Ես դեռ չեմ որոշել, թե ինչ եմ դառնալու, բայց մտածում եմ, որ ինչ էլ որ դառնամ, գոնե մի փոքր պետք կգա օտար լեզուն: Այդ պատճառով օտար լեզուներից ընտրել եմ անգլերեն և ռուսերեն: Մայրիկս պնդում է, որ իմ ապագա կյանքում պատմությունը շատ է պետք լինելու: Պատմության գիտելիքներս լավացնելու նպատակով ընտրեցի պատմություն: Մաթեմատիկա ընտրել եմ, որովհետև սիրում եմ: Իսկ մայրենիի մասին կասեմ.
- Քանի որ ես հայ եմ, պարտավո'ր եմ իմանալ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ...