Thursday 18 October 2018

Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցի հետ մեկտեղ Սահակ Պարթևը կազմել է Մաշտոց կոչվող ծեսերի եւ օրհնությունների գիրքը: Հորինելով հայկական տառերը` Մեսրոպ Մաշտոցը իր աշակերտների հետ թարգմանության առաջին փորձն է անում: Թարգմանության մեջ մեծ էր նաև Սահակ Պարթևի դերը հունարենից հայերեն թարգմանելու եւ կանոնացման գործում: Թարգմանված առաջին նախադասությունը Աստվածաշնչի Առակաց գրքից էր. «Ճանաչել զիմաստու- թյուն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Սա նաև առաջին հայ Ուսուցչի գրավոր պատգամն է իր աշակերտներին ու սերունդներին: Համաձայն Ղազար Փարպեցու՝ Մեսրոպ Մաշտոցը և մյուս թարգմանիչները հաճախակի դիմել են Սահակ Պարթևի օգնությանը, որը փայլուն տիրապետելով հունարենին՝ կատարելապես տիրապետում էր ոչ միայն տառերի հնչյունաբանությանն ու հռետորական մեկնաբանությանը, այլև քաջատեղյակ էր իմաստասիրական ճարտասանությանը:
Մինչև Մաշտոցը մեր ժողովուրդը գրավոր խոսքում օգտա­գործում էր հունարեն, պարսկերեն, ասորերեն լեզուները
Մաշտոցյան այբուբենի ստեղ­ծումից հետո սկիզբ առավ մի հզոր շարժում, որն ընդունված է անվա­նել Թարգմանչաց կամ Թարգմա­նական շարժում:
Այդ շարժման գլուխ կանգնած էին մեր գրականության երկու մեծ այրերը՝ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը:
Նրանք իրենց աշակերտների հետ թարգմանեցին բազմաթիվ գրքեր: Հայտնի է, որ առաջինը թարգմանվեց Աստվածաշունչը: Հետագայում թարգմանվեցին շատ այլ գրքեր:

Թարգմանչական շարժումից սկիզբ առավ նաև հայ ինքնու­րույն գրականությունը: Սա նշանակում է, որ հայոց լեզվով գրվեցին ինքնուրույն ստեղծագործություններ. դրանք հիմնականում հայոց պատմությունը ներկայացնող մատյաններ էին: Այս շրջանում ստեղծվեցին Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Կորյունի, Եղիշեի, Ղազար Փարպեցու և, իհարկե, Մովսես Խորենացու պատ­մությունները: