Սկիզբ: Թղթի վերին մասում՝ գրեթե կենտրոնում, գրվում է այն մարդու անունը, որին ուղղված է նամակը: Այդ անվան կողքին դրվում է մտերմական կամ հահարգական բառ (կամ արտահայտություն): Օրինակ` այսպես ենք գրում`
Թանկագի´ն պապիկ
Ճիշտ չէ միասին գործածել «սիրելի»-ն և «ջան»-ը:
Մեկ տող թողնելով անցնում ենք հիմնական բովանդակային մասին:
Հիմնական մաս: Այստեղ շարադրվում են նամակ գրելու շարժառիթները (ինչ նպատակով, առիթով, պատճառով է գրվում նամակը): Եթե տվյալ նամակը ստացածի պատասխանն է, ապա նախ պետք է նշել այսինչ թվակիր նամակը ստանալու մասին: Օրինակ` «Ուրախությամբ ստացա, մարտի 7-ի նամակդ»: Կամ «Ստացանք 2006 թ., ապրիլի 23-ին, Ձեր գրած նամակը, և ցավով տեղեկացանք, որ...»: Ի պատասխան Ձեր վերջին` 15.10.2004 թվակիր նամակի` հայտնում եմ, որ...»:
Ինչպես նկատում ես, անձնական և պաշտոնական նամակներում այդ ձևակերպումները տարբեր են լինում:
Սեղմ և հստակ շարադրվում է բուն ասելիքը:
Անձնական նամակը ավելի ազատ և ավելի անկաշկանդ է լինում: Մտերիմներին գրում են այնպես, ինչպես որ առհասարակ խոսում են իրենց հետ: Այդ նամակը պիտի գրված լինի բնական և անկաշկանդ լեզվով: Այդպիսի նամակի մեջ նաև Այդպիսի նամակի մեջ նաև խոսակցական բառեր և արտահայտություններ կարող են գործածվել:
Վերջ: Նամակի վերջում սովորաբար գրվում են ջերմ, բարեկամական և հարգալից վերաբերմունք արտահայտող բառեր և նամակագրի անունը:
Սիրով` Վարդան
Համբույրներով` տատիկ և պապիկ
Սրտագին մաղփանքներով` Աշխեն, քո` Հասմիկ
Հետո ստորագրում են, ընթեռնելիւ ձևով գրում անունը (մտերիմներին ուղված), կամ անուն-ազգանունը (ոչ մտերիմմներին ուղված):
Նամակը կաող է լինել թե´ ձեռագիր, թե´ մեքենագիր: Հատկապես վերջին դեպքում ստորագրելը կամ անունը (անուն-ազգանունը) գրելը պարտադիր է: Դա ոչ միայն հարգանքի նշան է, այլև նամակին հավաստիություն հաղորդող պայման:
Նամակի վերջում` ձախ անկյունում, նշում են, թե ե´րբ և ո´րտեղ է գրվել նամակը:
Օրինակ` 5.01.2010թ., Երևան (առանց վերջակետի):
կամ էլ այսպես` -ը հունվարի 2006 թ.
Երևան
Ընդունելի է ամսաթիվը և նամակը գրելու տեղը նշել նամակի սկզբում` վերևի աջ անկյունում:
Լինում է այսպես, որ նամակագիրն նամակն ավարտելուց հետո որևէ բան է հիշում, և ուզում է ավելացնել: Մեկ տող բաց է թողնում, և գրում Հ. Գ. (նշանակում է «հետգրույթուն» այսինքն` գրույթունից` նամակից հետո) ապա` ասելիքը: Որոշ դեպքերում գրում են լատիներեն տառերով` P.S. (postcriptum «հետգրություն»):
Բարեկիրթ մարդու նամակը գրված պիտի լինի խնամքով և կոկիկ:
Դա հասցեատիրոջ նկատմամբ հարգալից վերաբերմունքի դրսեվորում է:
Պետք է իմանալ նաև, ար ծրարի վրա ավելորդ բաներ չեն գրում և չեն նկարում:
Ոչ մտերիմներիմ կամ պաշտոնյաներին
Հարգելի´ ընկ. Մարտիրոսյան
Հարգարժա´ն տիկին
Մտերիմներին`
Սիրելի´ մայրիկԹանկագի´ն պապիկ
Ճիշտ չէ միասին գործածել «սիրելի»-ն և «ջան»-ը:
Մեկ տող թողնելով անցնում ենք հիմնական բովանդակային մասին:
Հիմնական մաս: Այստեղ շարադրվում են նամակ գրելու շարժառիթները (ինչ նպատակով, առիթով, պատճառով է գրվում նամակը): Եթե տվյալ նամակը ստացածի պատասխանն է, ապա նախ պետք է նշել այսինչ թվակիր նամակը ստանալու մասին: Օրինակ` «Ուրախությամբ ստացա, մարտի 7-ի նամակդ»: Կամ «Ստացանք 2006 թ., ապրիլի 23-ին, Ձեր գրած նամակը, և ցավով տեղեկացանք, որ...»: Ի պատասխան Ձեր վերջին` 15.10.2004 թվակիր նամակի` հայտնում եմ, որ...»:
Ինչպես նկատում ես, անձնական և պաշտոնական նամակներում այդ ձևակերպումները տարբեր են լինում:
Սեղմ և հստակ շարադրվում է բուն ասելիքը:
Անձնական նամակը ավելի ազատ և ավելի անկաշկանդ է լինում: Մտերիմներին գրում են այնպես, ինչպես որ առհասարակ խոսում են իրենց հետ: Այդ նամակը պիտի գրված լինի բնական և անկաշկանդ լեզվով: Այդպիսի նամակի մեջ նաև Այդպիսի նամակի մեջ նաև խոսակցական բառեր և արտահայտություններ կարող են գործածվել:
Վերջ: Նամակի վերջում սովորաբար գրվում են ջերմ, բարեկամական և հարգալից վերաբերմունք արտահայտող բառեր և նամակագրի անունը:
Ոչ մտերիմներիմ
Հարգանքով` Արսեն
Խորհին հարգանքով` Ձեր աշակերտներ
Հարգանքներով` Անի Աբելյան
Ձեր` Վաղարշակ
ՄտերիմներինՍիրով` Վարդան