Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուցչությամբ զբաղվելու:
Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր: Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։ Չարենցը ծնվել է 1897թ-ին Կարսում, այլ տվյալներով՝ Պարսկաստանի Մակու քաղաքում։ Կարսում Չարենցի տունը մինչև օրս կանգուն է։ 1915-ին նա զինվորագրվում է Քանաքեռում կազմավորվող հայկական կամավորական խմբերին և որպես սանիտար, նաև որպես կռվող զինվոր հասնում է մինչև Վան։ 30-ականներին Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանից դեպի Ռուսաստան, քանի որ կանխազգում էին, որ հնարավոր է բանաստեղծը ստալինյան ռեպրեսիաների զոհը դառնա։ Խաչիկ Դաշտենցին Չարենցն ասել է, որ չի կարող մեկնել Հայաստանից, քանի որ իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում։
1924–25 թթ-ին եղել է Թուրքիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում: 1925 թ-ի կեսերից ղեկավարել է «Նոյեմբեր» գրական խմբակցությունը: 1926– 1928 թթ-ին աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի և «Նորք» հանդեսի խմբագրություններում, 1928–35 թթ-ին՝ Հայպետհրատում:
1935 թ-ի փետրվարից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ. 1937 թ-ի հուլիսին բռնադատվել է, նոյեմբերի 27-ին մահացել Երևանի բանտի հիվանդանոցում: Արդարացվել է հետմահու:
Չարենցի առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912 թ-ին՝ Թիֆլիսի «Պատանի» ալմանախում: 1914 թ-ին Կարսում լույս է տեսել նրա առաջին գրքույկը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան», իսկ 1915 թ-ին Թիֆլիսում՝ «Կապուտաչյա հայրենիք» պոեմը: 1915 թ-ին զինվորագրվելով հայկական կամավորական խմբին` հասել է Վանի մատույցները, ականատես եղել պատերազմի դաշտում և Վանում՝ «Մեռած քաղաքում», տեղի ունեցող ողբերգությանը: Տեսածի ու ապրածի անմիջական տպավորությամբ գրել է «Դանթեական առասպել» (1916 թ.) պոեմը: Դանթեական մղձավանջով անցած բանաստեղծը «Վահագն» (1916 թ.), «Ազգային երազ» (1917 թ.), «Հատված» (1918 թ.) պոեմներում ընդվզում է նրանց դեմ, ովքեր իրականի փոխարեն տեսնում են առասպելական Հայաստանը և տարվում առասպելական հերոսներով:
1918–21 թթ-ին Չարենցը գրել է «Սոմա» (1918 թ.), «Ամբոխները խելագարված» (1919 թ.), «Նաիրի երկրից» (1920 թ.) պոեմները և այլ գործեր: «Ամբոխները խելագարված» պոեմը կյանքի վերափոխման համար պայքարի կոչ է, որի նպատակը հին աշխարհի կործանումն է: Բանաստեղծն ստեղծել է խորհրդանիշներ՝ պայքարող ժողովուրդ, հինը մարմնավորող քաղաք, հավերժական արև, որոնք պոեմը վերածել են ինքնատիպ դյուցազներգության: