Sunday 11 March 2018

Արծվաշեն

Արծվաշենը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ 1992 թվականի օգոստոսի 8-ից մինչ օրս բռնազավթված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից:

Համաձայն Ադբեջանի վարչատարածքային բաժանման՝ այն գտնվում է Գետաբեկի շրջանի շրջանում, համաձայն Հայաստանի վարչատարածքային բաժանման՝ այն գտնվում է Գեղարքունքի մարզում։

Հայաստանի Գեղարքունիքի մարզպետարանից ստացված տեղեկատվության համաձայն Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված ընտանիքների թիվը ներկայումս կազմում է 719, որոնցից 664 ընտանիքներ բնակություն են հաստատել Հայաստանի Գեղարքունիքի մարզի բնակավայրերում և 55 ընտանիքներ այլ մարզերի բնակավայրերում:



1873 թվականին գյուղի բնակչությունը կազմում էր 1015 մարդ, 1897 թվականին՝ 1847, 1926 թվականին՝ 2909, 1939 թվականին՝ 4280, 1959 թվականին՝ 4112, 1970 թվականին՝ 3368, 1979 թվականին՝ 2771 մարդ։ 1992 թվականին գյուղը բնակեցվել է ադրբեջանցիներով:

 Մինչ 1992 թվականի օգոստոսը գյուղն ուներ երկու եկեղեցի՝ Սուրբ Հովհաննեսի և Սուրբ Մինասի եկեղեցիները, որոնց ճակատագրերը, գյուղի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցնելուց հետո անհայտ է։

Արծվաշենի արևելքում տեղակայված է դամբարան, որը տեղի բնակիչները մինչ հեռանալը կոչել են «Պատած տուն»։ Դամբարանը բաժանված էր 8 հատուկ հատվածների այն արծվաշենցի հերոսների համար, որոնք իրենց կյանքը տվել են 1905-1906 թվականների հայ-թաթարական արյունահեղության համար: