Tuesday 4 April 2017

Դու ինձ հետ ես․․․

Ճանապարհ։ Բոլոր ճանապարհներից ես հիշում եմ ցողից թաց ասֆալտի սև ժապավենը, վրան մոխիրի շերտեր, որով մենք քայլում էինք առավոտյան։ Իսկ դու վախենում էիր, թե ի՞նչ կլինի վաղը։ Իսկ վաղը չկար։ Կար միայն այսօրը։ Մինչև վաղը չէ մյուս օրը կար միայն այսօրը՝ երջանիկ այսօրը, որովհետև այս ճանապարհը սկիզբն էր, մեջտեղը և վերջը, որովհետև այս ճանապարհը ես միայնակ չեմ անցնում, դու ինձ հետ ես։

Բնօրինակը այստեղ։