Ես կարծում եմ, որ Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածն այսօր
արդիական է, որովհետև այսօր բոլորը ուշադրություն են դարձնում ոչ թե հոգևորին, այլ
նյութականին․ բոլորը
ուշադրություն են դարձնում շենքերին, մարդկանց արտաքին տեսքին, ոչ ոք չի մտածում, թե
ինչ կլինի իր ազգի հետ մի քանի տարի անց։ Մարդիկ կորցնում են իրենց հավատը, չնկատելով,
թե ինչ է կատարվում իրենց շուրջը։
Showing posts with label Մեր մեծերը. Show all posts
Showing posts with label Մեր մեծերը. Show all posts
Monday, 1 February 2016
Monday, 22 December 2014
Wednesday, 16 April 2014
Tuesday, 15 April 2014
Համո Սահյան. կենսագրություն
(Հմայակ Սահակի Գրիգորյան) 20-րդ դարի հայ քնարերգության տաղանդավոր և մեծ ժողովրդականություն վայելող ներկայացուցիչներից է: Ծնվել է 1914թ. ապրիլի 14-ին Զանգեզուրի հեռավոր անկյուններից մեկում` Սիսիանի Լոր գյուղում`տոհմիկ հայ գյուղացու ընտանիքում: Հայրենական տան` «անպաճույճ գեղջկական խրճիթի» պատկերը հետագայում միշտ անբաժան է եղել նրանից` դառնալով քնարական և խոհական շատ բանաստեղծությունների ներշնչանքի աղբյուր:
Ծննդավայրում նախնական կրթությունն ստանալուց հետո ապագա բանաստեղծը ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Բաքու: Այստեղ նա ստացել է միջնակարգ կրթություն, ապա ավարտել տեղի հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժինը:
Labels:
Մեր մեծերը
Saturday, 15 March 2014
Եղիշե Չարենց Աբգարի
Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուցչությամբ զբաղվելու:
Labels:
Մեր մեծերը
Sunday, 23 February 2014
Հովհաննես Թումանյան, քառյակներ
Անց կացա՜ն…
Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:
Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:
* * *
Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ էլավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:
Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ էլավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:
1890
—————————————————-
—————————————————-
Labels:
Մեր մեծերը
Tuesday, 28 January 2014
Monday, 6 May 2013
Եղիշե Չարենցի բանաստեղծություններից
Այսօր մենք գնացել էինք ճամփորդության մեր ընտանիքով: Գնացել էինք Գառնու Գեղարդ: Առաջին անգամ չէ, որ գնում եմ Գառնի Գեղարդ: Ամեն անգամ երբ գնում եմ, այնքան տպավորված եմ տուն վերադառնում: Ամեն անգամ
ես
ինչ
որ
նոր
բան
եմ
սովորում
այդ
ճամփորդությունից:
Առաջին կանգառը Չարենցի կանգառն էր: Կանգնեցինք կամարի տակ, հիացանք բացվող տեսարանով, ընտանիքով Չարենց կարդացինք: Շատ տպավորիչ էր:
Labels:
Մեր մեծերը
Wednesday, 17 April 2013
Մարտիրոս Սարյանի կենսագրությունը
Մարտիրոս Սարյանի անեցի նախնիները գաղթել են Ղրիմ, որտեղից նրանց շառավիղները տեղափոխվել են Նոր Նախիջևան:
Սարյանը 1895 թ-ին ավարտել է Նոր Նախիջևանի հայ-ռուսական հանրակրթական, 1903 թ-ին՝ Մոսկվայի
գեղանկարչության,
քանդակագործության
և
ճարտարապետության
ուսումնարանները,
կատարելագործվել
Վալենտին
Սերովի
և
Կոնստանտին
Կորովինի
դիմանկարի
արվեստանոցում:
Սովորելու
տարիներին
ստեղծել
է
մոր՝
Ուստիան
Սարյանի
(1898 թ.),
Սոֆյա
Միանսարյանի
(1903 թ.)
դիմանկարները,
«Ինքնանկարը»,
«Մայրավանքը»
(երկուսն
էլ՝
1902 թ.)
և
այլ
գործեր:
Labels:
Մեր մեծերը
Subscribe to:
Posts (Atom)






