Մի քանի հատ գտանք, լցրեցինք տոպրակի մեջ, այն հույսով, որ էլի կգտնեինք: Շարժվեցինք առաջ: Երբ հասանք սարի գլխին, կանգնեցինք, որ այդտեղ էլ իջնենք սունկ ման գանք: Ման եկանք, բայց չկար: Անձրև պետք է գար, որ հողը թրջվեր, որ սունկը տակից դուրս գար: Հույսներս կտրեցինք: Ուրց էինք հավաքում: Ուրցը շատ էր: Լա~վ հավաքեցինք, ու նստեցինք հաց ուտելու: Ներքևից գառների հոտն էր արածում: Հաց էինք ուտում, երբ գառները մեր թիկունքում էին: Ես վախենում էի... Հայրս ասաց, որ պետք չէ վախենալ, նրանք քեզանից են վախենում, դու իրենցից: Գնացին... Հաց կերանք վերջացրինք, մեկ էլ հոփ... Հովիվի շունը մեր վրա հաչում էր: Այդ ժամանակ հայրիկս Անիի հետ իջել էին ներք և էլի ուրց հավաքելու: Միայն ես էի, մայրիկս, հորաքույրս ու Եղբայրս: Ես էլ պիտի իջնեի ներքև, բայց վախենում էի: Մայրիկս մի կտոր հաց տվեց, այդ շունը էլ մեր վրա չէր հաչում, անգամ նա պոչիկն էր շարժում: Վախս մի քիչ անցել էր... Պինդ սեղմեցի եղբորս ձեռքը, և իջա ներքև: Նրա ձեռքը բաց թողեցի: Հասա հայրիկի ու Անիի մոտ: Հավաքեցինք, բարձրացանք վերև, ու մայրիկը վերևից ցույց տվեց մի ծիածան... Շա~տ գեղեցիկ էր: Եղանակը ամպրոպած էր: Նստեցինք մեքենան, և ետ վերադարձանք: Ճանապարհը անցավ ծիծաղով և հիասքանչ:
Sunday, 19 May 2013
Գառնիի սարերում...

Labels:
Հետաքրքիր է իմանալ