Monday 1 February 2016

Վահան Տերյան

Ես կարծում եմ, որ Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածն այսօր արդիական է, որովհետև այսօր բոլորը ուշադրություն են դարձնում ոչ թե հոգևորին, այլ նյութականինբոլորը ուշադրություն են դարձնում շենքերին, մարդկանց արտաքին տեսքին, ոչ ոք չի մտածում, թե ինչ կլինի իր ազգի հետ մի քանի տարի անց։ Մարդիկ կորցնում են իրենց հավատը, չնկատելով, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։
§  «… Թշվառ ու դժբախտ ժողովուրդ ենք մենք և այդ չգիտենք ու չենք ուզում ընդունել, եթե գիտենք կամ եթե ընդունում ենք, ցավոք սրտով չենք ընդունում, այլ տանջանքից փախչելու և մեր ապիկարությունն արդարացնելու համար ենք ընդունում»։

Ես համաձայն եմ Տերյանի այս մտքի հետ, որովհետև մարդիկ, իրենց վատ կողմերը, վատ բնավորությունը չեն սիրում բացահայտել։ Միգուցե նրանք հասկանում են իրենց սխալը, բայց, միևնույնն է, չեն փորձում ուղղել դրանք, թեև կարող են։

Տերյանն իր հոդվածում ասում է, որ ինքը չի վախենում խիստ քննադատելուց, այլ քչով բավարարվող ճանաչումից, ճանաչում, որը բավարար հիմքեր չունի։

Կարծում եմ, որ քննադատութունը պետք է առողջ լինի, որովհետև հակառակ դեպքում դիմացինը դա որպես վիրավորանք կնդունի։ Ես չեմ վախենում ինձ խիստ քննադատելուց, բայց վախենում եմ ուրիշներին խիստ քննադատելուց, որովհետև դիմացինը կարող է սխալ հասկանալ ինձ, թեև ես նրան լավն եմ ցանկանում։
Երբ ինձ են քննադատում, հնարավոր է, որ ինձ վատ զգամ, ու չնդունեմ դիմացինիս ասածը, բայց երկար մտածելուց հետո հասկանում եմ, որ քննադատությունը վատ բան չէ, և ինձ քննատադատողը իմ մասին մտածելով է դա ասում։

Ահա հոդվածի Դ և Ե հատվածի՝ իմ կարծիքով ամենակարևոր նախադասությունները։

1.      Ես ոչ մի արժեք չեմ տալիս այն ազգությանըոր արտաքին սահմաններով է պահպանում իր ինքնությունըեւ որ գլխավորն է՝ մի ինքնությունոր կարիք էլ չկապահպանելու:
Ահա թե ինչու՛ես կարծում եմոր բացի արտաքին արգելքները հաղթահարելուցամեն մի՝ ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծի այն արժեքներըորոնք նրա ինքնության առհավատչյաներն են։

2Չկամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձել մեր Հայրենիքը, հոգու և մտքի՛ հպարտությամբ ճոխացնենք նրան։

3Չպետք է կամենանք մեր հույսը և ապագան նյութական Հայաստանի գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք, աշխատենք Հոգևոր Հայաստանի համար։ Հակառակ դեպքում մենք կնմանվենք մեր տգեր հայ բուրժուային, որ առատ ձեռքով նվիրում է իր ոսկին դպրոցական շենքեր կառուցելու, առանց երբևիցե մտածելու՝ թե ինչպիսի՞, ի՞նչ դպրոց է լինելու այդ շենքի մեջ, թե վերջապես դպրո՞ց է լինելու դա․․․ Ով լոկ շենքերի մասին է մտածում, նա «չգիտի ինչ է անում»։

Տերյանի ճակատագիրը՝ Սուսաննա Պախալովա։

Կարծում եմ, որ Տերյանը իր ամուսնության մեջ անհաջողակ է եղել, որովհետև նրա իսկական սիրուց հրաժարվել է խաբկանքի պատճառով։
Տերյանի իսկական սերը եղել է Անթառամը, բայց Սուսաննա Պախալովան խաբկանքի միջոցով ամուսնացել է Տերյանի հետ։ Սուսաննան ստել էր, իբրև հղի է Տերյանից, բայց նա սիրելով չէր խաբել, Սուսաննային պետք էր Տերյանի կարողությունները։ Տերյանը չկարողանալով մերժել Սուսաննային, ամուսնանում է նրա հետ։
Չնայած դրան, Տերյանը չէր կարողանում հեռանալ ու մոռանալ Անթադամին։ Տերյանն ու Թնթառամը անդադար զբաղվում էին նամակագրությամբ, չնայած, որ Անթառամը նույնպես ամուսնացած էր։ Սուսաննան տեղյակ էր Տերյանի ու Անթառամի նամակագրությունների մասին, և երբեմն կատակով Տերյանին ասում էր, թե բարևներ ուղարկիր Անթառամին։
Սուսաննայի հիվանդության պատճառով նրանք կորցնում են երկու երեխա։
Սուսաննան հեռանում է Տերյանից, հասկանալով, որ նրան միայն Անթառամն է պետք։ Բայց Տերյանի խիղճը չէր տանում նրան միայնակ թողնել արտասահմանում՝ Ստավրապոլում։ Տերյանը որոշեց գնալ նրա մոտ, սակայն շատ քաղաքական գործերի պատճառով չկարողացավ Մոսկվայից մեկնել, և առաջարկեց Սուսաննային ետ վերադաձնալ Մոսկվա, բայց Սուսաննան չնդունեց։
Սուսաննան կվերադառնար միայն Տերյանի մահանալու ժամանակ, որպեսզի վերցներ նրա ամբողջ ունեցվածքը՝ Տերյանի երկրորդ կնոջից և դստերից։
Կարծում եմ, որ Տերյանը շատ միամիտ էր, որ հավատաց Սուսաննային, եթե նա այդքան միամիտ չլիներ, կլիներ նրա սիրած աղջկա հետ և նրանք շատ երջանիկ կլինեին, իսկ այդ միամտության պատճարով նա կործանեց իր գրեթե ամբողջ կյանքը։