Պատասխանները գրեք կարծիքներ բաժնում
Ծնվում է ու մեծանում
Հենց նույն օրն էլ մահանում
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է հագնում:
Ամբողջ օրը տանն է մնում
Բեհեզ բարձի վրա քնում
Հենց որ մուկ է տեսնում հանկարծ
Բազեի պես որս է անում:
Չորս ոտք ունի, բայց շուն չէ
Ձու է ածում, թռչուն չէ
Խոտ է ուտում կովի պես
Պատյան ունի, բայց տուն չէ:
Տուն է սպիտակ լայնատարած
Սև հավիկներ մեջ թառած
Խոսում է, զրույց անում
Մարդու նման լեզու առած:
Ամբողջ օրը քուն չունի
Լայն դաշտերում տուն չունի
Ծաղկից ծաղիկ է թռչում
Փեթակ ունի բույն չունի
Աքալ չունեն,
Սակայն կազմում են մե՜ծ ահեղ բանակ
Հենց մտնում են արտը հասած
Բերքն են հնձում առանց դանակ:
Գիշերով է նա լույս տալիս
Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս
Կիսում է նախ և նորանում
Կլոր դեմքով աշխարհ գալիս:
Տեսա իմ հոգու
Հոգին թաղվեց մահացավ
Շատ չարչարվեց
Ու կրկին ծիլ արձակեց բարձրացավ
Մի օձ կա մեծ գույնը կապույտ
Նա գնում է պտույտ-պտույտ
Նրանով են սնվում անվերջ
Ծառ ու ծաղիկ, խոտ ու աղույտ:
Մանուկն եկավ պայծառ անգին
Կանաչ շորեր ունի հագին
Թողեց հետքերն նա ամենուր
Ծաղկով լցրեց դաշտն ու այգին:
Մի տախտակ կա քառանկյուն
Առանց դրա չկա տուն
Մինչև ամուր չփակես
Դու չես մտնի հանգիստ քուն
Նա ապրում է շարժուն տան մեջ
Ծտի նման խայթում անվերջ
Առավոտից մինչև իրիկուն
Չունի հանգիստ, ու չունի քուն:
Մի թռչուն կա շատ իմաստուն
Բարեկամ է նա միշտ մարդուն
Աղմկում է, ձայնեղ կանչում
Երբ որ գող է մտնում իր տուն:
Կա մի գմբեթ՝ բարձր ու լայն
Կանգնած անսյուն ու անգերան
Մեջը կանթեղ պայծառ լույսով
Կախված ջահեր առանց պարան
Խոսում է նա, լեզու չունի
Շրջում է նա, ոտքեր չունի
Բայց մտնում է ամեն մի տուն
Ուրախ լուեր բերում մարդուն:
Կյանք է տալիս, բայց ինքն անկյանք
Հյուր է գալիս աշխարհ մտնում
Պարքևում է լույս ու բերկրանք
Երբ գնում է օրն է մթնում
Մի բան գիտեմ զարմանալի
Նա մագիլներ ունի հավի
Մութն անտառն է իրար տալիս
Հարթում սիրուն ու ետ գալիս