Monday 11 May 2015

«Ես կարողանում եմ» ստուգատես. Հայոց լեզու

Ես այս տարի շատ բաներ սովորեցի, ու կարծում եմ, որ դա ևս հաջողություն է: Բլոգավարություն չեմ սիրում, դրա համար էլ բլոգումս շատ նյութեր չկան: Թարգմանություններ ունեմ : Ունեմ նաև վիքիպեդիայի համար: Տնային առաջադրանքներ չենք ունենում: Մեզ տրված է լինում ամսեկան առաջադրանքներ, որոնք կատարում ենք դասարանում, իսկ որոնք չենք հասցնում, մնում է տնային: Այս մեթոդը ինձ ավելի է դուր գալիս, քան օրեկան տնայինը: Ամեն ամսվա վերջ մենք ներկայացնում ենք մեր կատարածը ու ինքներս մեզ գնահատում: Սա այնքանով է լավ, որ ինքներս ենք ընտրում մեզ արժանի գնահատականը: ինձ խանգարում էր միայն ինտերնետային կապը, որը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր, բայց երբ ինտերնետ չէր լինում, անցնում էինք քերականական վարժություններին: Նաև սովորել եմ տարբեր անգիրներ: Հայոց լեզուն հեշտ է անել համակարգչով, որովհետև ավելի արագ եմ գրում համակարգչում, քան տետրում: Հաջորդ տարիների համար ոչինչ չէի ուզի փոխել, որովհետև ամեն ինչ շատ լավ է: