Monday 5 November 2018

Նախաքննական կրկնություն

10-րդ դասարան
մաս 1

ԹԵՄԱ 1.
Հայկական լեռնաշխարհ

Եզերող լեռնաշղթաները` Արևելապոնտական լեռներ, (հյուսիս-արևմուտք), Կովասյան լեռնաշղթա (հյուսիս), հայկական Տավրոս (հարավ), հայկական պար (կենտրոն):

Բարձր լեռները` մեծ մասիս (5165մ), Սիփան (4434մ), Արագած (4096), փոքր մասիս (3925մ), կապուտ ջուղ (3906մ):

հարևան տարածքները` Իրանական սարահարթ (հվ արևելք), փոքրասիական բարձրավանդակ (արևմուտք), միջագետք (հարավ), կուռ գետ և կովկաս (հս):

Գետեր`
Կուր, Արաքս - Կասպից ծով
Եփրատ, Տիգրիս - Պարսից ծոց
Ճորոխ - Սև ծով

Լճեր`
Ուրմիա լիճ - կապուտան ծով
Վանա լիճ - Բզնունյաց ծով (Ախթամար, Լիմ, Կտուց, Արտեր)
Սևանալիճ - Գեղամածով

Վարչական բաժանում`
Մեծ հայք - 311.000 կմ^2
նահանգները` Գուգարք, Ուտիք, Փայտակարան, Արցախ, Սյունիք, Վասպուրական (37 գավառ), Այրարատ (20 գավառ), Պարսկահայք, Կորճայք, Մոկք, Աղձնիք, Տուրուբերան, Ծոփք, Բարձր Հայք, Տայք

փոքր հայք (80.000 կմ^2)

ՀՀ (29,8 հազար կմ^2) -Սյունիք, Այրարատ, Գուգարք, Ուտիք

ԼՂՀ - (12,5 հազար կմ^2) - Սյունիք, Արցախ, Ուտիք



ԹԵՄԱ 2
Հայոց ծագումնաբանությունը

18-19 դարեր - ժողովուրդների և լեզուների ծագման հարցի նկատմամբ հետաքրքրության աճ

համեմատական լեզվաբանություն - նոր ժամանակների գիտություն, որի շնորհիվ պարզ դարձավ, որ նախապատմական ժամանակներում  ներկայիս ժողովուրդների նախնիները կազմել են ընտանիքներ (ընտանիքները կոչվել են մայր ժողովուրդներ, նրանց զբաղեցրած տարածքը` նախահայրենիք):
հայ ժողովուրդը ունի հնդեվրոպական ծագում

հնդեվրոպական նախահայրենիք - փոքր ասիայի արևելյան, միջագետքի հյուսիսային, իրանական սարահարթի հյուսիսարևմտյան մասում:

հնդեվրոպական ընտանիք -աշխարհի ամենաբազմանդամ լեզվաընտանիքը, որից առաջացել են շատ լեզվաճյուղեր, որոնք իրենց հերթին տրոհվել են ավելի փոքր լեզվաճյուղերի և լեզուների:

ք.ա. 4-րդ հազարամյակի վերջ- հայերենի անջատվելը հնդեվրոպական ընդհանրությունից:

Հայկական ավանդազրույց - Մովսես Խորենացի (հուշող բառեր - հայկ և բել, նոյ նահապետ, թորգոմ նահապետ, թորգոմատուն, Եփրատի վերին ավազան (ք.ա. 20-18-րդ դարեր))

  • Հայկ նահապետից առաջացած անվանումներ - Հայք, Հայաստան, հայկաշեն, հայեր
  • Արամից առաջացացած - Արմենիա, Արմեն
  • Արամայիս - Արմավիր
  • Արամանյակ - Արագած, Արագածոտն
  • Երաստ - Երասխ

Հունական ավանդազրույց - (հուշող բառեր - Արգոնավորդներ, Յասոն, Արմենոս, Սև ծովի արևելյան ափ, կոլխիդա երկիր, ոսկե գեղմ)

Վրացական ավանդազրույց - (9-11-րդ դարեր), թորգոմի ութ որդիներից առաջացած ութ ժողովուրդների մասին է
ավագ որդի Հայոս - հայեր
քարթլոս - վրացիներ

  • 1980- ականներին ( 20-դարի վերջ) հաստատվեց, որ հնդեվրոպական նախահայրենիքը ք.ա. 5-4 հազարամյակում եղել է առաջավոր ասիայի հյուսիսում, փոքր ասիայի արևելյան շրջաններում, միջագետքի հյուսիսային, իրանական սարահարթի հյուսիս արևմուտքում:

  • Հայկական լեռաշխարհի առաջին հայկական պետկան կազմավորումը - Արատտա

  • Համահայկական առաջին միասնական պետության ստեղծումը (ք.ա. 1-ին հազարամյակի առաջին կես)

  • Նաիրի պետական կազմավորում - հարավում (ք.ա. 9-րդ դարի 80-70 ական թթ.)

  • Ուրարտու պետական կազմավորում - հյուսիսում

Ուրարտու պետական կազմավորման առաջին արքա - Արամու կամ Արամե (ք.ա. 859-843 թթ.)

Արամե ուրարտացու շնորհիվ ք.ա. 9-րդ դարի առաջին կեսին Հայկազունիների Այրարատյան թագավորությունը հայտնի դարձավ հայկական լեռնաշխարհի սահմաններից դուրս:


ԹԵՄԱ 3
Վանի թագավորություն (ք.ա. 9-7-րդ դարեր)

  • կազմավորման շրջան

Սարդուրի առաջին (ք.ա. 835-825 թթ) - Վան մայրաքաղաքի հիմնադիր

Հաջորդել է Իշպուինին (ք.ա. 825-810 թթ)

բարեփոխումներ
  1. Կրոնական - միասնական դիցարանի ստեղծումը
  2. Ռազմական - մշտական գործող բանակի ստեղծում
  3. Գրային - Ուրարտական սեպագրի ստեղծումը

  • հզորացման և վերելքի շրջան

Մենուա (ք.ա. 810-786 թթ) - Մենուայի ջրանցք (72 կմ), Մենուախինիլի քաղաք (Հայկական պար լեռնաշղթայի արևելյան հատված)

Մենուայի արշավանքները - Դիաուխի (=Տայք), Ասորեստան, Աղձնիք (=Ալզի), Հայկական Տավրոս, Մալաթիա (=Մելիդ), Մանայի թագավորություն:

Մենուայի օրոք թագավորությունը դարձավ գերտերություն

Հաջորդել է Արգիշտի I (ք.ա. 786-764 թթ)

արշավանքները - Աբիլյանի (Աբեղյանք գավառ), Վեդուրի էթյունի (=ջրային էթյունի), Սևանա լճի ավազան, փոքր Ասիա, Կեխունի (=Գեղունի), Ալիշտու (Աղստեվի հովիտ), Գուգարաց աշխարհ (=Գուգարք=Տաշիր),Պարսուա երկիր (=Պարսկ), Բաբելոն, Մանայի թագավորություն:

Արգիշտի I -ի օրոք ստեղծվեց Վանի աշխարհակալությունը

Արգիշտի խենիլի, Էրեբունի (ք.ա. 782)

Հաջորդել է Սարդուրի II (ք.ա. 764-735 թթ)

Սարդուրի II Արշավանքները - Մելիտեա (մալաթիա), Սևանա լճի ավազան, Արմե և Ուրմե երկրներ (Սևանալճից հարավ), Մանայի թագավորություն, Բաբելոն (Ասորեստանի շրջափակում), Կոլխերի երկիր (կոլխիդա), Միջերկրական ծով


Սարդուրի II -ի օրոք պետությունը դարձավ գերկենտրոնացված պետություն

Տերության սահմանները - հյուսիսում` Սև ծով, հյուսիս արևելքում` Կուր գետ, Արևելքում` Կասպից ծով, արևմուտքում` փոքր ասիայի կենտրոնական շրջան, հարավում` Բաբելոն, պարսից ծոց, հարավ արևմուտքում` միջերկրական ծով:

  1. Ասորեստանի (Թիգլաթ Պալասար III արքա) արշավանքը դեպի ուրարտու (ք.ա. 743 թ)
  2. Թիգլաթ Պալասար III-ի երկրորդ արշավանքը դեպի ուրարտուի մայրաքաղաք Վան (ք.ա. 735 թ)


  • Թուլացման և անկման շրջան

Ռուսա I (ք.ա. 735-710ական թ)

Ռուսա I արշավանքները - Սևանալճի ավազան, որտեղ կառուցեց Խալդի և Թեշեբա Աստվածների անուններով ամրոցներ: Ուրմիա լճի ավազան, Արդինի Մուսասիր (Խալդ Աստծո գլխավոր տաճարը):

Սարգոն II արքայի արշավանքը դեպի Ուրարտու (ք.ա. 714թ):

Արդինի մուսասիրի ավերումը

հաջորդեց Արգիշտի II (ք.ա. 710ականներից - 685 թթ)

Կիմերական ցեղերի հայտնվելը հյուսիսում:
Վանի թագավորության և Վանի մերձեցում:

Հաջորդեց Ռուսսա II (ք.ա. 685-645թթ)

ԹԵՄԱ 4
Մթա 7-րդ դարի
Հայկազուն Երվանդականների թագավորություն

Մովսես Խորենացու հաղորդմամբ մթա 7-րդ դարի աջառին կեսին լեռնաշխարհի հարավ- արևմուտքում ձևավորվել էր մի պետություն, որի ղեկավարը Սկայորդին էր։ Պետության սահմանները համապատասխանում էին Արմե-Շուբրիա պետական կազմավորմանը։ Մթա 681թվին Ասորեստանի Սենեքերիմ արքայի որդիները Ադրամելեքն ու Սարասարը սպանում են իրենց հորը և ապաստան ստանում Հայաստանում։ Սայորդու որդի Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը։ Մարաստանի և Բաբելոնի հետ դաշինք կնքեց ընդեմ Ասորեստանի։ Մթա 612թվին միացյալ ուժերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Մարաստաի արքայի կողմից Պարույրը թագադրվեց հայոց թագավոր իսկ 609թվին ոչնչացրեց Ասորեստանի վերջին հետակետ Կարքեմիշ քաղաքը։

580-570 ական թվերին նշանավոր էր Երվանդ 1 Սակավակյացը։

Նրա օրոք Հայսատանն ուներ 40000 զորք, թագավորության սահմանները հյուսիս-արևելքում Կուր գետ, հյուսիս- արևմուտքում Սև ծով, արևելքում Մարաստան, հարավում հյուսիսային միջագետք։

Երվանդ սակավակյացը Մարաստանի արքա Կիրակսանի դեմ պատերազմում անհաջողություն է կրում։ Անհաջող արդյունք է ունենում նաև Աժդահակի դեմ աբստամբությունը։

Մարաստանի գերիշխանությունը վերացավ մթա 4-րդ դարի կեսին, երբ Երվանդի որդի Տիգրանը (Երվանդայանը) միավորվեց Պարսկաստանի արքա Կյուրոս մեծի հետ և հաղթեցին։
Ապստամբությունը ավարտվեց 553թվին և ըստ հայկակակն ավանդության Տիգրանը վճռական մարտում սպանեց Աժդահակին։

Հայսատնի տիրակալ Տիգրան Երվանդյանը մթա 538 թվին դաշնակից զորքերի գլուխ անցած գրավեց Բաբելոնը, որից հետո Տիգրանը դարձավ Կյուրոսի տերության արևմտյան մասի փոխարքա։ Կյուրոս 2 մեծը զոհվում է 529թվին։

Նրան հաջորդում է որդին՝ Կամբիզը։

Տիգրան Երվանդյանը մահանում է մթա 524ին։

Գահը անցնում է նրա որդի Վահագնին։

Կամբիզի մահվանից հետո սկսվում են գահակալական կռիվներ, որոնք ավարտվում են Դարեհ 1ի հաղթանակով՞։ Կայսրության ժողովուրդը աբստամբում է Դարեհի դեմ։ Նա ստիպված էր իր տիրապետության առաջին տարիները աբստամբություն ճնշելու և դիրքերը վերականգնելու համար օգտագործել։ Նա թողնում է Բեհիսթունյան եռալեզու արձանագրությունը։ Պարսկերեն բաժնում հայաստանը կոչվում է Արմինա, էլամերենում՝ Հարմինուա, Բաբելոներեն բաժնում՝ շարունակվում է կոչվել Ուրարտու։

522-21 թվին Դարեհը ճնշում է աբստամբությունները, դեպի Հայաստան ստիպված էր կատարել 5 արշավանք։ սկզբից արշավանքները ղեկավարում էր հայ զորավար Դադաշիշը իսկ այնուհետև պարսիկ զորավար Վահումիսան։

521թվին Հայաստանը ճանաչում է Աքեմենյանների գերիշխանությունը։

520 թվին Աքեմենյանպետությունը բաժանվում է 20 սատրապությունների։ Հայաստանը գտնվում էր 13րդ սատրակության կազմում։ Հայաստանն մնաց Աքեմենյան տերության մեջ մինչև Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները և դուրս եկավ Աքեմենյան պետության կազմից մթա 331 թվին տեղի ունեցած Գարգամելայի ճակատամարտից հետո։
Մթա 401 թվին Հայաստանով անցնում է հույն զորավար Քսենոփոնը։

Աքեմենյան տիրակալ Արտարքսերքսես 2ի դեմ աբստամբել էր Կյուրոս կրտսերը՝ եղբայրը։ Նա վարձել էր 10000 անոց հունական զորք, որի ղեկավարներից էր Քսենոփոնը։ Հունական զորքի նահանջի ճանապարհը անցնում էր Հայաստանով։ Այդ դեպքերը Քսենոփոնը նկարագրում էր <Անավասիս> կամ <Նահանջ բյուրոց> աշխատության մեջ։ Նա տեղեկացնում է, որ այդ ժամանակ հայաստանում արքա էր Բորոնդեսը (Երվանդ 2), որն ամուսնացած էր Արտարքսերքսես 2ի աղջկա հետ։
Հայաստանի արևմտյան մասի կառավարիչը Տիրիբազն էր։ Հայտնի է նաև, որ Աքեմենյան վերջին արքա Դարեհ 2 Կողոմանոսը մինչ արքա դառնալը եղել է հայաստանի սակրապ և կրել է Արտաշատ անունը։ մթա 336 թվին նա դառնում է աքեմենյան թագավոր, իսկ հայաստանի սակրապ է դառնում Երվանդ 3 Օրոնտեսը, որին էլ վիճակված էր վերականգնել հայաստանի անկախությունը։

Թեմա 5
ՄեծՀայքի Արտաշեսյանների թագավորություն

Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր` Արտաշես I (ք.ա. 189-160 թթ), ծնվել է ք.ա. 230 թ.,

  • կազմվորումը

  1. Մագնեսիայի ճակատամարտը Սելևկյանների և Հռոմի միջև, Սելևկյանների պարտությունը (Սելևկյան արքա Անտիոքոս երրորդ) (ք.ա. 190թ)
  2. Ապամեայի հաշտության պայմանագիր (ք.ա. 188 թ)
  3. Մեծ Հայքի, Փոքր Հայքի, ծոփքի և կոմմագենեի անկախացումը, Մեծ Հայքում` Արտաշեսը, Ծոփքում` Զարեհը (ք.ա. 189 թ)

  • Բարեփոխումները

  1. Ռազմական բարեփոխում - զորքի բաժանումը չորս մասի (արևելյան զորավարության հրամանատար էր Արտավազդ որդին, արևմտյան` իր որդի Տիրանը, հարավային` Սմբատը, հյուսիսային` Զարեհը), որը կոչվել է չորս զորավավարություն, վարչական շրջաններ կամ ստրատեգիաներ:
  2. Վարչական բարեփոխում - Երկրի բաժանումը 120 շրջանների
  3. Հողային բարեփոխում - հողաբաժան սահմանաքարերի կանգնեցումը ագարակատերերի և համայնքային հողերի միջև (ք.ա. 180թ)

  • գործավարություններ - սպարապետություն և հազարապետություն

Անահիտ Աստվածուհու տաճարը գտնվում է Արտաշատում

Արտաշեսը նաև այս բոլոր գործերի շնորհիվ հայտնի է իր պատվադիտղոսներով (բարի, բարեպաշտ,աշխարհակալ)

  • Մայաքաղաք Արտաշատը կառուցվել է ք.ա. 185 թ Արաքս և Մեծամոր գետերի խառնարանում

Այս ամենի մասին վկայում է Մովսես Խորենացին:

Համնիբալը օգնել է Արտաշես առաջինին Արտաշատ մայրաքաղաքի տեղանքը ընտրելու և հատակագիծը գծելու համար (վկայում է հույն պատմիչ Պլուտարկոսը)

Հայկական հողերի միավորումը -



  • Հաջորդեց Արտավազդ I (ք.ա. 160 -115 թթ)

  • Հաջորդեց Տիգրան I (ք.ա. 115-195 թթ)

70 հովիտներն այն տարածքն է, որը տրվեց Պարթևներին Տիգրանի պատանդության դիմաց

  • Հաջորդեց Տիգրան II մեծ (ք.ա. 195-155 թթ)

ծոփքի միացումը  Մեծ Հայքին

ք.ա. 94 թ կորդոկի միացումը մեծ հայքին

ք.ա. 112թ - փոքր հայքի ռազմակալումը պոնտոսի կողմից (պոնտոսի արքա` Միհրդատ 6-րդ Եվպատոր)

ք.ա. 95 թ Արտաշատ հայ-պոնտական դաշինքի կնքումը Տիգրան մեծ և Միհրդատ 6-րդ

  1. Հայաստանը գործողությունների ազատություն էր ստանում հյուսիսում, հարավում և արևելքում, իսկ Պոնտոսը` արևելքում:
  2. Կողմերը միացյալ ուժերով հարձակվում են Կապադովկիայի վրա, որի տարածքը անցնում է Պոնտոսին, մնացածը` Հայաստանին:
  3. Դաշինքը ամրապնդելու նպատակով Միհրդատը իր դուստր Կլեոպատրային կնության է տալիս Տիգրան Մեծին: Սրանով հայ-պոնտական դաշինքը ամրապնդվում է:

ք.ա. 93թ հայ-պոնտական զորքերի ներխուժումը Կապադովկիա:

Հռոմի նշանավոր զորավար Սուլան ք.ա. 92թ օգնեց Կապադովկիային հայ-պոնտական ուժերի դեմ պայքարելու գործում:

Տիգրան Մեծը ներխուժեց Պարթևստան (ք.ա. 87թ)
հայ պարթևական դաշինքի կնքումը (ք.ա. 87թ)

  1. Պարթևստանը Հայաստանին է վերադարձնում 70 հովիտներ տարածքը:
  2. Պարթևստանը հրաժարվում է Մարաստանից և հյուսիսային միջագետքից:
  3. Պարթև արքան կորցնում է արքայից արքա տիտղոսը:

Պարթևստանը ճանաչում է Տիգրան մեծի գերիշխանությունը

հայ պարթևական պայմանգրով Տիգրանին անցած տարածքները - Ադիաբենել,Միգդոնիա, Պոսրոյենե  

ք.ա. 84 թ Տիգրան մեծի բազմելը Սելևկյան գահին Անտիոքում (17տարի կառավարեց):

Տիգրան մեծի բանակի ներժուժումը Ասորիք ք.ա. 84 թ

  • Տիգրան մեծի գրաված այլ տարածքներ - Կոմմագենե, դաշտային Կիլիկիա, Փյունիկիա
  • Տիգրան մեծի իշխանությունը ընդունած երկրներ - Հրեաստան, Արաբական ցեղեր, Նաբաթեայի թագավորություն, Պարթևստան

քա 71 թ Եգիպտոսին սահմանակից Պտղոմայիս քաղաքի նվաճումըՏիգրան մեծի կողմից:

Տիգրան մեծի տերության բաժանումը `
1-ին կարգ - բուն հայկական հողեր (մեծ հայք և կոմմագենե) 360000 կմ քառ տարածք

2-րդ կարգ - հպատակ թագավորություններ - (Վիրք, Աղվանք, Մարաստան, Ադիաբենե, Օսրոյենե, Փյունիկիա, Ասորիք, Կիլիկիա, ) 400000 կմ քառ

