Monday, 23 February 2015

Ինչքան մարդ, այնքան կարծիք…

Ինչքան մարդ, այնքան կարծիք…

Իարկե′, այդպես էլ պետք է լինի, քանի որ ամեն մարդ աշխարհի, աշխարհում կատարվող երևույթների նկատմամբ ունի իր պատկերացումները: Յուրաքանչյուր մարդ յուրովի է ընկալում, յուրովի է հասկանում և յուրովի է մեկնաբանում այն ամենը, ինչ կատարվում է իր շուրջը, և ոչ ոք իրավունք չունի տվյալ մարդուն պարտադրելու իր կարծիքը, և ոչ ոք իրավունք չունի ապացուցելու, որ միայն ու միայն ինքն է ճիշտը: