Showing posts with label Հայոց լեզու. Show all posts
Showing posts with label Հայոց լեզու. Show all posts

Saturday, 3 September 2016

Վիլյամ Սարոյան «Քո կյանքի ժամերը»

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահըԱմենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն անցավոր է:

Monday, 1 February 2016

Վահան Տերյան

Ես կարծում եմ, որ Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածն այսօր արդիական է, որովհետև այսօր բոլորը ուշադրություն են դարձնում ոչ թե հոգևորին, այլ նյութականինբոլորը ուշադրություն են դարձնում շենքերին, մարդկանց արտաքին տեսքին, ոչ ոք չի մտածում, թե ինչ կլինի իր ազգի հետ մի քանի տարի անց։ Մարդիկ կորցնում են իրենց հավատը, չնկատելով, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։

Monday, 11 May 2015

«Ես կարողանում եմ» ստուգատես. Հայոց լեզու

Ես այս տարի շատ բաներ սովորեցի, ու կարծում եմ, որ դա ևս հաջողություն է: Բլոգավարություն չեմ սիրում, դրա համար էլ բլոգումս շատ նյութեր չկան: Թարգմանություններ ունեմ : Ունեմ նաև վիքիպեդիայի համար: Տնային առաջադրանքներ չենք ունենում: Մեզ տրված է լինում ամսեկան առաջադրանքներ, որոնք կատարում ենք դասարանում, իսկ որոնք չենք հասցնում, մնում է տնային: Այս մեթոդը ինձ ավելի է դուր գալիս, քան օրեկան տնայինը: Ամեն ամսվա վերջ մենք ներկայացնում ենք մեր կատարածը ու ինքներս մեզ գնահատում: Սա այնքանով է լավ, որ ինքներս ենք ընտրում մեզ արժանի գնահատականը: ինձ խանգարում էր միայն ինտերնետային կապը, որը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր, բայց երբ ինտերնետ չէր լինում, անցնում էինք քերականական վարժություններին: Նաև սովորել եմ տարբեր անգիրներ: Հայոց լեզուն հեշտ է անել համակարգչով, որովհետև ավելի արագ եմ գրում համակարգչում, քան տետրում: Հաջորդ տարիների համար ոչինչ չէի ուզի փոխել, որովհետև ամեն ինչ շատ լավ է:

Saturday, 7 March 2015

Լավ ընկեր

Երբեմն քեզ թվում է, թե դու տխուր ես միայն այսօր, բայց դու ամեն օր էլ տխուր ես լինում, եթե չունես ընկեր, եթե չունես այնպիսի մի մարդ, ում հետ կարող ես խոսել ամեն ինչից: Դու ուզում ես քեզ հավատացնել, թե ուրախ ես, բայց հոգուդ խորքում գիտակցում ես, որ դա այդպես չէ: Լավ ընկեր ունենալը հիանալի բան է: Երբ ունես լավ ընկեր, օրդ լավ է անցնում ցանկացած տարիքում:

Monday, 23 February 2015

Ինչքան մարդ, այնքան կարծիք…

Ինչքան մարդ, այնքան կարծիք…

Իարկե′, այդպես էլ պետք է լինի, քանի որ ամեն մարդ աշխարհի, աշխարհում կատարվող երևույթների նկատմամբ ունի իր պատկերացումները: Յուրաքանչյուր մարդ յուրովի է ընկալում, յուրովի է հասկանում և յուրովի է մեկնաբանում այն ամենը, ինչ կատարվում է իր շուրջը, և ոչ ոք իրավունք չունի տվյալ մարդուն պարտադրելու իր կարծիքը, և ոչ ոք իրավունք չունի ապացուցելու, որ միայն ու միայն ինքն է ճիշտը: 

Sunday, 22 February 2015

Աշխարհին ու մարդկանց արևի պես նայեք

Մարդկանց պետք է լավ վերաբերվել, առավել ևս այն մարդկանց, ովքեր մեղավոր չեն քո դժբախտության, կամ վատ տրամադրության համար: Մարդկանց պետք է արևի նման նայել, որ հասկանան իրենց վատությունը, բայց չպետք է այնքան կորցնել եսասիրությունը, որ քայլեն վրայովդ: Չպետք է այնպես անես, որ նա քո վրա ուշադրություն չդարձնի, բայց դու շարունակես նրան նայել արևի պես: Իսկ լավ մարդիկ գնահատում են քեզ, նայի՛ր նրանց արևի պես, նրանք էլ քեզ կնայեն արևի պես… 

Monday, 2 February 2015

«Ես կարողանում եմ» ստուգատես. հայոց լեզու; գրականություն

Ընկեր Նունեն այս տարի ինձ շատ բաներ սովորեցրեց: Հիմա ես ավելի հաճախ եմ նյութեր թողարկում իմ բլոգում: Բացի դրանից ես նաև ավելի շատ սկսեցի աշխատել իմ քերականության վրա, և դա անարդյունք չէր:
Ես կատարեցի 85 քերականական վարժություններ:  Ընկեր Նունեի այս տարվա ծրագիրը էլ ավելի հեշտացրեց մեր աշխատանքը: Երբ վերջացնում ենք մեր պարտադիր առաջադրանքները, կարող ենք անցնել լրացուցիչ փաթեթին: Սա լավ միտք է, տանը մենք ավելի շատ ենք ազատ ժամանակ ունենումԿարդացել եմ տարբեր պատմվածքներ, հատվածներ տարբեր հեղինակներից.
Կարողանում եմ շարադրել մտքերս1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 1617,
Կարողանում եմ նյութեր խմբագրել և թարգմանել1,2,3


Wednesday, 14 January 2015

«Ես կարողանում եմ» ստուգատես. Մայրենի



Ընկեր Նունեն այս տարի ինձ շատ բաներ սովորեցրեց: Հիմա ես ավելի հաճախ եմ նյութեր թողարկում իմ բլոգում: Բացի դրանից ես նաև ավելի շատ սկսեցի աշխատել իմ քերականության վրա, և դա անարդյունք չէր:

Monday, 22 December 2014

Ամանորյա պատմություն իմ մանկությունից


Մենք ամեն նոր տարվա գիշեր գնում ենք հրապարակ, և երբ ժամը գալիս էր, որ օրը փոխվեր, արագ նստում էինք մեքենան, ու հետ գալիս տուն: Մինչ այդ, Ձմեռ պապիկը հասցնում էր մտներ մեր տուն ու նվերներ բերեր: Ես, քույրս ու եղբայրս արագացրած մտնում էինք տուն, ու վազում տոնածառի մոտ՝ նվերները վերցնելու նպատակով: Մի օր էլ էլի Դեկտեմբերի 31-ին դուրս եկանք տանից, որպեսզի գնանք հրապարակ, Ճանապարհի կեսից, հայրիկը հիշեց, որ տանից դուրս գալուց առաջ նվերներ չի դրել տոնածառի տակ, և մեզ խաբելով ասաց, որ իր ծխախոտն է մոռացել, ու վազեց տուն: Այդ րոպեին մայրիկն էլ հիշեց, ու մայրիկն էլ վազեց տուն: Մենք՝ երեխաներով մնացինք մեքենայի մեջ: Ես քրոջս ու եղբորս խաբելով ասացի, որ գնում եմ հեռախոսս բերեմ, ու դռան անցքից տեսա, թե ինչպես են նրանք տոնածառի տակ դնում նվերները: Ես սուս ու փուս ետ գնացի, ու նստեցի մեքենայի մեջ: Ամբողջ ճանապարհին ծիծաղում, ու մտքիս մեջ խոսում էի ինքս ինձ հետ:

Wednesday, 19 March 2014

Ընկուզենին

Մի մեծ, ցանկապատված այգում հաշտ ու խաղաղ աճում էին պտղատու ծառերը: Գարնանը նրանք ոտից գլուխ ծածկվում էին կաթնավարդագույն շղարշով, իսկ ամառվա վերջում ճկվում էին հասած պտուղների ծանրության տակ:
Որտեղից որտեղ համերաշխ ու բարեջան այս ընտանիքը ներխուժեց ընկուզենին և, փարթամորեն ճյուղավորվելով, սկսեց ամբարտավանորեն հոխորտալ.

Tuesday, 18 March 2014

Վերլուծություն. Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Նամակ դստերը»

Հոր խորհուրդը իր աղջկան. լինել ռեալիստ, ուսումնատենչ և ազնիվ: Ազնիվ ինքն իրեն, և շրջապատի նկատմամբ: Ապրել ներկայով, զուր ժամանակ չվատնել անտեսանելի ապագան կառուցելիս ու չապրել կորած անցյալով: ժամանակը տեսնել, գնահատել և օգտագործել այսօրվա օրը կառուցելու և ապրելու համար:

Sunday, 23 February 2014

Անկեղծությունն իմ աչքերով

Եթե մարդ քեզ հետ է խոսում, դա դեռ չի նշանակում, որ նա ճշմարտությունն է քեզ պատմում: Անկեղծությունը դա դեռ ճշմարտությունը չէ....