Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք
փնտրիր
բարի՛ն
ու
հենց
հայտնաբերես,
հանի՛ր
լույս
աշխարհ
իր
թաքստոցից,
թող
բարությունը
լինի
անկաշկանդ
ու
չամաչի
ինքն
իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն
անգամ,
քանի
որ
դա
է
ընդդիմանում
մահվանը,
թեև
այն անցավոր
է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի
սրտում
առաքինությունը
պահ
է
մտել
ահով
ու
կսկիծով`
արար
աշխարհի
ծաղր
ու
ծանակից
մազապուրծ
եղած,
քաջալերի՛ր
նրան:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ
մարդկանց.
հասկացի՛ր
սա:
Մի՛
ամաչիր
բարի
ու
քնքուշ
լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:
Հ.գ. Քրիստոնեական սկզբունքներին հարազատ խրատական նամակ է, որտեղ կարևորվում և փառաբանվում է լույսը, բարությունը, խաղաղությունը: Կարելի է կարծել, թե տեքստը մեջբերված է Աստվածաշնչից, որտեղ
նույնպես ասվում է` արհամարել չարը և խրախուսել բարին: