Մի մեծ, ցանկապատված այգում հաշտ ու խաղաղ աճում էին պտղատու ծառերը: Գարնանը նրանք ոտից գլուխ ծածկվում էին կաթնավարդագույն շղարշով, իսկ ամառվա վերջում ճկվում էին հասած պտուղների ծանրության տակ:
Որտեղից որտեղ համերաշխ ու բարեջան այս ընտանիքը ներխուժեց ընկուզենին և, փարթամորեն ճյուղավորվելով, սկսեց ամբարտավանորեն հոխորտալ.
- Որտե՞ղ է գրված, որ ես պիտի ցցվեմ մնամ այս ցանկապատի ետևում,- դժգոհ փնփնթաց նա:- Ես ամենևին մտադիր չեմ ճգնակեցիկ դառնալ էստեղ: Թող ճյուղերս դուրս ելնեն, որպեսզի շրջապատս իմանա, թե ինչ հրաշալի ընկույզներ ունեմ:
Եվ ընկուզենին սկսեց համառորեն հաղթահարել բարձր ցանկապատը, որպեսզի իր ողջ գերաշնորհ տեսքով երևա եկող-գնացողին:
Եվ երբ ժամանակը հասավ, ու նրա ճյուղերն ամբողջովին ծածկվեցին ընկույզներով, ամեն անցնող-դարձող սկսեց պոկել դրանք: Ում ձեռքը չէր հասնում, քար ու փայտ չէր թողնում, որ գործի չդներ: Շատ շուտով մեծամիտ ընկուզենին զրկվեց ոչ միայն պտուղներից, այլև տերևներից:
Ճիպտանման, չոր ու անկենդան կախվել էին նրա խեղված ճյուղերը, մինչ այգու փարթամ կանաչության մեջ գեղափայլ տեսքով հմայուն էին հյութեղ խնձորը, տանձն ու դեղձը:
առաջադրանքներ
1. Դուրս գրիր այն բառերը, որոնք ցույց են տալիս պատմողի վերաբերմունքը.
ա) ընկուզենու նկատմամբ,
մեծամիտ, համառ, Ճիպտանման, չոր ու անկենդան, խեղված ճյուղեր,
բ) պտղատու մյուս ծառերի նկատմամ
հաշտ ու խաղաղ, գեղափայլ տեսքով հմայուն
2. Ընկուզենուն՝
• մեղադրիր.
Ոչ ոք չպետք է ագահ լինի, ոչ մարդ, ոչ կենդանի և ոչ մի բան: Նշված ընկուզենին շատ ագահ էր, նա ուզում էր իրեն ցույց տալ, թե տեսեք, որ ես լավն եմ, թե տեսեք ես ինչքան ընկույզներ ունեմ, տեսեք ես ինչ մեծ եմ, այդ ամենը մեծամտություն է, որը իմ կարծիքով դատապարտելի որալ է:
• արդարացրու.
Նշված ընկուզենին ոչ մի բանով չի տարբերվում մյուս ծառերից, և նա նույնպես ուզում էր մյուսների նման մեծ, գեղեցիկ ու հմայիչ տեսք ունենար, այդ պատճառով նա ոչ մի աջնք չխնայեց, մեծանալու համար:
• բնութագրիր:
Նշված ընկուզենին ագահ էր, նպատակասլաց, հմայիչ, գեղեցիկ, մեծ էր:
3. Լրացրու թերի միտքը.
Առակն այն մարդկանց մասին է, ովքեր ինչ որ բանի հասնելու համար ոչ մի դեպքում կանգ չեն առնում, և նույնիսկ անցնում են մարդկանց վրայով:
4. Գրիր ասացվածքներ, որոնք կարող են դառնալ այս առակի խրատական մասը:
5. Այլ վերնագիր գրիր առակի համար:
Նպատակասլաց ընկուզենին