Tuesday 22 May 2018

Translation From English Into Armenian

The ugliest woman in the world Ted talk
Ես իսկապես շատ հուզված եմ. ա յստեղ ձեր դիմաց: Եվ մի տեսակ, մի քիչ ավելի շատ բան եմ ուզում պատմել․.. Ես չեմ ուզում ասել հիմնական բաներ, որովհետև մենք իսկապես չգիտեինք որևէ բան իմ համախտորոշման մասին: Ես ծնվել եմ այս հազվագյուտ համախտանիշով, որ աշխարհում միայն երկու հոգին ունեն, որոնցից մեկը ես եմ։ Հիմնականում ինչ Է առաջացնում այս համախտանիշը, որ ես չեմ կարողանում քաշ ավելացնել։ Պատկերացրեք ինչ լավ է հնչում։ Ես բացարձակապես կարող եմ ուտել այն ինչ ցանկանում եմ և երբ որ ցանկանում եմ բայց իրականում քաշս չի ավելանում։ Մարտին կլինեմ քսանհինգ տարեկան։  Ես ամբողջ կյանքում  երբեք երեսուն կգ-ից  ավել չեմ կշռել։ Երբ ես քելոջում էի, փորձում էի թաքցնել, բայց չէի կարողանում։ Բոլորը գիտեին որ ես ունեմ այդ համախտանիշը։ Ես ուտում էի  մի շարք բաներ՝փքաբլիթներ,  չիպսեր, թխվածքներ: Իմ սենյակակիցն  ասում էր. «Ես լսում էի թե ինչպես ես դու  մտնում մահճակալի տակ կեսգիշերի՝12:30-ին ինչ որ բան ուտելու համար»:  Ես նման եմ գիտեք ինչի՞ն: Ամեն ինչ լավ է, ես կարող եմ անել այս ամենը, որովհետեև այս համախտանիշն ունի դրական կողմեր, այն է՝ որ չես կարող քաշ ավելացնել, ունես թույլ տեսողություն, փոքր չափսեր: Շատ մարդիկ մտածում են, թե ինչպես է Լիզին ասում, որ կան դրական կողմեր, երբ միայն մեկ աչքով ես կարողանում տեսնել։ Թույլ տվեք ասել, թե ինչքան դրական կողմեր կան։ Դրանք հիանալի են։ Ես կրում եմ լինզաներ, մեկ լինզա, և երբ ես կրում եմ ակնոց, կարդալու համար, նույնպես կես մասով ծածկված է։ Եթե որևէ մեկը վիրավորում է ինձ, լինելով կոպիտ, ես ասում եմ, որ կանգնեն իմ աջ կողմում, և ես կմտածեմ, որ դուք անգամ այնտեղ չեք։ Ես նույնիսկ չեմ իմանա, որ դուք կանգնած եք այդտեղ։ Հենց հիմա, ես այսպես եմ ասում, չնայած ոչ մի հուշում չունեմ, բայց կա ամբողջական այս սենյակը։ Բայց լինելով փոքր, ես մեծ պատրաստակամությամբ որպես կամավոր կգնամ քաշ որոշողների մոտ, ինչ որ մարզասրահ և կասեմ. «Բարև, ես Լիզին եմ, ես կլինեմ ձեզ համար պաստառի երեխա: Իմ դեմքը ցույց տվեք այնտեղ որտեղ անհրաժեշտ է»  և  կասեմ «Բարև, ես օգտագործել եմ այս ծրագիրը, տեսեք ինչ լավ է աշխատել այն:
Ես իմ ծնողների առաջին երեխան էի և երբ ես ծնվեցի, բժիշկները մորս ասացին, որ ձեր երեխայի շուրջը ընդհանրապես պտղաջրեր չեն եղել: Այսպիսով, դա հրաշք էր, որ ես ճչալով ծնվեցի: Բժիշկները զգուշացրեցին ծնողներիս, որ ես կարող է չկարողանամ ո՛չ խոսել, ո՛չ քայլել, ո՛չ սողալ, ո՛չ մտածել կամ միայնակ ինչ-որ բան անել: Այսպիսով, քանի որ նրանք առաջին անգամ էին ծնող դառնում, դուք կմտածեք, որ ծնողներս կասեին «Օ՜ ոչ, ինչու՞: Ինչու՞ է մեր  երեխան ծնվել  այսպիսի խնդիրներով»: Առաջին բանը ինչ նրանք ասացին բժշկին, դա այն էր, որ նրանք ուզում էին տեսնել ինձ, պատրաստվում էին ինձ տուն տանել, սիրել  և սովորեցնել ինձ հասնել ամենալավ կարողությունների: Եվ այդպես էլ արեցին: Ես երախտիքս եմ հայտնում ծնողներիս այն ամենի համար ինչ արել եմ այս կյանքում: Հայրս հիմա ինձ հետ այստեղ է, իսկ մայրս տնից է դիտում: «Բարև մայրիկ» (ծիծաղ): Նա վերականգնվում է վիրահատությունից հետո: Նա այն կապող օղակն է, որ մեր ընտանիքը միասին պահեց, և նա տվել է ինձ ուժ, որ տեսնեմ, թե նա ինչերի միջով է անցնում, և նա ունի պայքարողի ոգի, որը նա ներարկել է իմ մեջ, այնպես, որ ես հպարտությամբ կարողանում եմ կանգնել մարդկանց առջև և ասել. «Գիտե՞ք ինչ, ես իսկապես ունեցել եմ  շատ դժվար կյանք: Բայց դա նորմալ է: Բաներ կային վախենալու էին, բաներ կային դժվար էին: Ամենամեծ բաներից մեկը, որի հետ ես մեծանալիս առընչվել եմ, դա մի բան էր, որի հետ վստահ եմ այս սենյակում բոլորը առընչվել են անցյալում: Ահաբեկելը»:
Ինչու՞ ես չեմ կարող նստել նրանց հետ: Ես ստիպված էի զբաղվել շատ բաներով, սակայն, ինչպես ասացի, ես շատ նորմալ եմ մեծացել, երբ ես նոր էի  մանկապարտեզ հաճախում, իմ մտքով չէր անցնում, որ ես մյուսներից տարբերվում եմ. ոչ մի կերպ:  Ես չէի կարող տեսնել, որ ես մյուս փոքրիկներից առանձնանում եմ իմ տեսքով: Կարծում եմ, որ դա մեծ հարված էր 5 տարեկանում, երբ ես առաջին անգամ գնացի դպրոց decked-out in Pocahontas gear.  Ես պատրաստ էի, իմ ուսապարկով, որը այնքան նման էր կրիայի մեծ լինելու պատճառով: Քայլելիս մի փոքրիկ աղջկա ժպտացի, և նա ինձ այնպես նայեց կարծես ես հրեշ լինեի: Կարծես ես ամենասարսափելի բանն էի, որ նա իր կյանքում երբև  տեսել էր: Իմ առաջին արձագանքը այն էր, ‘որ նա շատ կոպիտ է’: Ես զվարճալի երեխա եմ, իսկ  նա չկա: Այնպես որ ես պարզապես գնում եմ այստեղից և խաղում բլոկների հետ, կամ տղաների: Կարծում էի, որ այդ օրն ավելի լավը կլիներ, բայց դժբախտաբար այդպես չէր: Օրը անընդհատ ավելի ու ավելի էր վատթարանում: Շատ մարդիկ պարզապես չէին ցանկանում  որևէ գործ ունենալ ինձ հետ և ես չէի հասկանում ՝ինչու: Ինչու՞, Ի՞նչ եմ ես արել, ես ոչինչ չէի արել նրանց: Ու իմ կարծիքով ես շատ համով երեխա էի: Ես ստիպված էի գնալ տուն ու ծնողներիցս հարցնել ”Ի՞նչ է կատարվում ինձ հետ”. Ի՞նչ եմ ես արել, ինչու՞ նրանց դուր չեմ գալիս: Նրանք ինձ նստեցրին և ասացին,-Լիզզի միակ բանը, որ դու տարբերվում ես մյուսներից, դա այն է, որ դու ավելի փոքր ես քան մյուսները: Դու ունես այդ սինդրոմը, բայց դրանով չի որոշվում, թե ով ես դու: Ասացին,- գնա դպրոց, գլուխդ բարձր պահիր, ժպտա, շարունակիր այնպես ինչպես դու կաս և մարդիկ կտեսնեն, որ դու էլ ես նրանց նման: Եվ հենց այդպես էլ  արեցի: Ուզում եմ, որ դուք մտածեք, և  ինքներդ Ձեզ հարցնեք այս պահին. ո՞վ եք դուք, դա այն է, թե դուք ո՞րտեղից եք, Ձեր ծագումը, Ձեր ընկերները.. ո՞րն է…:
Երկար ժամանակ ես մտածում էի, թե ինչն էր բնորոշում ինձ և իմ արտաքին տեսքը: Ես մտածեցի, որ իմ փոքրիկ ոտքերը, փոքրիկ ձեռքերը, փոքրիկ դեմքը տգեղ են: Ես մտածեցի, որ զզվելի եմ: Ես ատում էի, երբ առավոտյան պիտի վեր կենայի, գնայի միջին դպրոց, և նայելով ինձ հայելու մեջ՝ ես պատրաստ էի կառավարել ինքս ինձ: Իմ կյանքը ավելի հեշտ կլիներ, եթե ես կարողանայի պարզապես ջնջել այդ սինդրոմը: Ես կարող էի նման լինել մյուս երեխաներին: Ես ստիպված չէի լինելու հագուստ գնել, որի վրա պատկերված էր Դորա հետազոտողը:
Ես կգնեի այնպիսի հագուստ,որը մեծ տպավորություն կթողներ երբ ես փորձում էի լինել, նման այն հավես երեխանների։  Կերազեի, և կաղոթեի ու հույս կունենայի անել այն ամենը ինչ կարող էի։ Եվ աղոթում էի արթնանալ առավոտյան և լինել լրիվ ուրիշ մարդ, ու ստիպված չէի լինի փորձել պայքարել այդ հիվանդության դեմ։ Դա հենց այն է ինչ ես ցանկանում էի ամեն Աստծո օր։ Եվ ամեն Աստծո օր ես հիասթափվում էի։ Ես ունեմ զարմանալի վերականգնողական համակարգ իմ շուրջը, ովքեր երբեք չէին խղճում ինձ, ովքեր այնտեղ են ինձ ոտքի կանգնեցնելու երբ ես տխուր եմ, ովքեր այնտեղ են ծիծաղելու ինձ հետ իմ լավ օրերին։ Եվ նրանք սովորեցրել են ինձ, ոչ չնայած ես ունեմ այս սինդրոմը, չնայած ամեն ինչ դժվար է, բայց ես չեմ կարող թույլ տալ, որ ինձ բնորոշելը, իմ կյանքը իմ ձեռքերում է ինչպես Ձեր կյանքը ձեր ձեռքերում է, որ դուք այն մարդն եք ձեր մեքենայի առջևում նստած, որ դուք այն մեկն եք ով որոշում է ձեր մեքենան գնա ներքև վատ ճանապարհով, թե լավ ճանապարհով։ Դուք այն մարդ եք ով որոշում է ինչն է բնորոշում քեզ։ Թույլ տվեք ինձ ասել Ձեզ, որ միանգամայն հեշտ է անելը, ես ուզում եմ ասել իսկապես դժվար է պարզել ինչն է քեզ բնորոշում: Լինում են ժամանակներ, երբ ես դեռևս վիրավորվում եմ և կատաղում եմ։ Ինձ համար հոգ չէ ինչն է բնորոշում ինձ: Երբ ես ավագ դպրոցում էի ես դժբախտաբար գտա մի տեսահոլովակ, որտեղ ինչ-որ մեկը հրապարակել էր պիտակավորելով ինձ աշխարհի ամենատգեղ կինը և այնտեղ կար 4.000000 դիտում 8 վայրկյան տևողություն ունեցող տեսահոլովակի տակ։ Հազարավոր մարդկամց մեկնաբանություններ ասում էին Լիզի խնդրում ենք, խնդրում ենք  պարզապես աշխարհին լավություն արա զենքը դիր գլխիդ և սպանիր քեզ:
Մարդիկ ինձ ասում էին․ <<Լի՛զ, խնդրում ենք, մի լավություն արա աշխարհին, ատրճանակը դիր գլխիդ և սպանիր քեզ>> ։
Մտածեք սրա մասին․ ի՞նչ կլիներ, եթե մարդիկ այս խոսքերը ձե՛զ ասեին, նույնիսկ անծանոթները:Ես իհարկե լիաթոք լաց էի լինում և պատրաստվում էի հակահարված տալ, բայց մի միտք ծագեց իմ գլխում. <<Ես կթողնեմ ամեն ինչ այնպես, ինչպես որ կա>>։
Ես սկսեցի գիտակցել, որ իմ կյանքը իմ ձեռքերում է։Ե ս կարող եմ այն դարձնել հիանալի և կարող եմ այն դարձնել ահավոր վատը:Ես կարող եմ լինել երախտապարտ: Պետք է լայն բացեմ աչքերս և հասկանամ, որ ինձ պետք է բնորոշի այն ինչ ես ունեմ: Իմ մի աչքը չի տեսնում, բայց չէ որ մյուսը տեսնում է։ Ես հաճախ եմ հիվանդանում,բայց հիանալի մազեր ունեմ:(Ծիծաղ)
(Ձայն դահլիճից) – Դա հաստատ:
Շնորհակալ եմ։Դուք, այս կողմում նստածներդ, ամենալավն եք:
(Ծիծաղ)
(Լիզին ծիծաղում է)
-Դուք կտրեցիք մտքիս թելը: Լավ…ինչի վրա էի կանգ առել:
-Մազերիդ (ձայներ դահլիճից)
-Մազերիս, մազերիս, իհարկե, շնորհակալություն, շնորհակալություն, շնորհակալ եմ:
Ես կարող եմ ընտրել կամ լինել երջանիկ, կամ հիասթափված իմ կյանքից, և շարունակել բողոքել այդ մասին։ Հետո ես մտածեցի, արդյոք ես թույլ կտամ մարդկանց, ովքեր ինձ հրեշ են անվանել բնորոշել ինձ։ Արդյոք ես թույլ կտամ մարդկանց, ովքեր ասում են «սպանեք նրան կրակով» բնորոշել ինձ։
Ոչ ես թույլ կտամ, որ իմ նպատակները, հաջողությունները և նվաճումները բնորոշեն ինձ, ոչ թե իմ արտաքին տեսքը, ոչ այն փաստը որ վատ տեսողություն ունեմ, ոչ այն փաստը, որ ես ունեմ մի համախտանիշ, որը ոչ ոք չգիտի։ Եվ ես ասացի ինքս ինձ, որ պետք է ագամ դուրս գալ սեփական մարմնից, բայց անել ցանկացած բան որն ինձ ավելի լավը կդարձնի։ Որովհետև ես կարծրում էի լավագույն տարբերակը վրեժ լուծելու մարդկանցից, ովքեր ինձ ձեռք էին առնում, ովքեր ինձ հրեշ ու տգեղ էին անվանում ավելի լավ դառնալն էր, և նրանց ցույց տալը. «Գիտե՞ք ինչ, ասեք ինձ այդ բացասական բաները, ես նրանց կշրջեմ և կօգտագործեմ որպես նպատակին հասնելու միջոց»։ Դա այն էր ինչ ես արեցի։ Ասացի ինքս ինձ, որ ուզում եմ դառնալ խոսնակ և ոգեշնչել մարդկանց, գրել գիրք, ավարտել քոլեջը, ունենալ սեփական ընտանիք և սեփական կարիերա։ Ութ տարի անց ես կանգնած եմ ձեր առջև, շարունակում եմ ոգեշնչել մարդկանց իմ ելույթներով։ Առաջին բանը որ ստացվեց ինձ մոտ։ Ես ցանկանում էի գրել գիրք, մի քանի շաբաթից ես կներկայացնեմ իմ երրորդ գրքի բնագիր տարբերակը։ Ես ցանկանում էի ավարտել քոլլեջը և ավարտեցի։ Ես «Հաղորդակցման հետազոտությունների» դիպլոմ եմ ստանում, Սան Մարկոսի Տեխասի պետական համալսարանից։ Եվ իմ երկրորդական առարկան անգլերենն է։ Ես իրոք փորձում էի օգտագործել սեփական կյանքը փորձը, որը չեն ունեցել իմ դասավանդողները։ Վերջապես ցանկանում էի ունենալ իմ սեփական ընտանիքը և իմ կարերիան։ Ընտանքիը դեռ առջևում է, իսկ ինչ վերաբերում է կարերիային,  կարծում եմ դա ինձ մոտ լավ է ստացվում, հաշվելով այն, որ երբ որոշեցի դառնալ ոգեշնչող խոսնակ, ես գնացի տուն, նստեցի իմ նոութբուքի առջև մտա գուգլ և գրեցի «Ինչպե՞ս լինել ոեշնչող խոսնակ»։ Ես կատակ չեմ անում։ Ես աշխատեցի իմ ամբողջ ուժով, մարդկանց ովքեր ինձ ասում էին, որ չեմ կարող դա անել, օգտագործեցի և նրանք ոգևորեցին ինձ։ Ես օգտագործեցի նրանց բացասական էներգիան։ Օգտագործեք այդ բացասական էներգիան, որը ունեք ձեր կյանքում և դարցեք ավելի լավը, որովհետև ես ձեզ հավաստիացնում եմ, դուք կհաղթեք։ Հիմա ես ուզում եմ ավարտել, նորից հարցնելով, թողնելով Ձեզ այս հարցի հետ «Ի՞նչն է բնորոշում Ձեզ»։ Բայց հիշեք քաջությունը սկսվում է հենց այստեղ։

Շնորհակալություն