Thursday 8 February 2018

Անապատացում



Հայաստանը աշխարհում անապատավտանգ երկրների ցուցակում բավական բարձր տեղ է զբաղեցնում:
Ըստ ՄԱԿ-ի ցուցանիշների՝ ՀՀ տարածքի 81%-ը համարվում է անապատավտանգ, որից 27-28%-ը՝ խիստ անապատավտանգ: Հայաստանում անապատավտանգ են հատկապես հյուսիս-արեւելյան ցածրադիր հատվածները, Արարատի, Արմավիրի, Սյունիքի մարզերը, եւ Վայք քաղաքը:

Ինչ վերաբերում է Երևանին, ապա զուտ բնակլիմայական պայմաններից ելնելով՝ այն գտնվում է անապատային, կիսաանապատային գոտում:
Քաղաքը հանրապետության ամենամարդաշատ տարածքն է: Արտադրական ոլորտային ներուժի շուրջ կեսը գտնվում է երևանյան ագլոմերացիայում, եւ ծանրաբեռնվածությունը այս տարածաշրջանի վրա բերել է քաղաքային անապատացման:

Անապատացումը բնորոշ է չորային շրջաններում մարդու գործունեության հետևանքով հողի բերրիության աստիճանական անկման բուսական ծածկույթի նոսրացմանը, երբեմն նաև անհետացման շարժընթացներին։
Անապատացման հիմնական պատճառներն են անտառապատ տարածքների կրճատումը, գերարածեցման հետևանքով արոտավայրերի դեգրադացումը, լճերի, գետերի, ջրային պաշարների անխնա օգտագործումից տեղանքի չորացումը, ստորերկրյա ջրերի բարձրացման պատճառով վարելահողերի աղակալումը, կանաչ գոտիների ոչնչացմամբ պայմանավորված բնակավայրերի չորայնությունը և այլն։ Անապատացումը սպառնում է հատկապես սոցիալ-տնտեսական ցածր մակարդակ ունեցող և քաղաքականապես անկայուն երկրներին։ Համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիր է և ներառում է շրջակա միջավայրում ընթացող անցանկալի և աղետաբեր շարժընթացների ու դրանց հետևանքների ամբողջությունը։ Անապատեցման դեմ պայքարի արդյունավետությունը պայմանավորված է տվյալ երկրի սոցիալ-տնտեսական պայմաններով և բնական պաշարների բացահայտված ներուժով։

Ուսումնասիրելով համացանցում մի քանի կայքեր, հանդիպեցի տարբեր մասնագետների եզահանգումների, որոնք նույն կարծիքն ունեին հիմնախնդրի մասին:
Ըստ հետազոտությունների, Արարատյան դաշտավայրը կանգնած է ճահճացման և աղակալման վտանգի առջև: Մասնագետները պնդում են, որ անապատացմանը նպաստում է նաև սխալ բնօգտագործումը. «Օրինակ, ձկնաբուծարանները մի կողմից լավ բիզնես են, բայց մյուս կողմից նպաստում են հողերի անապատացմանը, այսօր ունենք գրունտային ջրերի բարձրացման սարսափելի վիճակ»։

1995թ. Միավորված Ազգերի կազմակերպությունը հռչակեց հունիսի 17-ը որպես անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օր՝ անապատացման և երաշտի սպառնալիքների և հետևանքների իրազեկությունը բարձրացնելու նպատակով: Սակայն այդ, օրվա նպատակը ոչ միայն խնդիրների մասին քննարկումն է, այլ նաև լուծումների բացահայտումը:

Այս ամենը մասնագետների խոսքեր, կարծիքներ, պաշտոնական կայքեր... իսկ որպես Հայաստանցի, Երևանցի, քաղաքացի, կարծում եմ, որ ամեն ոք պիտի հասկանա բնության պահպանման մասին իր բաժին պատասխանատվությունը և ազգային մտածողություն ձևավորի բնապահպանական սեփականը պահելու, փոխանցելու գործում: Սեփական շահը բնության շահից գերադասելը բերում է աղետների, բնակլիմայական լուրջ խնդիրների, որը ցավոք ժառանգել ենք նախնիներից ու լուծում չտալու պատճառով կփոխանցենք սերունդներին:

Օգտագործված աղբյուրներ`
aravot.am
a1plus.am
wikipedia.org
ecolur.org