
Տեղեկատվական թերթիկները բաժանելու համար տեղը շատ հարմար էր ընտրված: Այդ ժամին այգին լի էր մայրիկներով ու տատիկներով, ովքեր իրենց փոքրիկներին զբոսանքի էին բերել:

Մայրիկները պարզապես շնորհակալություն էին հայտնում ու վերցնում թերթիկները, սակայն տատիկների ձեռքից այդքան էլ հեշտ չէր ազատվելը. Իրենց հետաքրքրում էր ամեն ինչ, անգամ դպրոցի ֆինանսավորումը: Որքան կարողացանք պատասխանեցինք նրանց հարցերին: Այգուց դուրս եկանք և Հյուսիսային պողոտայով զբոսնելով հասանք ազատության հրապարակ: Մեր ջոկատի մի խումբ սովորողներ պետք է ձայնագրվեին, այդ իսկ պատճառով մենք ժամը 13:00-ին արդեն դպրոցում էին: Օրը ամփոփվեց վաղվա անելիքների քննարկմամբ: