Tuesday 13 November 2018

Ես եմ` Մանեն

Ողջույն: Ես Մանեն եմ` Մանե Գևորգյանը: Ծնվել եմ գարնանը և գարնան նման մի նոր զարթոնք է սկսվել մեր ընտանիքում: Տունը, որտեղ ես ապրում եմ, գտնվում է Մարաշ թաղամասում, որը հայտնի է իր բարձրադիր դիրքով և աննման այգիներով: Բնության այս գողտրիկ անկյունում է անցել իմ մանկությունը: Մանկության օրեր, երազի պես անցաք, գնացիք, այլ չեք դառնալու
Չգիտեմ նախախնամության կամոք, թե պատահականությամբ, բայց հատնվեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Սկզբում ամեն ինչ անսովոր էր` մրջավայրը, հարաբերությունները, մտածելակերպը, ոճը: Չկար ուսուցիչ-աշակերտ, աշակերտ-տնօրեն մոտեցումները, բոլորը գտնվում էին նույն հարթության վրա «Մեկը բոլորի համար, բոլորը` մեկի» նշանաբանով: Այն մի նոր աշխարհ էր ինձ համար: Այո՛, այո՛, նոր աշխարհ, որովհետև ես էլ սկսեցի ամեն ինչին նայել այլ աչքերով: Կարդա՛, գրի՛ր, մտածիր այնպես, ինչպես ուզում ես, դու դարձիր քո մտքերի տերը, պատասխան տուր քո հարցերին յուրովի, բայց նաև լսիր ուսուցիչներիդ, ընկերներիդ: Ազատ մտածությունը ինձ հնարավորություն տվեց ավելի ինքնուրույն լինել: Ստեղծված իրավիճակում արագ կողմնորոշվելու և լուծումներ գտնելու համար ես պարտական եմ իմ դպրոցին, ես շնորհակալ եմ իմ դպրոցին: Այս տարիները անմոռանալի կլինեն ինձ համար: Ես կկարոտեմ իմ անթիվ ճամփորդությունները, ընկերական ջերմ մթնոլորտը, հանդիպումները, լուսանկարները...