Մենք ամեն նոր տարվա գիշեր գնում ենք հրապարակ, և երբ ժամը գալիս
էր, որ օրը փոխվեր, արագ նստում էինք մեքենան, ու հետ գալիս տուն: Մինչ այդ, Ձմեռ պապիկը
հասցնում էր մտներ մեր տուն ու նվերներ բերեր: Ես, քույրս ու եղբայրս արագացրած մտնում
էինք տուն, ու վազում տոնածառի մոտ՝ նվերները վերցնելու նպատակով: Մի օր էլ էլի Դեկտեմբերի
31-ին դուրս եկանք տանից, որպեսզի գնանք հրապարակ, Ճանապարհի կեսից, հայրիկը հիշեց,
որ տանից դուրս գալուց առաջ նվերներ չի դրել տոնածառի տակ, և մեզ խաբելով ասաց, որ
իր ծխախոտն է մոռացել, ու վազեց տուն: Այդ րոպեին մայրիկն էլ հիշեց, ու մայրիկն էլ
վազեց տուն: Մենք՝ երեխաներով մնացինք մեքենայի մեջ: Ես քրոջս ու եղբորս խաբելով ասացի,
որ գնում եմ հեռախոսս բերեմ, ու դռան անցքից տեսա, թե ինչպես են նրանք տոնածառի տակ
դնում նվերները: Ես սուս ու փուս ետ գնացի, ու նստեցի մեքենայի մեջ: Ամբողջ ճանապարհին
ծիծաղում, ու մտքիս մեջ խոսում էի ինքս ինձ հետ:
-
Ինչպե՞ս մայրիկին ասեմ, որ տեսել եմ նրանց...
Հասանք տեղ: Ես անդադար հարցեր էի տալիս մայրիկին Ձմեռ պապիկի
մասին, և վերջապես նա ինձ խոստովանեց, որ Ձմեռ պապիկ գոյություն չունի: Հենց այդ պահին
ես ասացի նրան, որ տեսել եմ, թե ինչպես է նա հայրիկի հետ նվերները դնում տոնածառի տակ:
Ծիծաղեցինք ու շարունակեցինք մեր ճանապարհը: Ետ գալու ժամանակն էր: Հանսելուն պես մենք
վազելով մտանք տուն, վազեցինք տոնածառի մոտ: Ինձ ու քրոջս շորեր էր բերել, իր ձեռնոցներով:
Քույրս երբ բացեց իր նվերը ես տեսա իր նվերը, ու անմիջապես իմը բացեցի: Բացելու պահին
ձեռնոցները ընկավ մեջից, ու ես տեսա միայն շորը: Սկսեցի լաց լինել, բայց վերջում գտա
այն տոնածառից կախված...
Այդ ամանորը , անմոռանալի
էր...