Ճամբարային երկրորդ օրը սկսեցինք Հունոտի
կիրճում նախաճաշով: Ճամբարային երկրորդ օրը հագեցած էր նախագծային աշխատանքներով՝ պարերով,
երգերով, ընթերցումներով և պրեզենտացիաներով:

Այցելեցինք նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարան: Եղանք իրենց լաբորատորիայում, որտեղ մեզ ներկայացրեցին իրենց սարքերը, պատրաստած դեղաբույսերը: Շրջեցինք համալսարանում, եղանք գրադարանում, և ներկայացանք «Գեղարվեստը
կրթահամալիրում» պրեզենտացիայով:
Համալսարանի լսարաններից մեկում, որտեղ ներկայացրել էինք պրեզենտացիան, Դիանան և Արփին խաղացին իրենց մոնոներկայացումները:

Հաջորդ կանգառը Մարտիրոս Մարուխանյանի տուն-թանգարանն էր:

Շուշիի փողոցներով թափառելիս շուրջ բոլորդ կիսաքանդ շինություններ ու փլուզված շենքեր են, սակայն բնությունը չի դադարում ծաղկել, հմայել և դյութել:
«Գեղարվեստը կրթահամալիրում» պրեզենտացիան ներկայացրեցինք նաև «ՆԱՄ»-ում: