Sunday 28 May 2017

Առցանց առաջադրանք հայոց պատմությունից

Առաջադրանք 1
Ա.Ներկայացնել հետևյալ տեղանուների հոմանիշները
ԱրմենիաԱրամ
ՄասիսԱմասիա
ԱրագածԱրամանյակ
ԱրմավիրԱրամայիս
ԵրասխԱրաքս
ԱյրարատԱրա գեղեցիկ
Գեղամա ծովՍևանա լիճ

Բ.Աշխատանք Սկզբնաղբյուրների հետ և փորձեք գտնել որ հեղինակների և պատմիչների խոսքերն են 

1.       «Արմենիայի մեծագույն մասի տիրակալ»
Հույն պատմագիր Պոլիբիոսը
2.       «Կամուրջներ չհանդուրժող Արաքս»
Հռոմեացի բանաստեղծ Ալբիոս Տիբուլլոսը
3.       «Հայաստանի մեջ է բուն հայկական խնդիրըև Պերլինի մէջ կորոնենք այն»
Խրիմյան Հայրիկ
4.       «Լեռնային Ղարաբաղը մշտնջենապես բնակեցված է եղել հայերով և նրանց հայրենիքի միհատվածն էորը Ստալինի մեղքով հայտնվելով Ադրբեջանի կազմում, 65 տարի շարունակենթարկվել է ստորացման,վիրավորանքների ու ամեն տեսակի ճնշումներիԼեռնայինՂարաբաղի ճակատագիրը կարող են լուծել միայն Լեռնային Ղարաբաղի բնակիչները… Ստեղծված իրավիճակի միյակ ճշմարիտ լուծումը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի դուրսբերումը Ադրբեջանի կազմից»
Հենրիխ Պողոսյան


Առաջադրանք 2
Ա.Որոշեք նշված ճակատամարտերը հայերի և……… ում միջև են տեղի ունեցել և որ թվականին:Նշեք նաև ճակատամարտերի արդյունքները:
 

Արածանի ճակատամարտ
Հայկական և հռոմեական զորքերի միջև
Սեպտեմբերի 22, Մ.թ.ա. 68
Արդյունք՝ հայկական բանակի հաղթանակ

Բասենի Ոսխայի ճակատամարտ
Հայ-հռոմեացի միացյալ և պարսկական զորաբանակների միջև
297 թվական
Արդյունք՝  ջախջախվել է պարսկական բանակը

Ներսեհապատի ճակատամարտ
Հայեր և Պարսից թագավորություն
482 թ.-ին ապրիլի 30
Արդյունք՝ ձախողվել է պարսկական զորքերի պլանները

Վարդանակերտի ճակատամարտ
Հայերը և արաբական խալիֆայությունը
703 թվական հունվարին
Արդյունք՝ Հայկական բանակի լիակատար հաղթանակ

Արճեշի ճակատամարտ
Հայեր և արաբական խալիֆայություն
775 թ.-ի ապրիլի 15
Արդյունք՝ Արաբական խալիֆայության հաղթանակ

Արձնիի ճակատամարտ
Հայեր և արաբական խալիֆայություն
755 թվական
Արդյունք՝ Արաբական խալիֆայության հաղթանակ

Ծումբի ճակատամարտ
Հայեր և արաբական խալիֆայություն
998 թվական
Արդյունք՝ Արաբական խալիֆայության ծանր պարտություն

Բերդուսի ճակատամարտ
Հայեր և սելջուկներ
1107 թվականին
Արդյունք՝ Ջախջախվեց Կիլիկիա ներխուժած սելջուկների բանակը

Կոտմանի ճակատամարտ
Հայ-վրացական զորքերի և Անդրկովկաս ներխուժած մոնղոլներ
1221 թվական
Արդյունք՝ մոնղոլների հաղթանակ

Բ.Գտեք նշված հայ ուսուցիչները, գիտնականները որ համալսարաններում են դասավանդել և գիտության որ բնագավառն են ներկայացրել և ինչ աշխատություների գրքերի հեղինակներ են եղել
Հովհան Որոտնեցի
Տաթևի համալսարանի հիմնադիր և ուսուցչապետ
Աստվածաբան, փիլիսոփա, մանկավարժ




Մխիթար Գոշ

Հայ մտածողգիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ
Ստեղծագործական Աշխատանքներ՝ «Համառօտ մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայի», «Ողբք ի վերայ բնութեանս՝ ի դիմաց Ադամայ առ որդիս նորա», «Յայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձուածողաց՝ ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի և եղբօր իւրոյ», «Թուղթ խրատականք», «Շարքհայրապետացն Աղուանից», «Գիրք դատաստանի»:
Նաև աղոթքներ և առակներ:



Հովհաննես Իմաստասեր
200px-hovhannes-odzneci.jpg
Հայ մատենագիր, փիլիսոփա, գիտնական, մանկավարժ, բանաստեղծ, երաժշտագետ, մաթեմատիկոս և պատմաբանԳլխավորել է Հաղպատի դպրոցը:
Գրել է փիլիսոփայական, բնագիտական, տոմարագիտական, գեղագիտական, գեղարվեստական, բարոյագիտական, աստվածաբանական բնույթի ինքնուրույն աշխատություններ։ Նա սրբագրել, խմբագրել և արտագրել է աղճատված և անընթեռնելի դարձած բազում բնագիր աշխատություններ։



Եսայի Նչեցի
esayi_nchetsi.jpg
Մանկավարժ, քերական, մատենագիր, հասարակական-հոգևոր գործիչ, Աստվածաբան, փիլիսոփա: Գլաձորի համալսարանի հիմնադիր, ղեկավար և ուսուցչապետ:





Երկեր՝
«Մեկնութիւն Եզեկիէլի»
«Վերլուծութիւն քերականութեան»
«Դաւանութիւն և խոստովանութիւն ի Սուրբ Երրորդութիւն»
«Սուղ ինչ պատճառ ձեռնադրութեան քահանայի»
«Յաղագս կարգաց եկեղեցւոյ»
«Յաղագս եկեղեցւոյ խորհրդեան»
«Թուղթ վասն կարգաց եկեղեցւոյ և ժամուց»
«Թուղթ Եսայեայ վարդապետին պատասխանի ընդդէմ պարոն Հեթմոյ»
«Թուղթ Եսայեայ ի Տէր Մատթէոսն»
«Թուղթ շրջաբերական յաղագս ողորմութիւն տալոյ ի նպաստ Ս. Կարապետին Տարօնոյ»

Գրիգոր Մլիճեցի
p032408_.jpg
Մանրանկարիչ, նկարիչԿիլիկիայի մանրանկարչության դպրոցի Սկևռայի գրչատան ներկայացուցիչ:
Եղել է «Տիգրանակերտի Ավետարանը» նկարազարդողներից մեկը: Նկարազարդել է «Սկևռայի Ավետարանը» և «Մատեան ողբերգութեան»-ը:


Հովհաննես Երզնկացի
hovhannes_pluz_yerznkatsi.jpg
Ամենայն հայոց կաթողիկոս և բանաստեղծ:
Գրել է փիլիսոփայական, բնագիտական, տիեզերագիտական, քերականական, կանոնական, խրատական, մեկնողական, դավանաբանական-քաղաքական, աստվածաբանական և այլ բնույթի բազմաթիվ գործեր ու չափածո երկեր, որոնց թիվն անցնում է հարյուրից։
Գրել է աշխարհիկ և կրոնական ստեղծագործություններ են՝ տաղեր, շարականներ, ողբեր, մեղեդիներ, խոհա-խրատական, իմաստաբանական քառյակներ։ Երզնկացու չափածոն զարգանում է երեք հիմնական ուղղությամբ՝ կրոնական, գիտական և աշխարհիկ։

Ներսես Լամբրոնացի
nerses_lambronatsi.jpg
Հայ մատենագիր, գիտնական, փիլիսոփա, պետական և եկեղեցական գործիչ, հրապարակախոս, բանաստեղծ, երաժիշտ, գրող և թարգմանիչ:
Պաշտոնավարել է Լևոն Բ ի արքունիքում՝ որպես ատենադիր, պալատական խորհրդատու և թարգմանիչ: Իր մտավոր ու ճարտասանական կարողությամբ վաստակել է հմուտ հրապարակախոսի համբավ։ Նրա պատվերով ընդօրինակված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը մեզ հասած ամենահինն (1173) ու լավագույնն է։
Ներսես Լամբրոնացին թողել է գրական հարուստ ժառանգություն։ Հռոմկլայի համագումար ժողովին արտասանած «Ատենաբանութիւն» ճառը համարվում է հրապարակախոսության լավագույն կոթող։ «Թուղթ առ Լևոն արքայն» երկը հայ բանավիճային գրականության ընտիր նշումներից է։ Որպես երաժիշտ, Ներսես Լամբրոնացին հորինել է ավելի քան երկու տասնյակ շարականների եղանակներ, գրել դրանց բառերը և անձամբ երգել։ Նշանավոր են «Համբարձումն Տեառն» և «Գալուստ Հոգւոյն Սրբոյ» ներբողյաններըՆերսես Շնորհալուն և Պահլավունյաց տոհմին նվիրված «Գովեստ ներբողական, պատմագրական բանիւ» չափածո երկը։ Մեկնություններից լավագույնն է «Մեկութիւն խորհրդոյ պատարագին» երկը։ Կարևոր են նաև Ներսես Լամբրոնացու թարգմանությունները, հատկապես քաղաքացիական և զինվորական օրենքները։

Մխիթար Սեբաստացի
url10.jpg
Հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետՄխիթարյան միաբանության հիմնադիր:
Սբ. Ղազար կղզու վրա Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։
Աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց»-ի հեղինակն է։ Արժեքավոր է նաև նրա «Քերականութիւն գրաբար լեզուի հայկազեան սեռի» երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի։ Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (2 հատորղ) աշխատությունը։ Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» ժողովածուն: Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ, կազմել է նաև «Ավետեաց երկրի աշխարհացոյցը»։

Հարություն Ալամդարյան
harutyun_alamdaryan
Հայ բանաստեղծ, գրող, մանկավարժ, հասարակական-քաղաքական և եկեղեցական գործիչՀայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ:
Եղել է Լազարյան ճեմարանի առաջին տեսուչը և ուսուցիչը:
Ալամդարյանը գրել է քնարական-սիրային բանաստեղծություններ, ձոներառակներ, պատմական ողբերգություն  («Հռադամիզդ և Զենոբիա» անավարտ):
Գրել է կնոջ մահվան ազդեցությամբ, ողբացել իր վաղաևցիկ սերըՆազելւոյս դէմքն էր ճերմակ ու կարմիր»):
Նման տրամադրությամբ են համակված նաև «Կոծ», «Սուգ», «Ողջոյն հրաժեշտի զաւակաց իմոց» և այլ բանաստեղծություններ։

Մեսրոպ Թաղիադյան
Մեսրոպ_Թաղիադյանի_կիսանդրին_Կարբիում_(1).JPG
Գրող, մանկավարժ, հրապարակախոս: Նա գրական, մանկավարժական բեղմնավոր գործունեություն է ծավալել, թողել գրական հարուստ ժառանգություն։
Հրատարակել է ծավալուն աշխատություններ, նրանց շարքում և մայրենի լեզվի երկու դասագիրք, հետագայում՝ նաև երրորդը։ 1845 թվից Թաղիադյանի խմբագրությամբ կամ վերահսկողությամբ սկսում է հրատարակվել «Ազգասեր», իսկ 1848 թվից նրան փոխարինող «Ազգասեր Արարտյան» պարբերականները:




Գ.Որոշեք նշված մարդկանց ազգային պատկանելիությունը և մասնագիտությունը:
Նիկողայոս Մառ
Nikolai_Marr_1905.jpg
Վրացի արևելագետ, մարդաբան, հայագետ, լեզվաբան և հնագետ:

Լևոն Օրբելի
www.anunner.jpg
Հայ ֆիզիոլոգ, համալսարանի պրոֆեսոր, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից է։ ԽՍՀՄ ԳԱ (1935), ՀԽՍՀ ԳԱ (1943), ԽՍՀՄ ԲԳԱ (1944) ակադեմիկոս, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1934), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945), բժշկական ծառայության գեներալ-գնդապետ։


Անդրեաս Արծրունի
Arzruni_Andreas.jpg
Ծնվել է Թբիլիսիում կամ Մոսկվայում: Եղել է հանքաբան և համալսարանի պրոֆեսոր:


Նելսոն Հորացիո
url.jpg
Անգլիացի ծովակալ և սպա:


Ռաստրելի Բարդոլոմեո 
1_.jpg
Իտալացի ճարտարապետ:

Վիլհելմ Ռենտգեն
Roentgen2.jpg
Ֆիզիկոս և համալսարանի պրոֆեսոր:


Սենեկա Լուկյոս
Duble_herma_of_Socrates_and_Seneca_Antikensammlung_Berlin_07.jpg
Հռոմեացի դրամատուրգ, բանաստեղծ, փիլիսոփա, ասացվածքների հեղինակ, պետական գործիչ, քաղաքական գործիչ, գրող:

Արշիլ Գորկի
%d5%a1%d6%80%d5%b7%d5%ab%d5%ac-%d5%a3%d5%b8%d6%80%d5%af%d5%ab Ամերիկահայ նկարիչ:



Ջուզեպե Գարիբալդի
url.jpg
Իտալացի ազգային հերոս, Ռիսորժիմոնտոյի ռազմական հրամանատար, բազմաթիվ հիշատակագրությունների հեղինակ:


Գառզու
Image_3224.jpg
Ֆրանսահայ նշանավոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ վիմագրող:


Առաջադրանք
Որոշեք նշված ճարտարապետական կոթողների, հուշարձաների եկեղեցիների անուները կառուցման վայրը և ժամանակագրությունը:
ա.
Ani,-The-Church-of-Holy-Redeemer_7.jpg
Անի- Սուրբ Փրկիչ եկեղեցի

բ.
getimage
Շատին Վանք

գ.
0
Հառիճի վանք

դ.
image.jpg
Խոսրովի արգելանոց

ե.
jpg182.jpg
Մշո Սուրբ Կարապետի Վանք

զ.
Armenian_monastery_of_s_apostles_in_moush.jpg
Մշո Սուրբ Առաքելոց Վանք

է.
photo_192120_4ca1c5e62.jpg
Նորատուս

ը.
5_504_1299312639.jpg
Նոր Վարագավանք


Առաջադրանք 4
ա. Սովորաբար Պատմությունը ուսումնասիրելիս մենք շատ ենք հանդիպում իրար հակասող փաստերի, երևույթների և իրադարձություների և այդ պահին առաջանում է շատ հաճախ տրվող «ինչուները» Կամ ինչով էր պայմանավորված:Այս առաջադրանքի հարցերին պատասխանելու համար, նախ և առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել, յուրացնել հարցերի բովանդակային մասը, այնուհետև կատարել առաջադրանքի պահանջները:Յուրաքանչյուր հարցին պատասխանել կոնկրետ հիմնավորված փաստերի հիման վրա, որքան հնարավոր է համառոտ և հարցի բովանդակային մասից աշխատեք չշեղվել:
  
1878 թ Բեռլինի վեհաժողովում Հայկական հարցը միջազգայնացվեց սակայն այն չլուծվեց: Ի՞նչու:
Բեռլինում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար՝ Ալեքսանդր Գորչակովը վետո է դնում Հայաստանի ինքնավարության ծրագիրը կոնգրեսի օրակարգ ընդգրկելու վրա՝ պատճառաբանելով, թե հայերն անկախություն չեն ուզում։ Կոնգրեսի աշխատանքների ընթացքում Գորչակովին փոխարինում է Պյոտր Շուվալովը։ Եվ Խրիմյանի խնդրանքով, Անգլիայի ներկայացուցիչ Սոլսբերին կրկին առաջարկում է օրակարգ մտցնել Հայաստանի Ինքնավարության ծրագիրը, սակայն Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Շուվալովը կրկին վետո է դնում։ Այդ պատճառով Հայաստանի անկախության հարցը չի մտնում Բեռլինի կոնգրեսի օրակարգ, սակայն Սոլսբերիի առաջարկով օրակարգ է մտնում բարենորոգումներ իրականացնելու հարցը, որը ներառվում է դաշնադրության մեջ։

Դասավանդող՝ Արսեն Գլաստյան