3-րդ կարգ - Հայաստանի քաղաքական ազդեցության տակ գտնվող երկրներ - Պարթևստան, Նաբաթեա, Հրեաստան, Պարսից ծոցի և Կարմիր ծովում ապրող արաբական ցեղեր (շուրջ 2 մլն քառ.կմ):

Տիգրան Մեծի տերության ամենազարգացած շրջանը` Անտիոք (Ասորիք): Կառավարիչ - Բագարատ

Հյուսային միջագետքի փոխարքա - Բուրաս (նստավայրը - Մծբին)

Արքունի պողոտա - Արտաշատ, Տիգրանակերտ, Անտիոք քաղաքները իրար կապող ճանապարհ


Տիգրանակերտ մայրաքաղաք

քա 80-70ական թթ մայրաքաղաքի կառուցումը աղձնիք նահանգում


հայ հռոմեական պատերազմ քա 69-66 թթ
1-ին փուլ
քա69-67թթ
զորավար - լուկիոս լուկոլոս,
քա 69թ Լուկոլոսի ներխուժումը Տիգրանակերտ մայրաքաղաք


2-րդ փուլ
քա66թ
3հազարանոց հայկական հեծիալների ջոկատի հրամանատար մերուժան

քա 69 թ հոկտեմբերի 6 Տիգրանակերտի ճակատամարտը

սեպտեմբերի 22 արածանիի ճակատամարտը

դիոն կասիոս - հույն պատմիչ, ով վկայումի արածանիի ճակատամարտի  Հայաստանի հաղթության մասին

ք.ա. 66թ - Արտաշատի պայմանագիր Գնեոս Պոմպեոսի և Տիգրան մեծի միջև

  1. Տիգրան մեծը հրաժարվում է իր բոլոր նվաճումներից և պահպանում միայն բուն հայկական տարածքը:
  2. Տիգրան մեծը իր նվաճումները պահպանեց հյուսիսային միջագետքում:
  3. Հայաստանից անջատվելու են Ծոփքը և Կոնդուքը,որտեղ թագավորելու է Տիգրան կրտսերը, պայմանով, որ Տիգրան մեծի մահից հետո այդ տարածքները միավորվելու են մեծ հայքին որպես մեկ հայկական պետություն:
  4. Մեծ հայքը հռոմին պետք է վճարեր 6000 տաղանդ ռազմատուգանք
  5. հայաստանը հայտարարվում է հռոմեական ժողովրդին դաշնակից և բարեկամ երկիր:

Տիգրան մեծի արքայից արքա տիտղոը չի կորում


տիգրան մեծը պայմանգրից հետո կառավարել է ևս 10 տարի


Արտավազդ 2 և վերջին արտաշեսյաններ թագավորությա անկումը

քա 55-34 արտավազդ 2

քա 54 թ հռոմը պատրաստվում է պարթևստանին պատերազմի

Մարկոս Կրասոս - հռոմի եռապետներից քա60թ, արևելքի զորավար

Մարկոս Անտոնիոս -

քա60 թ հռոմում ձոևավորվել էր եռապետություն


քա 54 թ գարուն - Կրասոսի ժամանելը ասորիք 50.000անոց բանակով

արտավազդ 2 - հայոց արքա ով կրասոսին խոստացավ տրամադրել 16’000 այրուձի 24’000 հետևակ

սուրեն - պարթևների զորավար

քա 54 թ հայ պարթևական դաշիքի կնքումը արտաշատում արտավազդ 2 և օրոդես 2-ի միջև (դաշինքը ամրապնդվեց ատավազդի քրոջ և պարթև թագաժառանք Բակուրի միջև)

քա 53 թ մարկոս կրասոսը անցնում է դեպի եփրատը և ուղվում դեպի պարթևստան

Խառանի ճակատամարտ - քա 53 թ մայիսի6, որտես մարկոս կրասոսը պարտություն կրեց (հռոմեացիների կորուստը 20.000 սպանված, 10.000 գերի)

Էվրիպիդես «բաքոսուհիներ» դերասան - Յասոն տրալացի - կրասոսի գլուխը բեմում

քա43 թ հռոմում ստեղծվում է երկրորդ եռապետությունը, արևելքը բաժին հասավ մարկոս անտոնիոսին

քա 36թ անտոնիոսի ժամանելը արևելք 100.000 անոց բանակով

արտավազդը II  աջակցեց անտոնիոսին 13.000 անոց զորքով


Արտաշես II (ք.ա. 30-20 թթ)

Հայաստանը մաքրեց հռոմեացիներից

Հաջորդեց Տիգրան III (քա 20-8 թթ)

Հաջորդեց Տիգրան IV (քա 8-5 թթ)

Հաջորդեց Արտավազդ III (քա 5-2թթ)

Հաջորդեց Տիգրան IIII (քա 2-1թթ, Էրատոյի հետ միասին)

1թ - արտաշեսյան թագավորության անկումը


Արքայական ցանկ
ուրարտական գահակալներ

  1. Արամե(Արամու) ուրարտացի (քա 859-843թթ)
  2. Սարդուրի առաջին (քա 835-825թթ)
  3. Իշպուինի (քա 825-810)
  4. Մենուա (ք.ա. 810-786 թթ)
  5. Արգիշտի I (ք.ա. 786-764 թթ)
  6. Սարդուրի II (ք.ա. 764-735 թթ)
  7. Ռուսա I (ք.ա. 735-710ական թ)
  8. Արգիշտի II (ք.ա. 710ականներից - 685 թթ)
  9. Ռուսսա II (ք.ա. 685-645թթ)
  10. Սարդուրի 3-րդ (քա643)


Հայկազուն երվանդականների արքաներ

  1. Սկայորդի (քա 7-րդ դարի առաջին կես)
  2. Պարույր նահապետ (սկայորդի) (քա 612-580ական թթ)
  3. Երվանդ առաջին սակավակյան (քա 580-570 ական թթ)
  4. Տիգրան առաջին երվանդյան (քա570-524 թթ)
  5. Վահագն Երվանդյան (քա 524-515 թթ)
  6. Հիդարնես Ա (քա 6-րդդար)
  7. Հիդարնես Բ (քա 5-րդ դար)
  8. Հիդարնես Գ (քա 5-րդ դարի կես)
  9. Երվանդ երկրորդ Օրոնտես (քա 404-360 թթ)
  10. Երվանդ օրոնտես երրորդ սատրապ (քա 360-330 թթ)
  11. Շամ (սամոս) (քա 260-240 թթ)
  12. Արշամ (քա 240-220 թթ)
  13. Երվանդ չորրորդ (քա 220-201 թթ)

Արտաշեսյան գահակալներ












77 թթ Տրդատը վերականգնեց Գառնիի հինավուրձ հեթանոսական տաճարը

72 թթ Տրդատ առաջինի պայքարը Ալամների դեմ

Հաջորդեց Սանատրուկ 2

Արիանոս հույն պատմիչ ով վկայում է սանատրուկ 2-րդի մասին:

Սանատրուկը մահացավ 110 թ բարձր հայքի դարանահի գավառ անի բերդ

հաջորդեց Վաղարշ առաջին (117-140 թթ)
վերակառուցեց վարդգեսավան քաղաքը շրեշ բլրի վրա և դարձրեց նոր քաղաք վաղարշապատը

հաջորդեց Սոհեմոս Տիգրան (140-160 թթ)

հաջորդեց բակուր արշակունի (161-163թթ)

հաջորդեց Սոհեմոս Տիգրան (164-185 թթ)


Հայ արշակունիների ժառանգական իշխանության հաստատումը

հաջորդեց Վաղարշ երկրորդ (185-198 թթ)

հաջորդեց Խոսրով առաջին (198-215 թթ)

հաջորդեց տրդատ եկրորդ (216-252 թթ)

հաջորդեց խոսրով երկրորդ (252-276 թթ)

Անակ Պարթևը` Գրիգոր լուսավորչի հայրը, սպանեց խոսրով երկրորդին:

Հաջորդեց Տրդատ երրորդ (277-298 թթ)

298 թթ Մծբինի 40ամյա հաշտության պայմանագիր հռոմի և պարթևստանի միջև,,,, մեծ այքի անկախությա ճանաչումը հռոմի կողմից

թեմա 6
հայկական մշակույթի զարգացումը
հայկազուն երվանդականների

առասպելները - Հայկ և Բել, Արա Գեղեցիկ և Շամիրամ, Տորքանգեղ,

վիպերգե - Արտաշես և Սաթենիկ, Արտավազդ

հելենիզմ - հունականություն (ալեքսանդր մակեդոնացի)


  • Վանի թագավորության հոգևոր մշակույթը
պետական կրոն
Խալդ աստված - Ուրարտական դիցարանի գլխավորաստված, երկրի ու թագավորի հովանավոր աստված

Թեշեբա և Շիվինի աստվածներ - Մհերի դուռ` Խալդյան դարպաս

Վանի թագավորության գիրը- 1000 սեպագիր արձանագրություններ, առաջինը` քա 9-րդ դարի 30ական թթ, ասորերենով:

Իշպուինի արքա - տեղական սեպագրի ստեղծումը - գրային բարեփոխում

մեհենագրեր կամ հերոգլիֆներ շուրջ 300 նշաններից կազմված
մեզ հասել են 1500 մենենային արձանագրություններ և մենանշաններ

հելենիստական մշակույթը և հայաստանը



2. Հելենիստական շերտ - վերին խավի շրջան


  • Հայոց դիցաշխարը և կրոնական պատկերացումները

Արամազդ - Դիցարանի գլխավոր աստված, երկնքի ու երկրի արարիչ
պաշտամունքի կենտրոնը - բարձր հայքի դարանաղյաց գավառի Անի ամրոց :

Անահիտ - Մայրության, պտղաբերության, արգասավորության դիցուհի, Ոսկե մայր,
պաշտամունքի կետրոնը ` բարձր հայք նահանգի եկեղյաց գավառի երիզա ավան:

Վահագն - ռազմի, քաջության և ամպրոպի աստված, արեգակի աստված,
պաշտամունքի կենտրոնը` տուրուբերան նահանգ, աշտիշատ

Աստղիկ դիցուհի - երկնային լույսի, սիրո և գեղեցկության ասվածուի, նրան է նվիրված վարդավառի տոնը:

Նանե - ընտանիքի հովանավոր դիցուհի
կենտրոնը բարձր հայքի դարանաղյաց գավառի թիլ ավան:

Արեգ միհր - արևի աստված, լույսի աստված վարդանության աստված
բարձր հայքի երնջակ գավառի բագառիճ ավան:

Տիր - գրի և դպրության աստված
կենտրոնը` արտաշատի մոտ երազամույն վայրում

վանատույր` հյուրընկալության աստված


Քրիստոնեություն

ստեղծվել է առաջին դարում Պաղեստինում, Հիսուս Քրիստոսի կողմից:

առաջին դար
սանատրուկ առաջին թագավորի օրոք Թադևոս և Բաղդումեոս առաքյալները հայաստանում ավետում են քրիստոնեությունը:

հայ առաքելական եկեղեցու հիմնադրումը:
առաջնորդական աթոռներ - Եդեսիա, Արտազ, Սյունիք:

քրիստոնեական համայնքներ Մեծ հայքում ծախկանց լեռներ, արարատ լեռան շրջակայք
Սյունյանց նահանգ Թանահատի վանքի տարածք

Տրդատ 3րդ Գրիգոր Լուսավորիչ

Տրդատ երրորդ (287-330 թթ)
նրա օրոք 301 թ քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն

քրիստոնեության առաջին քարոզիչ, հայոց առաջին կաթողիկոս, բանտարկվել է խոր վիրապում…


հռիփսիմյան քույրեր- սբ գայանե, սբ մարիամ(շողակաթ), սբ հռիփսիմե
եկել են հայաստան հռոմից
գրիգորի թագադրումը կապադովկիայում

կապադովլիա, մաժակ կեսարիա- գրիգոր լուսավորչի ձեռնադրումը որպես եպիսկոպոսապես Ղևոկդիաոսի գլխավորած եպիսկոպոսական ժողովի կողմից:

բագավան - նպատ լեռան ստորորտ,այստեղ դիմավորեցին գրիգոր լուսավորչին հայոց արքա Տրդատ մեծը, աշխեն թագուհին, խոսրովի դուխտը և հայոց զորքը

մայր տաճար սբ էջմիածնի կառուցումը 303 թ