Thursday 15 March 2018

ԽՍՀՄ փլուզումը


Մարդկության պատմության տարբեր փուլերում տասնյակ կայսրություն­ ներ են կործանվել, բացառություն չէր նաև ԽՍՀՄ-ի փլուզումը, որը որակապես Փոխեց աշխարհի քաղաքական պատկերը, միջազգային հարաբերությունների բնույթը:
ԽՍՀՄ-ում կային մարդիկ, որոնք կասկածում էին վերակառուցմանը: Արդարացի էին նման մտածողների տագնապները:
ԽԱՀՄ-ը կարող էր հարատևել, եթե այն վերափոխվեր համադաշնության և զարգացվեր, այլ ոչ թե մատնվեր տարերայնության և ոչնչացման:

Պատմությունը վկայում է, երբ սկսում է թուլանալ պետությունը, մարդիկ կորցնում են հավատը նրա նկատմամբ, սկսվում է այդ երկրի քայքայումը և այնուհետև փլուզումը:
1991թ. մարտի 17-ին ԽՍՀՄ հանրաքվեի արդյունքում 80% մասնա­ կիցների 76%-ը տվել է իր քվեն' ԽՍՀՄ-ը՜ որպես իրավահավասար հանրա­ պետությունների միություն պահպանելու մասին: Ի դեպ, հանրաքվեին հրա­ ժարվեցին մասնակցել Մերձբալթյան հանրապետությունները, Վրաստանը, Հայաստանը և Մոլդավան: Թեպետ անջատողական միտումները զարգացան, մ. Գորբաչովը ոչ մի քայլ չձեռնարկեց ԽՍՀՄ-ը ամրապնդելու ուղղությամբ: Միութենական հանրապետությունների միջև խզվեցին ավանդական տնտեսա­ կան կապերը, Վրաստանի և Մոլդավայի կառավարությունները սկսեցին չեն­ թարկվել Մոսկվայի, իսկ /Աբխազիայի և Հարավային Օսիայի կառավարու­ թյունները' Թբիլիսիի որոշումներին:
ԽՍՀՄ-ի փլուզմանը նպաստեցին բազմաթիվ գործոններ: Ռուսաստա­ նում, առավել ևս ծայրամասերում, սոցիալական, տնտեսական հող չկար սոցիալիզմի համար, ուստի հնարավոր չեղավ դուրս գալ սոցիալիզմի պատմական շրջանակներից:
Երկրին մեծ վնաս հասցրեց բազմատնտեսաձևությունից հրաժարվելը:
Տասնամյակներ շարունակ երկրում կիրառվում Էին տնտեսվարման հնա­ ցած մեթոդները, իսկ արդյունավետ տնտեսաձևերն անհիմն կերպով մերժվում Էին: Հնացած արտադրահարաբերությունները պատնեշեցին Երկրի սոցիալա­ կան առաջադիմությանը:
Խրուշչովից մինչև Գորբաչով ընկած ժամանակահատվածում հակա­ խորհրդային քարոզչության գլխավոր թեման դարձավ զանգվածային բռնու­ թյունների դատապարտումը: Երկրում բռնադատվածների թիվը հասցվեց 100 միլիոնի, երբ ԽՍՀՄ բնակչության թիվը 170 միլիոն Էր: ժողովրդից թաքցվում էին վաղուց ճշգրտված թվերը:
Բազմաթիվ հեղինակներ խոշոր տերության փլուզման գլխավոր պատճառ են համարորմ ազգայնականությունը, իսկ սրա գլխավոր շարժիչ ուժը' ազգային մտավորականությունը կամ «էթնոնոմենկլատուրան»:
Ի հակառակ պաշտոնական գաղափարախոսության, թե իբր ազգային հարցը երկրում լուծված է լիովին և վերջնականապես, աստիճանաբար խորացան ազգային հակասությունները: Տոտալիտար երկրում վերացվել էին ազգային հարցերով զբաղվող բոլոր կառույցները, պահպանվել Էր միայն ԽՍՀՄ ժողովուրղների ազգագրության ինստիտուտը' ԽՍՀՄ Գիտությունների ակաղեմիայի համակարգում:
Քաղաքագիտական գրկանության մեջ կա նաև այն տեսակետը, թե լսԱԿԿ-ի կործանման և երկրի փլուզման գլխավոր պատճառը սոցիալիստական ճամբարի քայքայումն է:
ԽՍՀՍ-ի փլուզման գլխավոր պատճառներից է սառը պատերազմի վերջնական արդյունքում կուսակցական վերնախավի, հատկապես Մ. Գորբա­ չովի «վերակառուցումը», որը նպաստեց Արևմուտքի անարգել թափանցմանը էսՍՀՍ և Արևելայն Եվրոպայի սոցիալիստական երկրներ:
ԽՍՀՄ-ը 70-տարի դիմացավ ամերիկյան հատուկ ծառայությունների լ տարթեր տեսակի գաղտնի գաղափարական և քաղաքական կենտրոնների ճնշումներին, սակայն Արևմուտքի տնտեսական և ռազմական մրցակցության ընթացքում, առանց դրական փոփոխություն կատարելու, խորհրդային երկրի ղեկավարին, ոչինչ չէր մնում անելու, քան ժխտել սոցիալիզմի խորհրդային մոդելը և համաձայնվել կայսրության փլուզմանը: Անշուշտ, Արևմուտքին հաջողվեց երկրի ներսում իրականացնել հոգեբանական այնպիսի պատերազմ, որը թույլ տվեց խորհրդային ժոդովուրդներին հրաժարվելու գերտերությունից:
Վերակառուցումը անհրաժեշտ քայլ էր իրավիճակը փոխելու, սակայն այն վստահվեց թույլ, անվճռական մարդկանց, և որոնք էլ այն տարան կեղծ ուղիով: «Երկաթյա վարագույրը» քանդվեց ոչ թե Արևմուտքի, հատկապես ԱՍՆ-ի հարվածների ուժեղացումից, այլ սոցիալիստական երկրների դժվարու­ թյունների և սխալ քաղաքականության պատճառով: Տոտալիտար վարչա­ կարգը թուլացավ Ստալինի մահից հետո, այսուհանդերձ ո՛չ Խրուշչովը, ո՛չ Բրեժնևը չկարողացան ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը, իսկ Գորբսւ- չովն էլ փոքր հնարավորություն ուներ փոխել իրավիճակը, բայց նա ապակողմնորոշեց իր մերձավոր զինակիցներին և գաղտնի անցավ ԽՍՀՄ-ի ու ԽՄԿԿ-ի հակառակորդների կողմը:
ԽՍՀՍ-ը կարելի էր փրկել միայն հիմնարար վերակառուցմամբ' ամբողջատիրությունը վերափոխելով սկզբունքորեն նոր համադաշնությամբ: Այսօր հասարակության զարգացման միտումները տանում են քաղաքացիական հասարակության, որը անհնար է պատկերացնել առանց բոլոր սոցիալական շերտերի բարեկեցության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապհովման ու ժողովրդաիշխանության: