Showing posts with label Հետաքրքիր է իմանալ. Show all posts
Showing posts with label Հետաքրքիր է իմանալ. Show all posts

Tuesday, 22 March 2016

Դասեր բնության գրկում


Մարտի 21-ին, ուղևորվեցինք դեպի Սևանի «Ժայռ» հանգստյան գոտի։ 2 ժամ ճանապարհ անցնելուց հետո, վերջապես հասանք տեղ։ Սկզբի համար մի քիչ անսովոր, բայց հաճելի ցուրտ էր։ Հասնելուն պես հավաքվեցինք ծանոթանալու, ու տեղանքը ուսումնասիրելու։ Մինչ մենք ծանոթանում էինք տեղանքին, ընկեր Բորիսը մեզ տեղեկացնում էր կանոնների մասին։

Friday, 18 March 2016

Սթիվ ՄաքՔերի

Սթիվ ՄաքՔերին ծնվել է 1950 թվականի փետրվարի 24-ին Ֆիլադելֆիայում։ 
Սովորել է Փենսիլվանիա նահանգի համալսարանում։ Ի սկզբանե ուսումնասիրել է կինեմատոգրաֆիա և կինո, բայց ի վերջո ստացել է թատերագետի աստիճան և գերազանցությամբ ավարտել է համալսարանը 1974 թվականին։ Համալսարանական The Daily Collegian թերթի համար լուսանկարներ պատրաստելու ժամանակ սկսել է հետաքրքրվելլուսանկարչությամբ։

Monday, 1 February 2016

Վահան Տերյան

Ես կարծում եմ, որ Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածն այսօր արդիական է, որովհետև այսօր բոլորը ուշադրություն են դարձնում ոչ թե հոգևորին, այլ նյութականինբոլորը ուշադրություն են դարձնում շենքերին, մարդկանց արտաքին տեսքին, ոչ ոք չի մտածում, թե ինչ կլինի իր ազգի հետ մի քանի տարի անց։ Մարդիկ կորցնում են իրենց հավատը, չնկատելով, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։

Monday, 6 April 2015

Էկոաղետը Հայաստանում

Տեխնիկական զարգացումը չի շրջանցել նաև Հայաստանը: Օր օրի աճող մեքենաների զանգված, թունավոր արտանետումներ, կանցեռոգենտ նյութեր, մասսյական անտառահատումներ, փոշոտ, մրոտ օդ... Այս ամենը բերում են էկոաղետի, որը ազդում է թե' բնության, և թե մարդկանց առողջության վրա: 

Sunday, 30 November 2014

Նկարչության ճյուղերը

Հետաքրքիր փաստեր Իտալիայի մասին

  1. Իտալիայում կա 20 մարզ: Ամեն մի մարզ ունի իր բարբառը, և հարևան մարզերի բնակիչները կարող են չհասկանալ միմյանց:
  2. Ընտանեկան կյանքում տղամարդիկ վախենում են իրենց կանանցից:
  3. Եթե սրճարանում սուրճը պատվիրում են անգլերեն, ապա այն կարող է 2 անգամ թանկ գնով մատուցվել:

Wednesday, 16 April 2014

Հետաքրքիր է իմանալ

***
Դեռևս շատ վաղուց մարդիկ սկսել են ուսումնասիրել, նկարագրել և օգտագործել կենդանի օրգանիզմները: Հազարավոր տարիներ առաջ հնագույն, քարանձավային մարդիկ իրենց գոյությունը պահպանելու համար պետք է լավ իմանալ իրենց շրջաատող բուսական և կենդանական աշխարհը: Դրա վառ ապացույցն են աշխարհում, ինչպես նաև Հայատնի տարածքում հայտնաբերված հնագույն ժայռապատկերները, որոնց վրա պատկերված են տարբեր բույսեր և կենդանիներ:

Saturday, 15 March 2014

Հավեր

Գիտե՞ք արդյոք, թե քանի՜-քանի՜ հեռու-մոտիկ <<ազգականներ>> ունի գյուղական սովորական աքաղաղը: Շա՜տ շատ՝ ցուրտ հյուսիսի բնակիչ զգուշավոր խլահավն ու վայելչագեղ փասիանը, գեղեցկուհի սիրամարգն ու փոքրիկ լորը:

Հիդրա

Մի հին առասպել կա հիդրայի՝ մի քանի գտլխանի սարսափելի հրեշի, մասին: Նրան հաղթելն անհնար էր, որովհետև կտրված գլուխների փոխարեն իսկույն նորորն էին աճում: Բայց ի՞նչ կապ կա այդ հրեշի և այն փոքրիկ, մինչև 1 սմ էակի միջև: Ինչո՞ւ սա նույնպես հիդրա է կոչվում:Բանն այն է, որ այդ էակը, հեքիաթային հիդրայի նման, ունի <վերածնվելու> զարմանալի հատկություն: Այս հիդրայի կտրած գլուխների փոխարեն նորերը չեն աճում, անշուծտ, նա նույնիսկ գլուխ չունի: Բայց եթե նրան կտրատեն անգամ շատ մանր մասերի, ապա յուրաքանչյուր մասը կվերածվի նոր հիդրայի:

Tuesday, 10 December 2013

Խաղ Մանեի ու Արփիի գլխին

Մի անագամ, երբ Մանեն ինձ նեղացրել էր, որոշեցի նրա գլխին խաղ խաղալ:

Tuesday, 24 September 2013

վախենալու և միևնույն ժամանակ ծիծաղելի պատմություն իմ մանկությունից

Պատմում են, որ երբ ես եղել եմ 10-15 օրեկան նորածին շատ անհանգիստ ու լացկան եմ եղել: Գիշերվա ուշ ժամին ինձ տանջող փորացավը մեղմելու համար ծնողներս որոշում են ինձ դնել տաք ջրով լի դույլի մեջ, որ հանգստանամ: Դույլը լցնում են տաք ջրով, հայրս բռնում է թևատակերիցս, ու մինչև պարանոցս մտցնում ջրի մեջ: Ու մինչ մայրս ինձ համար շորեր է պատրաստում, հորս քունը տանում է, նրա ձեռքերը թուլանում են, ու ես սուզվում եմ ջրի տակ: Մայրս որ մինչ այդ մեզ մեջքով է կանգնած լինում, շրջվում է, ու ինչ տեսնում: Հայրս աթոռին նստած քնած է, ես նրա ձեռքերի մեջ ջրի տակ: Մայրս ձայն է տալիս ու նոր հայրիկս վեր է թռնում քնից, ինձ դուրս քաշում ջրից, ու ես հազիվ շունչ քաշելով փրկվում եմ խեղդվելուց... 

Tuesday, 20 August 2013

GaGs

http://gags.justforlaughs.com/exclude-blog/real-life-cartoon-prank-portable-hole/ 

Thursday, 15 August 2013

Աղվես

Հեքիաթներում աղվեսը միշտ խելացի է, խորամանկ, ճարպկորեն խաբում է մարդկանց ու գազաններին: Բայց այդպես է, արդյոք, իրականում: Եթե պետք է փրկել սեփական կյանքը կամ սնունդ հայթհայթել, աղվեսն իր հնարամտությամբ, իհարկե, գերազանցում է շատ կենադանիների, բայց, այնուամենայնիվ, նա ամենախորամանկ և, նույնիսկ, ամենազգույշ գազանը չէ:

Tuesday, 13 August 2013

Աղավնի

Լինում է արդյոք, թռչնի կաթ: Դուք, անշուշտ, կպատասկանեք, թե չի լինում:
Չէ որ թռչնի կաթը հիշատակվում է իփրև անհնարին մի բան: Եվ այնուամենայնիվ, թռչնի կաթ կա: Երբ աղավնիները ձագեր են ունենում, նրանց կտնառքում (զոբում) գոյանում է թանձր կաթի կամ ջրիկ կաթնաշոռի նման մի զանգված: Այդ «կաթով» էլ հենց նրանք կերակրում են աղունիկներին

Saturday, 10 August 2013

Ինձ հետաքրքիր է... հնարավոր է և ձեզ...

Գեղարվեստի կրտսեր դպրոցի փոքրիկները սովորեցին ևս 4 գույն, և նրանց անվանումները...

Ագռավ և արջնագռավ

 Ագռավն ու արջնագռավն իրար հետ չպետք է շփոթել: Չնայած նրանք ցեղակիցներ են, բայց հեշտությամբ զանազանվում են նույնիսկ արտաքինով: Արջնագռավը խոշոր թռչուն է:

Tuesday, 11 June 2013

Մրցույթ


Բարև սիրելի ընթերցող: Հաճելի է քեզ տեսնել այստեղ: Հունսիս 7-ից տեղի կունենա մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 1-99 տարեկան բոլոր նկարասերները: Մրցույթի կաննոնները.
1. պետք է նկարենք միայն հեռախոսով կամ պլանշետով:
2.նկար ուղարկողը պետք է ունենա ամենաքիչը 4 նկար
3. մրցույթին պետք է ներկայացնի 3 նկարից ոչ պակաս նկար

Մրցույթի նկարները պարբերաբար կտեղադրվեն այս կայքում:
Նկարները կարող եք ուղղարկել arcanctv@gmail.com էլ. հասցեին: Եթե հարցեր առաջանան կարող եք գրել նշված հասցեին:
Դե ինչ սկսեցինք....

Մրցույթի կազմակերպիչ` Էլեն Մովսիսյան

Monday, 27 May 2013

Այս կիրակի էլ պարապ չէինք :ՃՃՃ

Այս կիրակի գնացել էինք Արզաքան` ծաղիկ հավաքելու: Գնացինք մի գետի բերան հասանք:  Մենք երեխաներով իջանք ջրի մոտ, մինչև մենք կնայեինք, մայրիկը սեղան գցեց: Կերանք ու անցանք խաղի: Ափսոս որ գնդակ չունեինք, բայց եթե ունենայինք էլ տուն չէր հասնի... Ունեինք թղթային խաղեր: Խաղացինք տարբեր խաղեր` ընթացքում քաղցրավենիք ուտելով: Հետո մեզ միացան մայրիկն ու հայրիկը: Միասին «Դուռակ» էինք խաղում, մեկ հաղթում, մեկ պարտվում: Ժամանակ էր լինում որ ես երեխաների հետ խաղալիս հաղթում էի` մայրիկն էր հուշում:

Sunday, 19 May 2013

Գառնիի սարերում...

Այսօր ես իմ ընտանիքի, և հորաքրոջս հետ գնացել էի Գառնիի սարերից մեկը` սունկ հավաքելու: Ճանապարհը ոչ հեռու էր, ոչ էլ հոգնեցուցիչ: Քիչ էր մնացել որ հասնեինք, մեկ էլ ես տեսա, որ մեր դիմաց մի շա~տ գեղեցիկ գույնով, ու շա~տ գեղեցիկ պոչով մի աղվես ճանապարհի փոսերից մեկում շուր էր խմում: Նա մեզ չէր նկատել... Փոքր ինչ մոտեցանք, նա վազելով փախչեց մեզանից ոչ հեռու գտնվող թփերի ետևում: Շարժվեցինք առաջ, կանգնեցինք: Կանգնել էինք որ սունկ ման գայինք: