Շա՜տ շատ՝ ցուրտ հյուսիսի բնակիչ զգուշավոր խլահավն ու վայելչագեղ փասիանը, գեղեցկուհի սիրամարգն ու փոքրիկ լորը:

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjFwuTHafTQRTXW1CIgOROkefctIoNgRwG16wyIBo4RpaKYAOd8Lx2EcGDh5gj-Ty-_rl79hIUMLG9jHCHXhjGOi0CT8ylQEDDdDjGz_V9LGIqHo8drynyK49sobfLly3VbFgs05fHNyqo/s1600/hav.png
   Ավստրալիայում, Ֆիլիպներում  և Խաղաղ օվկիանոսի այլ կղզիներում ապրում են աղբահավեր: Նրանք թուխս չեն նստում, այլիսկսկան ինկուբատորներ են սարքում. կամ աղբ են կուտակում և այդ աղբակույտում էլ ձու ածում, կամ էլ ձվերը թաղում են տաք ավազի մեջ: Այդ ինկուբատորում էլ լույս աշխարհ են գալիս ժիր ճուտիկները, որոնք իրենց կյանի առաջին իսկ օրվանից կարող են թռչել:  


   Ամերիակայում ապրում են ծառաբնակ հավեր: Ի տարբերություն իրենց ցեղակիցներ՝ նրանք իրենց բույնը սարքում են միայն ծառերի վրա:
    Հապա որքա՜ն ցեղակիցներ ունի մեր աքաղաղն ընտանի թռչունների մեջ՝ է՛լ ամենատարբեր ցեղի ընտանի հավերը: Ընտանի հավերը մեզ տալիս են համեղ սննդամթերք՝ միս և ձու, որոնցից կարելի է պատրաստել բազմազան կերակրատեսակներ:
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgOIZ4olBohOBBPQVduwgv5b34k72zPByKvCiCpt4b3Hl87gFV9SmHu-P3EfIZyU7uy3gi7KQJrkIiuICpP98dayGio1n7u-jnZlBzuKVVdvWlpqX8bDsWWPO9ZcjD8CKiPgnylARb_Ob0/s1600/%D5%B0%D5%A1%D5%A1%D5%BE.jpgԱծան հավը մեկ տարում տալիս է 200-220, իսկ ռեկորդակիրը՝ միչև 365 ձու: Հավերից ստանում են նաև փետուր և աղվամազ:
     Մեծ քանակությամբ ձու և թռչնի միս արտադրելու համարՍովետական Միությունում, այդ թվում նաև մեր Հանրապետությունում, կառուցել են թռչնաբուծական խոշոր ֆաբրիկաներ: