Wednesday, 7 May 2014

Ատամնափառ

Ատամնափառը կարող է լինել սպիտակա-դեղնավունից մինչև սև, կախված բերանի խոռոչի հիգիենայից, թեյի և սուրճի մեծ քանակների և ծխախոտի  օգտագործումից, նշանակություն ունի նաև մասնագիտությունը և աշխատանքի վայիրը: Ատամնափառը հայտնաբերում են ներկման եղանակով, ներկելով ատամները Լյուգոլի լուծույթով, ֆուքսինով կամ այլ ներկիչով: Ատամնափառը չունի մշտական ներքին կառուցվածք, այն ներկայացված է օրգանական և անօրգայական նյութերով(որոնք կուտակվել են ատամի մակերեսին բերանի խորոչի լորձաթաղանթի ծածկույթային էպիթելի բջիջների քայքայման հետևանքով), լեյկոցիտներով, մանրէներով, սննդի մնացորդներով:

Առանձին ուշադրության է արժանի ատամների կանաչ նստվածքաշերտը` Պրիստլեի զանգվածը: Որոշ հեղինակներ /այդ թվում նաև Պրիստլեն/ գտնում են, որ նման գույնը պայմանավորված է բերանի խոռոչում հատուկ սնկերի առկայությամբ, որոնք ընդունակ են ֆոտոսինթեզի օգնությամբ արտադրել քլորոֆիլ: Այդ իսկ պատճառով էլ կանաչ նստվածքաշերտը առաջանում է առավել հաճախ ֆրոնտալ ատամների վեստիբոլյար մակերեսին, քանի որ այս հատվածը առավել շատ է ենթարկվում լույսի ազդեցության:

Այլ հեղինակներ գտնում են, որ փառի կանաչ գունավորումը պայմանավորված է սուլֆմետհեմոգլոբինի առաջացումով, որը անջատվում է լնդային արյունահոսությունների ժամանակ:
Այլ ծագման կանաչ փառ կարող է դիտվել միջավայրում պղնձի փոշի  պարունակող արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների մոտ:

Ատամնափառի առաջացման պարտադիր պայման է հանդիսանում միկրոօրգանիզմների առկայությունը: Փորձարկումները ցույց են տվել, որ մանրէազուրկ կենդանիների մոտ ատամնափառ չի առաջանումՓափուկ ատամնափառը պարունակում է մեծ քանակությամբ կոկեր, ցուպիկներ, սպիրոխետներ, սնկեր, սպիրիլներ, ակտինոմիցետներ և այլն(փառի 1մգ- 500մլ մանրէ): Մանրէների ազդեցության տակ ատամնափառում տեղի են ունենում խմորման և նեխման պրոցեսները: Միկրոօրգանիզմների կենսագործունեության արգասիկները վնասակար ազդեցություն են թողնում ատամի էմալի վրա, կարող են առաջացնել եզրային պարօդոնտի գրգռվածություն և բորբոքում:
Ժամանակի ընթացքում փափուկ ատամնափառը հաստանում է, աէրոբ մանրէները փոխարինվում են անաէրոբներով և կազմավորվում է ատամնավահանիկը

Նյութի աղբյուր.  http://www.doctors.am/am/symptoms/%D4%B1%D5%BF%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A1%D5%B6%D5%BD%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%B6%D5%A5%D6%80/5835#top