Thursday 10 May 2018

Լողափնյա վոլեյբոլի մրցումներ


Այս օրերին մասնակցում էինք Երևանի լողափնյա վոլեյբոլի մրցումներին: Հանդես էինք գալիս Մալաթիա Սեբաստիա համայնքի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի անվան ներքո: Ներկայացնում էինք մեր համայնքն ու մեր կրթահամալիրը: Մրցումներին մասնակցում էին նաև Երևանի մյուս՝ 11 համայնքները (Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավիթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Նոր Նորք, Նորք Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն): Հաղթելով բոլոր համայնքներին, վերջապես հասանք եզրափակիչ փուլ, որտեղ հաղթանակը 2:0 հաշվով զիջելով Հայաստանի բազմակի չեմպիոն՝ Ավան լողափնյա վոլեյբոլի աղջիկների թիմին, զբաղեցրինք 2-րդ պատվավոր հորիզոնականը: Ուրախ ենք մեր հաղթանակի համար: Հետագայում ինքներս մեզանից ակնկալում ենք ավելի լավ արդյունքներ: